Sayat-Nova (1722-1795) - Ari, indz ankaj kal (Armenian song)

Музыка

Աշուղ Սայաթ-Նովայի (1722-1795) «Արի ինձ անկաջ կալ» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝
Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրէ, ա՛դաբ սիրէ, ա՛ր սիրէ.
Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի`
Ա՛ստուաձ սիրէ, հո՛գի սիրէ, եա՛ր սիրէ:
Էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կայ` հոգու, մարմնու կարգումն է`
Գի՛ր սիրէ, ղա՛լամ սիրէ, դա՛վթար սիրէ:
Ե՛կ, ա՛րի սի՛րտ, մընա՛ դուն մէ դամաղի,
Հա՛լալ մըտիկ արա հացի ու աղի.
Հէնց բա՛ն արա` մարդ վըրէդ չըծիծաղի.
Խըրա՛տ սիրէ, սա՛բըր սիրէ, շար սիրէ:
Հըպարտութին չանիս` դուր գուքաս Տէրիդ,
Խոնարհո՛ւթին արա կանց քիզ դէվէրիդ,
Աստուաձ դիփունանցըն մին հոգի էրիտ.
Ա՛ղքատ սիրէ, ղօ՛նաղ սիրէ, տա՛ր սիրէ:
Սայա՛թ-Նովա, է՛րնէկ քիզ, թէ է՛ս անիս`
Հոգուդ խաթրի մարմնուդ ումբրըն կէս անիս.
Թէ գուզիս, վուր դադաստան չըտեսանիս`
Վա՛նք սիրէ, անա՛պատ սիրէ, քա՛ր սիրէ:

Пікірлер: 5

  • @genadisanasaryan2352
    @genadisanasaryan23522 жыл бұрын

    Հրաշալի երգ և հիանալի կատարում։ Բ Ր Ա Վ Ո

  • @khanummkrtchyan7487
    @khanummkrtchyan74872 жыл бұрын

    Աննման է

  • @j.g8654
    @j.g86542 жыл бұрын

    ♥️👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍😊Джан , аствац сире hоги сире яр сире.

  • @simas8364
    @simas8364Ай бұрын

    Արի՚, ինձ անգաճ կա՚լ, ա՛յ դիվանա սիրտ, Հայա սիրե, ադաբ սիրե, ար սի՚րե. Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի, Աստվաձ սի՚րե, հոքի սի՛րե, յար սի՚րե։ էն բանն արա, վար աստըձու շարքումն է, Խըրատնիրը գըրած՝ Հարանց վարքումն է. Յիրիք բան կա՝ հոքու մարմնա կարքումն է՝ Գիր սի՚րե, ղալամ սի՚րե, դավթար սի՚րե։ Յի՚կ, ա՛րի, սի՛րտ, մի՛ կենա մե դամաղի, Հալալ Մըտիկ արա հացի ու աղի. Հենց բան արա՝ մարթ վըրեդ չը ծիծաղի՝ Խըրատ սի՚րե, սաբըր սի՚րե, շար սի՚րե։ Սայաթ Նովա, էրնեկ քիզ, թե է՛ս անիս՝ Հոքուդ խաթրի մարմնուդ ումբրը կես անիս, Թե գուզիս, վար դադաստան չը տեսանիս՝ Վանք սի՚րե, անապատ սի՚րե, քար սի՚րե։ 2:49 .

  • @miqaelavetisyan5719
    @miqaelavetisyan5719 Жыл бұрын

    Պատվիրան Է

Келесі