ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց...
______________________
MediaMag.am - ժամանցային-տեղեկատվական մեդիա նախագիծ է, որտեղ հրապարակվում են ինտելեկտուալ, օգտակար, հետաքրքիր, գիտահանրամատչելի և ժամանցային նյութեր:
Կայքը՝ mediamag.am​​​​​​​​​​​​​
MediaMag.am on Social network:
Facebook: / mediamagam​​...​
Twitter: / mediamagam​​​​​​​...​
Instagram: / mediamagam​...​
OK: ok.ru/mediamagam​​​​​​​​​​​​​
Pinterest: / mediamagam​...​
Telegram: t.me/mediamagam​​​​​​​​​​
#mediamag#մեդիամագ#պոեզիա

Пікірлер: 3

  • @Mediamag-TV
    @Mediamag-TV3 жыл бұрын

    Բաժանորդագրվիր և մտածիր ինչպես իսկական հաջողակ․ Facebook: facebook.com/mediamagam​​​​​​ Twitter: twitter.com/Mediamagam​​​​​​​​ Instagram: instagram.com/mediamagam​...​ OK: ok.ru/mediamagam​​​​​​​​ Pinterest: www.pinterest.com/mediamagam​...​ Telegram: t.me/mediamagam​​​​​

  • @mariamgharagyozyan2815
    @mariamgharagyozyan28154 ай бұрын

    ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. -Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց...

  • @ElbaAlbertovna
    @ElbaAlbertovna3 жыл бұрын

    Tiezerki patmutyan mech el chilini SEVAK

Келесі