Rearrange

Hexact-ի էկոհամակարգը բաղկացած է 4 հիմնական պրոդուկտներից, որոնցից օգտվում են ավելի քան 120,000 օգտատերեր։ Hexact-ն իր օգտատերերին թույլ է տալիս մեկ քայլ առաջ գտնվել իրենց շուկաներում՝ օգտագործելով արհեստական բանականության ամենաբարդ լուծումները՝ առանց ծրագրավորման մինիմալ գիտելիքների։
hexact.io
Աջակցել նախագծին
/ rearrange
Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Ձայնային տարբերակ
Apple podcast: apple.co/3DTKwp8
Spotify: spoti.fi/3r5m5kZ
Google podcast: bit.ly/30YBSas
Մենք
t.me/narekarseni
/ rearrangepodcast
/ narekarseni
/ narekarseni
00:00 - Անոնս
1:32 - նախաբան
2:13 - չափելի կրթությունը
11:14 - լավ կրթությունը, ակնկալիքները
15:47 - գիտելիքի անեծքը
20:49 - մակերեսային և խորքային գիտելիքը
29:58 - գիտությունը չի հակասում հավատքին
40:09 - ֆիզիկոսներն ու փիլիսոփաները
46:24 - գիտելիքի գինը
53:12 - կորսված գիտելիքը
59:44 - գիտությունը կորցնելը, կայսրությունները
1:07:04 - օտար մշակույթի իրացումը
1:13:05 - մեր պոտենցիալը
1:25:34 - Ֆինլանդիայի օրինակը, Հայաստանի երազանքը
1:29:43 - չենք սիրում համակարգին ենթարկվել
1:40:42 - դանիացու երջանկությունը, համակարգային լինելը
1:52:55 - մեր նպատակը՝ որպես երկիր, աղքատությունը
2:01:16 - իրական ազատությունը
2:09:07 - ավանդական հարցը

Пікірлер: 133

  • @tatev3697
    @tatev3697 Жыл бұрын

    Այս հաղորդումը հասկանալու եվ անալիզ անելու համար մեկ անգամ դիտելը շատ քիչ է։

  • @user-xk7vj5ny7q

    @user-xk7vj5ny7q

    Жыл бұрын

    Այո, ճիշտ եք և դա է որակն ու նպատակը "իսկական" հաղորդման,կինոյի և ներկայացման

  • @tamarhovsepyan431
    @tamarhovsepyan4314 күн бұрын

    Ովքեր գիտելիք ձեռք չեն բերել դպրոցում, որը գիտելիքների հիմքն է - ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԷԼ ՉԻ՛ ՕԳՆԻ,,,, Շնորհակալ եմ պարոնա՛յք ❤

  • @sergeynersesyan7340
    @sergeynersesyan7340 Жыл бұрын

    Երկու տարի առաջ Արամ փախչանյանը մի հաղորդման հյուր էր ու խոսում էր կրթության մասին իր պատկերացումներից ու Այբ դպրոցից։ Այդ հարցազրույցից հետո ես որոշեցի, որ տղաս, ով այդ պահին 4 տարեկան էր, պետք է Այբ հաճախի։ Այս երկու տարում ֆինանսներս հասցրի մի վիճակի, որ արդեն հնարավոր էր վճարել ուսման վարձը ու դիմեցինք Այբ։ Անցանք ընդունելության փուլերով ու երկու օր առաջ մեյլ ստացա, որտեղ գրված էր, որ չենք ընդունվել։ Առաջին դասարան ընդունվելիս այնտեղ որոշիչը ծնողների հետ հարցազրույցի փուլն է, որը ես չանցա։ Գիտեի, որ դիմող ընտանիքները շատ էին, իսկ տեղերը քիչ, զուգահեռ դիմել էինք նաև այլ մասնավոր լավ դպրոց ու արդեն ընդունվել, բայց մենք հենց Այբ էինք ուզում ու շատ ծանր տարա չընդունվելու փաստը։ Հիմա մտա KZread ու առաջինը բերեց Արամ փախչանյանի այս նոր հարցազրույցը։ Նայեցի ու Որոշեցի ամեն տարի դիմել Այբ։

