Սայաթ-Նովա «Թամամ աշխարհ պտուտ եկա» | Sayat-Nova "Tamam Ashkharh Ptut Eka"

«Նարեկացի» նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ թառահար, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուր
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը կրող համերգային երեկոն:
Naregatsi Orchestra
Artistic Director: Artem Khachatur, tar player, composer
On July 13th, at 7: 00 pm, the concert evening entitled "Amen Sazi Mejen Govats ..." (Praised by All Instruments) took place at the Komitas Chamber Music Hall.
--------------------------------
Naregatsi Art Institute | Your Culture Connection
www.naregatsi.org

Пікірлер: 3

  • @user-ep4ni5fs4x
    @user-ep4ni5fs4x Жыл бұрын

    Апрес Армен джан чишт ес ергум

  • @user-cu7ls9ee8l
    @user-cu7ls9ee8l3 жыл бұрын

    26.26.բնագիր թարգմանություն Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի, Չըտեսայ քու դիդարի պէս` դուն դիփունէն բաշ, նազա՛նի, Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի. Էնդու համա քու տեսնողըն ասում է` վա~շ, վա~շ, նազա՛նի: Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի, Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա~յ քու կորցընողին ըլի. Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի. Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի: Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած, Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած, Աչքիրըդ` օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած, Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի: Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին. Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին, Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին. Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազա՛նի: Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ. Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ. Դուն` կըրակ, հագածըդ` կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ. Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:

Келесі