No video

Tatev Hovakimyan - Ete

Пікірлер: 5

  • @user-jx8or9bn4h
    @user-jx8or9bn4h3 жыл бұрын

    Ճիշտ խոսքեր...... ճիշտ ժամանակին.......։Շնորհակալություն։

  • @tatevikmargaryan8963
    @tatevikmargaryan89633 жыл бұрын

    Հրաշք էր... Եթե քո բախտը բերի ու դու պարտվես,դե գոնե մի անգամ, Դու այդ պարտությամբ ձեռք կբերես հաղթելու իրավունք,միայն թե այդ պարտությունը լինի ժամանակին...

  • @annamuradyan8727
    @annamuradyan87273 жыл бұрын

    Xosqer chem gtnum.......shat em xndrum barer@ kgreq?????

  • @user-fz9cb5qf1c

    @user-fz9cb5qf1c

    2 жыл бұрын

    Եթե քո բախտը բերի ու դու սիրահարվես խելագարի նման, կորցնես ունեցած-չունեցածդ, եղած-չեղածդ, գլուխդ, կորցնես քեզ, հիշիր, որ դա այն լավագույնն էր, ինչը կարող էր պատահել կյանքումդ: Ու կարևոր չի, թե դա ինչով կավարտվի՝ սիրո՞վ, հիասթափությա՞մբ, բաժանությա՞մբ թե՞ ամուսնությամբ: Սա այն միակ դեպքն է, որ ժամանակը կապ չունի ու հրաշալի է անկախ ժամանակից: Ու եթե բախտդ բերի, դու այնքան խելոք կլինես, որ առանց կանխատեսությունների կտրվես բախտին ու կկորցնես գլուխդ, դե թեկուզ միայն նրա համար, որ զգաս՝ ոնց է զարկում սիրտդ: Եթե քո բախտը բերի, դու մի ամբողջ գիշեր կմնաս արթուն: Կմնաս արթուն ու կհասցնես հիշել բոլոր նրանց, ովքեր թանկ էին մի ժամանակ, կհիշես նաև նրանց, ում համար դու էիր թանկ ու հետո եղել է անխուսափելին՝ արժեզրկվել եք մեկդ մյուսի համար: Ու երկար գիշերվանից հետո քո հոգնած գլուխը կմտնի վերջապես, որ, անկախ ամենից, մարդը մենակ է ու եթե բախտդ բերի, դա կլինի ժամանակին: Եթե բախտդ բերի ու կյանքումդ հայտնվի հարուստ բառապաշարով մեկը, որ ականջներդ լցնի ճոխ-ճոխ բառերով, ու դու խլանաս աշխարհի հանդեպ, ու մեկ էլ լռի, դու կհասկանաս, որ ականջները պետք են միայն աչքերից հետո: Եթե քո բախտը բերի ու քեզ մենակ թողնեն կես ճանապարհին, չմոռանաս շնորհակալություն հայտնել քեզ մենակ թողնողին, որովհետև նա դա արել է ամենաճիշտ պահին. դե հա, կցավեն ոսկորներդ, կթվա` ողերդ անջատվում են իրարից, կպաղի արյունդ, բայց հավատա, որ ճամփի կեսին մենակ մնալը այն հրաշալին էր, ինչը կարող էր լինել. ճանապարհի վերջում մենակ մնալն ավելի ցավոտ է: Եթե բախտդ բերի ու դու ճիշտ ժամանակին դադարես սպասել, որովհետև միշտ կամ ժամանակից շուտ են հանձնվում կամ ժամանակից ուշ. դա ճակատագրի հեգնանքն է. իսկ եթե դու դա կարողանաս անել ճիշտ ժամանակին, քմծիծաղ տուր ու անցիր. հաղթել ես: Եթե քո բախտը բերի ու պարտվես (դե գոնե մի անգամ), դու այդ պարտությամբ ձեռք կբերես հաղթելու իրավունք: Միայն թե այդ պարտությունը լինի ժամանակին: Նազիկ Գասպարյան

  • @shushannaghazaryan7885

    @shushannaghazaryan7885

    Жыл бұрын

    Եթե քո բախտը բերի ու դու սիրահարվես խելագարի նման, կորցնես ունեցած-չունեցածդ, եղած-չեղածդ,գլուխդ,կորցնես Քեզ,հիշիր,որ դա այն լավագույնն էր,ինչը կարող էր պատահել կյանքումդ: Ու կարևոր չի,թե դա ինչով կավարտվի՝ սիրո՞վ, հիասթափությա՞մբ,բաժանությա՞մբ թե՞ ամուսնությամբ: Սա այն միակ դեպքն է, որ ժամանակը կապ չունի ու հրաշալի է անկախ ժամանակից: Ու եթե բախտդ բերի դու այնքան խելոք կլինես, որ առանց կանխատեսությունների կտրվես բախտին ու կկորցնես գլուխդ, դե թեկուզ միայն նրա համար, որ զգաս՝ոնց է զարկում սիրտդ: Եթե քո բախտը բերի, դու մի ամբողջ գիշեր կմնաս արթուն: Կմնաս արթուն ու կհասցնես հիշել բոլոր նրանց, ովքեր թանկ էին մի ժամանակ, կհիշես նաև նրանց, ում համար դու էիր թանկ ու հետո եղել է անխուսափելին՝ արժեզրկվել եք մեկդ մյուսի համար: Ու երկար գիշերվանից հետո քո հոգնած գլուխը կմտնի վերջապես, որ անկախ ամենից,մարդը մենակ է ու եթե բախտդ բերի,դա կլինի ժամանակին: Եթե բախտդ բերի ու կյանքումդ հայտնվի հարուստ բառապաշարով մեկը, որ ականջներդ լցնի ճոխ-ճոխ բառերով ու դու խլանաս աշխարհի հանդեպ ու մեկ էլ լռի, դու կհասկանաս, որ ականջները պետք են միայն աչքերից հետո: Եթե քո բախտը բերի ու քեզ մենակ թողնեն կես ճանապարհին, չմոռանաս շնորհակալություն հայտնել քեզ մենակ թողնողին, որովհետև նա դա արել է ամենաճիշտ պահին. դե հա՝ կցավեն ոսկորներդ, կթվա ողերդ անջատվում են իրարից, կպաղի արյունդ, բայց հավատա, որ ճամփի կեսին մենակ մնալը այն հրաշալին էր, ինչը կարող էր լինել. ճանապարհի վերջում մենակ մնալն ավելի ցավոտ է: Եթե բախտդ բերի ու դու ճիշտ ժամանակին դադարես սպասել, որովհետև միշտ կամ ժամանակից շուտ են հանձնվում կամ ժամանակից ուշ. դա ճակատագրի հեգնանքն է.իսկ եթե դու դա կարողանաս անել ճիշտ ժամանակին,քմծիծաղ տուր ու անցիր. հաղթել ես: Եթե քո բախտը բերի ու պարտվես(դե գոնե մի անգամ),դու այդ պարտությամբ ձեռք կբերես հաղթելու իրավունք: Միայն թե այդ պարտությունը լինի ժամանակին:

Келесі