  • @marineghazaryan5608

    @marineghazaryan5608

    Жыл бұрын

    Երբեք չնահանջեք 🙌🏻

  • @margaritagabrielyan6602

    @margaritagabrielyan6602

    Жыл бұрын

    Դուք անպայման կհասնեք արդյունքի, եթե նպատակ եք դրել և շատ եք կամենում։ Ձեզ մեծ հաջողություն։

  • @armineazaryan9537

    @armineazaryan9537

    Жыл бұрын

    Կասե՞ք ինչ տեսակ հարցազրույց է ծնողի հետ։

  • @tamarachenko

    @tamarachenko

    6 ай бұрын

    ​@@armineazaryan9537ինձ էլ է հետաքրքիր։

  • @hasmikmoradian6295
    @hasmikmoradian6295 Жыл бұрын

    Սա ամենահետաքրքիր հարցազրույցներից էր երբեվէ….. ինչպիսի գիտելիքներ՝ դատողություններ։ Շնորհակալություն

  • @vladimir8828
    @vladimir8828 Жыл бұрын

    Хотел бы отметить одно качество Нарека. Будучи, очевидно, не глупым человеком, не стесняется соглашаться с собеседником, открыто показывать, что какая-то мысль стала для него открытием. Это прям хорошо, а то кругом одни всезнайки. Красава Нарек! Ну, а перед Арамом снимаю шляпу, за то что переводит слова Нарека на армянский (логика, анализ, советский и тд).

  • @davass7357
    @davass7357 Жыл бұрын

    Բացարձակ հաճույք էր այս մարդուն լսելը: Շնորհակալություն

  • @monikaxachikyan9911
    @monikaxachikyan99119 ай бұрын

    Էնքան հարցերի անդրադարձաք ու Էնքան կարևոր նկատառումներ արեցիք, որ վստահ եմ` նորից պիտի լսեմ զրույցը` ամբողջովին ընկալելու համար։Հյուրը ֆանտաստիկ էր ուղղակի, շնորհակալ ենք նման որակով կոնտենտի համար❤

  • @tatevaraqelyan2864
    @tatevaraqelyan2864 Жыл бұрын

    Հաճելի է հայկական յութուբում նմանատիպ օգտակար և խելամիտ կոնտենտ տեսնելը։ Ստացված և ինֆորմատիվ զրույց էր։ Շնորհակալություն։

  • @kristinavardanyan3284
    @kristinavardanyan32848 ай бұрын

    Ողջույն։ Շատ խելացի զրույց է։ Կուզեի հատուկ համաձայնությունս արտահայտել աղքատության հետ կապված։ Շնորհակալ եմ նաեւ ձեր ներդրումների համար հայ ազգի զարգացման գործին։ Բարին ընդ ձեզ 🙏

  • @armeniakhanjyan4446
    @armeniakhanjyan4446 Жыл бұрын

    Ինչքան լավ զրույց է տղաներ ջան, շնորհակալություն

  • @hasmikpoghosyan8636
    @hasmikpoghosyan8636 Жыл бұрын

    Ապշելու երիտասարդներ ունենք: Շատ ապրեք: Անկախ տարիքից բոլորին էլ էս ինֆորմացիան պետք է: 🇦🇲

  • @angelagold8261
    @angelagold82616 ай бұрын

    Նարեկ ջան հյուրերիտ ուղարկիր աժ դրանց միքիչ խելք տան👏🏻🇺🇸🇦🇲🙏🏻

  • @anushmelqonyan258
    @anushmelqonyan25828 күн бұрын

    Էս ինչ էրրրրր, անհագ նայել եմ , հիացած եմ

  • @anikirakosyan2171
    @anikirakosyan2171 Жыл бұрын

    Վայելել եմ ամեն րոպե, ամեն մտքի շուրջ մտածել, որոշ հատվածներ մի քանի անգամ լսել: Հիացած եմ և անչափ ուրախ, որ մեր երկրում նման մարդիկ են ապրում և ստեղծագործում, իսկ հաղորդման կազմակերպիչներին հատուկ շնորհակալություն` ամեն հաղորդման հյուրի ընտրությանն այսքան լուրջ մոտենալու համար:

