Sofi Devoyan's Dance School -

Ойын-сауық

ՄԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ՝
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ ք․Երևան Եր. Քոչարի 12/1 (Նար-Դոսի անվան №14 դպրոցի շենքի 2 հարկում)։
ՄԱԼԱԹԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ Բ1-ՀԱԹ, Անդրանիկի 102, 58 շ.։
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ Օգոստոսի 23 փողոց։
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ Մեսրոպ Մաշտոցի 12/56։
Սոֆի Դևոյանի “Հոգու և պարի թատրոն”-ը հիմնադրվել է 1993 թվականին: Մշակույթի այս կենտրոնը կոչված է մանուկներին ու պատանիներին ազգային և համաշխարհային արվեստին հաղորդակից դարձնելուն:
Պարի դպրոց կարող են հաճախել 3-16 տարեկան աղջիկներ և տղաներ: Բարձրակարգ մասնագետներն այստեղ ուսուցանում են`
խորեոգրաֆիա,
ժողովրդական,
լատինոամերիկյան,
ժամանակակից պարեր,
տարբեր ազգերի պարեր:
Խմբերը տարեկան 3-5 անգամ հաշվետու համերգ են ունենում, իսկ տարեվերջում հանդես են գալիս գալա համերգով:
Իգական սեռի 16 տարեկանից բարձր ներկայացուցիչների համար կենտրոնում գործում է սիրողական խումբ: Անցկացվում են նաև անհատական դասընթացներ, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցում հարսանյաց հանդեսին պատրաստվող զույգերի համար:

Пікірлер

    Келесі