  • @annakhachatryan5027
    @annakhachatryan5027 Жыл бұрын

    Այսքան լուսավոր ու հանգիստ զրուցել այդ ամենի մասին, խորքայն հարցերին անսպասելի ու պարզ պատասխանները դրական մեծ զգացողություններ տվեցին, որ ուզում ես զրույցով կիսվել շատերի հետ։ Անչափ շնորհակալ եմ Նարեկ ջան

  • @hasmikazatyan1472
    @hasmikazatyan1472 Жыл бұрын

    Շատ շնորակալություն այս շատ ուսանելի հաղորդման համար։ Մերզ հիմա օդի ու ջրի պես անհրաժեշտ են այսպես մտածող և գործող հզոր ինտելեկտով անհատներ։

  • @karinearevshatyan7802
    @karinearevshatyan780211 ай бұрын

    Հրաշալի վերլուծություն,խելամիտ ու գիտակ, շնորհակալություն։

  • @ruzanvaragavan5856
    @ruzanvaragavan5856 Жыл бұрын

    Հրաշալի հյուր ունեք այսօր։ Այնքան նոր բան սովորեցի այս զրույցից։ շնորհակալ ենք ։ շատ ուսանելի էր

  • @anutik1978
    @anutik1978Күн бұрын

    Outstanding conversation!

  • @animkrtchyan6873
    @animkrtchyan6873 Жыл бұрын

    Անչափ խորքային զրույց էր, շնորհակալություն:

  • @tatevikavetisyan6017
    @tatevikavetisyan6017 Жыл бұрын

    Ինչ հավես կլիներ, որ մեր Ազգային Ժողովում ու Կառավարությունում մեծամասնություն կազմեէին Նարեկի հյուրերը))

  • @nairakhachatryan4902
    @nairakhachatryan4902 Жыл бұрын

    Անվերջ կարելի է լսել պարոն Փախչանյանին, անչափ հետաքրքիր է, շա՜տ շնորհակալություն:

  • @tatevikphilipp
    @tatevikphilipp Жыл бұрын

    Այ քեզ զրույց😍 10 րոպեն մեկ ընդմիջել եմ, ասածը մարսել եմ ու նոր առաջ անցել։ Հավես էր շատ 🫶

  • @sargisarshakaraqelyan161
    @sargisarshakaraqelyan161 Жыл бұрын

    Մտքի գեղեցկություն է, որ բերում է որակ ❤❤❤

  • @anahithabarian4469
    @anahithabarian4469 Жыл бұрын

    Վայ Նարեկ Նարեկ ամեն անգամ ավելի լավ,, Էս ի՞նչ հիանալի ու խելացի մարդ էր,համ իր գործի մասնագետ, համ հոգեբանություն։Ապրեք։Քո բռնած գործին էլ հաջողեւթյուն։

  • @Marish185
    @Marish185 Жыл бұрын

    Ամենալավագույն եթերներից մեկը, մերսի Նարեկ նման եթերով վակցինա անելու համար

  • @sergeyadevosyan7724
    @sergeyadevosyan7724 Жыл бұрын

    👍👍👍👍👏👏👏👏 Հերթական խելացի զրույցներից մեկը ։Հայ ժողովուրդ լսեք . Գոնե լսելով փոխվեք ։

  • @MANAN-MANANA
    @MANAN-MANANA Жыл бұрын

    Գիտելիքների հորդառատության համար , կամ հակառակը- հորդառատ գիտելիքների համար խորին Շնորհակալություններս ձեր հյուրին և նրան հյուրընկալողներին🙏

  • @tatev3697
    @tatev3697 Жыл бұрын

    Մի շնչով դիտվող , իսկապես շատ հետաքրքիր էր։

  • @annaaleqsanyan2459
    @annaaleqsanyan24598 ай бұрын

    Շատ հետաքրքիր և ուսանելի զրույց էր , շնորհակալություն

  • @Learn_English_Homework_online
    @Learn_English_Homework_online2 ай бұрын

    ❤❤❤Հզոր Իմաստուն մարդիկ

  • @ArsenJomardyan
    @ArsenJomardyan Жыл бұрын

    Շաատ հետքրքիր կոնտենտ ինչպես միշտ։ Հյուրը խոսումա հստակ, ունի գիտելիքներ ու սովորեցնուա բոլորիս։ Բռավո; Հուսանք իրա նման մարդիկ կկարողանան որակյալ կոնտենտը շատացնեն Հայաստանում։

  • @AraDC1
    @AraDC14 ай бұрын

    Bravo 👏

  • @adanaharutyunyan5059
    @adanaharutyunyan5059 Жыл бұрын

    "Դիսցիպլինան բերում է ազատության" 👍

  • @varserzakaryan2428
    @varserzakaryan2428 Жыл бұрын

    Ձեր ամենահետաքրքիր ու բովանդակալից զրույցներից էր, Նարեկ ջան 👍

  • @Naira-Shahinyan
    @Naira-Shahinyan Жыл бұрын

    Մարդ ում անվերջ կարելի էր լսել, ամենաբովանդակալից փոդքասթներից մեկն էր սա, շնորհակալություն շաաատ

  • @narineknyazyan9036
    @narineknyazyan9036 Жыл бұрын

    Շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց էր, շատ շնորհակալություն

  • @karenhovnikyan3543
    @karenhovnikyan3543 Жыл бұрын

    Շնորհակալություն արժեքավոր և բովանդակալից զրույցի համար: Զգացվում է որ հյուրը կոնկրետ ասելիք ունի և ուզում է այն տեղ հասցնել: Այս փոդքաստը լսելուց հետո իմ համար սահմանեցի կոնկրետ նպատակ Շնորհակալ եմ Նարեկ ջան Շնորհակալ եմ Արման ջան

  • @hrachm6512
    @hrachm6512 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Շնորհակալություն եւ Նարեկին, եւ Արամին։

  • @mariamvardanyan2247

    @mariamvardanyan2247

    Жыл бұрын

    T

  • @magagishyan5802
    @magagishyan5802 Жыл бұрын

    Շնորհակալություն հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl Жыл бұрын

    Մեր հՊարտությունը հանգեցնում է մեր իսկ Պարտությանը) Փոդքասթը ինչպես միշտ շատ հաճելի էր լսել)🤍

  • @paulcoleman9272
    @paulcoleman9272 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր էր։ Խնդրում եմ հրավիրեք նաև մարդաբանի(անթրոպոլոգ), ով կներկայացներ մարդկության ծագումնաբանությունը, սկսած օրինակ Purgatorius-ից։

  • @motivationforyoouu
    @motivationforyoouuАй бұрын

    I really enjoyed this podcast and received only positive feelings from it. Aram Pakhchanyan once again confirmed my belief that Armenia needs educated citizens, and it is the only way to succeed in this fast-growing world. Recently, during my class, we discussed progress-prone countries and high educational levels that help countries develop in many other aspects of life, including economics, achievements, innovations, etc. What I like the most is the idea that science does not contradict faith. Furthermore, I believe that science is what makes you strengthen your faith. Excellent and very informative podcast !!

  • @razmikmkrtchyan8095
    @razmikmkrtchyan8095 Жыл бұрын

    Հետաքրքիր կլինի հյուրերի շարքում տեսնել 1. Սմբատ Գոգյանին 2. Էդգար Կոստանդյանին 3. Շանթ Հարությունյանին

  • @AMusaelyan
    @AMusaelyan Жыл бұрын

    Շատ օգտակար զրույց էր, շնորհակալություն:

  • @user-fg6zd2mi8c
    @user-fg6zd2mi8cАй бұрын

    Я бесконечно благодарна,чтоАрам стал достойным сыном и гордостью своих родителей и Армении. Каждое слово будто вырвано из моей души. Галина Багратовна.Москва.

  • @Heqiat
    @Heqiat Жыл бұрын

    Իսկ գիտեք որ Վիկտոր Վռանկելի գիրքը ձեր փոդքաստում արդեն 5րդ անգամն են օրինակ բերում Ու կոչվումա Man's Search for Meaning 7 Habits of Highly Effective Men գրքի ու շատ ուրիշ գրքերի հիմքում դրված գիրք է

  • @anahitasatryan6676
    @anahitasatryan6676 Жыл бұрын

    Հիանալի հյուր, շնորհակալություն

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl Жыл бұрын

    Ամենատպավորիչը `փոդքասթի Վերջին հատվածն է. Հատկապես գիտակցություն ու մտածելակերպ փոխող`Վ.Ֆրանկլի իրական ազատատության մասին Գաղափարը։

  • @merisargsyan819
    @merisargsyan819 Жыл бұрын

    Ես չգիտեմ, թե ինձ այդ անգամ գիրք կտաք թե չէ, սակայն դրա համար չեմ գրում։ Եկել եմ ասելու, որ շատ շնորհակալ եմ այս հանճարեղ զրույցի համար։ Նարեկ ջան օրհնյալ գործ ես անում։

  • @hristinepoghosyan1691
    @hristinepoghosyan1691 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր զրույց էր

  • @anushikmelkonyan8440
    @anushikmelkonyan8440 Жыл бұрын

    Աղքատությունն ընտրություն է: Կոմֆորտ զոնայի մեջ ես ընկնում ու էլ որևէ քայլ չես ձեռնարկում էդ վիճակից դուրս գալու համար, կամ էլ առաջին, իսկ փորձությունից հետո շատ արագ հանձնվում ես: Էդ շատ լավ արտահայտություն ունի Հայաստանում՝ « բախտ բաժանող...»:

  • @ripsimeedigaryan5983
    @ripsimeedigaryan59834 ай бұрын

    Ամեն հյուրի հետ նորովի եմ նայում իմ ծնողավարմանը, սովորում նորը, կիրառում, հասկանում , շնորհակալ եմ❤

  • @armhistory
    @armhistory Жыл бұрын

    Իրական հաճույք ես ստանում նման թողարկումներից։ Ապրեք։

  • @RM-vx1kc
    @RM-vx1kc8 ай бұрын

    Yes liovin hamamit em vor gitutyuna yev Astso goyutyana irar chen hakasum. Uxaki tget kronakan arajnordnera aydpisi tesutyun e taratsel jamanakin halatselov gitnakannerin. Bayts irakanum Astvats e stextsel bolor gitutyunnera 😊

  • @Davo.M.2057
    @Davo.M.2057 Жыл бұрын

    Ռեսպեկտ , հոյակապ էր։ взрыв мозга ))))

  • @RM-vx1kc
    @RM-vx1kc8 ай бұрын

    2:03:30 is so true. I completely agree

  • @lish1344
    @lish1344 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր հյուր է 👏👏👏

  • @star.20
    @star.206 ай бұрын

    Շնորհակալություն Նարեկին այս հրաշալի հաղորդումների համար , ես շատ բան իմացա էս հաղորդումներից🫶🙈

  • @user-yf6ei4kg7v
    @user-yf6ei4kg7v Жыл бұрын

    Շնորհակալություն շատ հետաքրքիր հարցազրույց էր՚

  • @user-rn7ir8xc4w
    @user-rn7ir8xc4w10 ай бұрын

    Հյուրը շատ հետաքրքիր է ներկայացնում ամեն բան…շնորհակալ եմ…

  • @davtyanazalea
    @davtyanazalea2 ай бұрын

    Շատ շնորհակալություն🙌🙌🙌❤️

  • @gayanebabajanyan1987
    @gayanebabajanyan1987 Жыл бұрын

    Наша страна без качественного бесплатного образования и медицины, а также без образованной, вооруженной армии- обречена!!!Помочь осуществлению образовательной, медицинской и военной реформе обязаны все успешные в этих сферах армяне по всему миру!Это реальный и единственный путь существования и процветания нашей Родины!Спасибо за Вашего гостя, очень интересный разговор.Точный анализ глубинных проблем нашего общества.

  • @evelinahakobyan8862
    @evelinahakobyan8862 Жыл бұрын

    Ինչպես միշտ ինֆորմատիվ։ Կեցցեք 👍

  • @Heqiat
    @Heqiat Жыл бұрын

    Պարոն Փախչանյանին ինչքան լսես լսվումա 👏

  • @lucybarseghyan3186
    @lucybarseghyan3186 Жыл бұрын

    Լավագույն պոդքասթներից ա ❤

  • @GNDL001
    @GNDL001 Жыл бұрын

    Браво 👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼

  • @veneraarakelyan7969
    @veneraarakelyan7969 Жыл бұрын

    Ինչու ՞նման ՄԱՐԴԻԿ չեն մեզ առաջնորդում։ Ինչու՞ Հայաստանը չի ներկայացնում նման պարկեշտ ու խելացի ՄԱՐԴԸ։ ԱՓՍՈՍՍՍՍՍՍ

  • @nairastepanyan5157

    @nairastepanyan5157

    Жыл бұрын

    Ճիշտ եք

  • @araksyapapoyan6904
    @araksyapapoyan6904 Жыл бұрын

    🔥Ազատությունը՝ գիտակցված ապրել, գիտակցված ընտրություն անելն է Շնորհակալություն 🙏❤ Շատ հետաքրքիր զրույց էր❤️😊

  • @khachatryanangela4177
    @khachatryanangela4177 Жыл бұрын

    Ինչ հետաքրքիր զրույց էր

  • @user-sd1br8vz5s
    @user-sd1br8vz5s Жыл бұрын

    Շատ լավն էր. 👍👍

  • @khachaturnikoghosyan4212
    @khachaturnikoghosyan4212 Жыл бұрын

    Շնորհակալություն

  • @nunee.5104
    @nunee.5104 Жыл бұрын

    Դուք ինձ ուրախացրիք😊

  • @Ani-zu4zv
    @Ani-zu4zv Жыл бұрын

    Love this guy🙌 you can listen to him for hours

  • @user-sx8yq9fj9j
    @user-sx8yq9fj9j Жыл бұрын

  • @armineminassian534
    @armineminassian534 Жыл бұрын

    Հյուրը մեջբերում է Էյնշտեյնի խոսքերը․ ''Education is that which remains when one has forgotten everything he learned in school.''

  • @lusineohanyan8104
    @lusineohanyan8104 Жыл бұрын

    Կյանքի ամբողջ իմաստը ոչ հայտնին անընդհատ նվաճելու մեջ է, ավելի շատ իմանալու հավերժական ջանքերի մեջ։ Կարևոր զրույց էր:

  • @gabiavetis9983
    @gabiavetis9983 Жыл бұрын

    Super toxarkum🙏Shnorhakal em

  • @nunee.5104
    @nunee.5104 Жыл бұрын

    Ոգեշնչող միասնական նպատակ👍

  • @mariannakocharyan5239
    @mariannakocharyan5239 Жыл бұрын

    Շատ հետքրքիր էր

  • @hasmikgharaghazaryan530
    @hasmikgharaghazaryan530 Жыл бұрын

    Thought-provoking and very interesting, as always

  • @yelenachilingaryan1559
    @yelenachilingaryan1559 Жыл бұрын

    Շնորհակալություն ❤

  • @tsovinarhakobyan1367
    @tsovinarhakobyan1367 Жыл бұрын

    Bravo.......

  • @suzyadamyan9576
    @suzyadamyan9576 Жыл бұрын

    👏👏👏

  • @garikpanoyan5057
    @garikpanoyan50579 ай бұрын

    Это просто Космос!

  • @Merovvavtyan768
    @Merovvavtyan768 Жыл бұрын

    եթերային մտքերի մասը շատ հետաքրքիր մտահաղացում է 🤔🤔

  • @armensarkisian7197
    @armensarkisian7197 Жыл бұрын

    👍👍👍👍👍

  • @annagrigoryan5551
    @annagrigoryan5551 Жыл бұрын

    👌

  • @gayaneyazeryan9171
    @gayaneyazeryan9171Ай бұрын

    կանչեք Սմբատ Գոգյանին

  • @arshakpetrosyan5061
    @arshakpetrosyan50615 ай бұрын

    57։45 Վանաձորի քիմիական գործարանը

  • @DAVO_jan
    @DAVO_jan Жыл бұрын

    1:18:23 խորհրդային տարիներին յուրաքանչյուր 4-րդ ակադեմիկոսը ազգությամբ հայ են եղել։ Դա ինձ ասեց ազգությամբ հրեա ակադեմիկոս, երբ իմացավ, որ ես հայ եմ

  • @annaharutyunyan9694
    @annaharutyunyan96946 ай бұрын

    The truth of what it means to possess free will and glorious purpose.

  • @artak9439
    @artak9439 Жыл бұрын

    Հայաստանի համար առաջին խնդիրը դեմոգրաֆիական աճի խնդիրն է, եթե դեմոգրաֆիական աճ չկա, մնացած ամեն ինչը անիմաստ է։

  • @DAVO_jan
    @DAVO_jan Жыл бұрын

    1:18:23 խորհրդային տարիներին յուրաքանչյուր 4-րդ ակադեմիկոսը ազգությամբ հայ են եղել։ Դա ինձ ասեց ազգությամբ հրեա ակադեմիկոս, երբ իմացավ, որ ես եայ եմ

  • @vardanavetisyan7582
    @vardanavetisyan7582 Жыл бұрын

    մի կարևոր հարց Նարեկին ։իսկ ինչ է ուտում օրը քանի անգամ և որ ժամերին ՞։վիճակագրություն կա սսնդի և հաջողակ լինելու մեջ ։

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q4 ай бұрын

    Լավագույն կրթությունը այն է, երբ դպրոցը ավարտելուց հետո լրիվությամբ հիշում ես:

  • @vahannahapetyan676
    @vahannahapetyan676 Жыл бұрын

    Ափսոս, ի տարբերություն Փախչանյանի, վարողը գրագետ հայերենով չի խոսում:

  • @x4oisr
    @x4oisr Жыл бұрын

    Երկար ժամանակ է հետաքրքրված եմ ուղեղի աշխատանքով ու տարիներ առաջ հանդիպել եմ Default mode network կամ Default brain թեորիային, որը որոշակիորեն բացատրում է քնել զարթնել յուրահատուկ միտք ունենալու թեման, կամ չհասկանալով գաղափար ձևաորելը։ Կարճ միտքը հետևյալն է, որ ուղեղի բառերով չաշխատող, պայմանական ասված՝ մասը, համադրում է տարբեր տեսակի տեղեկատվություններ, իրար խառնելով, ստեղծում է random արդյունքներ, որոնք հետո ֆլտրվելով, մատուցվում են բառերով աշխատող գիտակցական ուղեղի միջոցով, ու մենք զարմանում ենք։ Ու եզրակացություն՝ ինչքան շատ ու ռելեվանտ ինֆորմացիաներ ստանանք, այնքան մեծ է հավանականությունը պետքական գաղափարի առաջացման։

  • @annaharutyunyan9694
    @annaharutyunyan96946 ай бұрын

    Just one question to Aram: how did you become a believer?

  • @grishagasparyan8614
    @grishagasparyan8614 Жыл бұрын

    Բա րոպեները ուր են

Келесі