Որոնք են նեղությունների օգուտներն ու ինչու է Պողոս առաքյալը պարծենում նեղություններով

Ո՞րն է նեղությունների օգուտը, ինչպե՞ս է ավելանում հույսը, ինչպե՞ս է ավելանում փորձառությունը:
Պողոս առաքյալը գրում է մենք «պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ» (Հռ 5:3-5):
Տեսնու՞մ էք, ուրեմն այդպիսի բան կա: Նեղությունները մարդուն համբերություն են բերում: Նողությունների մեջ տոկացող ու դիմացող մարդու համբերությունն ավելանում է: Իսկ սա շատ կարևոր է: Որովհետև Տեր Հիսուսն ասում է, համբերությամբ կշահեք ձեր հոգիները (Ղկ. 21:19):
Պարզվում է, որ համբերությունն էլ մարդուն փորձառություն է տալիս: Սա ինչքան պարզ է ու հստակ չէ՞: Բայց մենք մոռանում ենք այս մասին: Իսկ որքան կարևոր է փորձառությունն այս կյանքում: Ու այստեղ գալիս է ամենակարևորը: Փորձառություն ունեցող մարդու հույսը շատանում է: Մարդն այնքան բաների միջով է անցել, որ գիտի, որ իր Տերը հավատարիմ է ու իրեն չի թողնի: Նրա հույսը շատանում է, որովհետև նրա սրտի մեջ կա Աստուծո սերը, վստահությունը Տիրոջ նկատմամբ: Փորձառությամբ ավելացած այդ հույսն իրեն մինչև հիմա չի ամաչեցրել, ու երբեք չպիտի ամաչեցնի:
Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը:
www.tinyurl.com/barekam

Пікірлер: 17

  • @kristinekareyan9374
    @kristinekareyan93744 жыл бұрын

    Amen🙏

  • @ahareyan
    @ahareyan5 жыл бұрын

    Աստված օրհնի բոլորիդ սիրելի մարդիկ: Սիրենք Աստծուն, ապրենք պատվիրաններով, սիրենք մարդկանց, համբերատար լինենք իրար նկտամամբ, նայենք մեր սեփական մեղքերին, զղջանք դրանց համար ու կտեսնենք թէ ինչպես Աստուծո ներկայությունը կլցնի մեր կյանքերն ու կփոխի այն դեպի լիարժեք ուրախության:

  • @armenpoghosyan832

    @armenpoghosyan832

    Жыл бұрын

    😂

  • @narinenarine6377
    @narinenarine63774 жыл бұрын

    AMEN AMEN AMEN

  • @nellyaraqelyan7460
    @nellyaraqelyan74605 жыл бұрын

    Ամեն🙏Փառք Տիրոջը🙏

  • @Alla-rm7yq
    @Alla-rm7yq5 жыл бұрын

    շնորհակալ եմ ինձ ուղղելու համար

  • @tigranhovakimyan6061
    @tigranhovakimyan60615 жыл бұрын

    amen !!!!!!

  • @Alla-rm7yq
    @Alla-rm7yq5 жыл бұрын

    Նույն Պողոս առաքյալը նաև գրում է, որ (Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում) Փառք Աստծո

  • @ahareyan

    @ahareyan

    5 жыл бұрын

    AV ջան, Պողոս առաքյալը դա չի ասում, այլ Աստված է ասում Պողոս առաքյալին երբ վերջինս խնդրում էր իրեն ազատել իր հիվանդությունից ու Աստված ասաց ոչ, իմ շնորհը քեզ բավարար է, իմ զորությունը ձեր տկարության մեջ է կատարյալ դառնում: 2 Կթ. 12:9

  • @gggghhhh9835
    @gggghhhh98355 жыл бұрын

    Amen. Park ASUN

  • @hovohakobyan741
    @hovohakobyan7415 жыл бұрын

    🙏🙏🙏

  • @tatevkhachatryan6369

    @tatevkhachatryan6369

    5 жыл бұрын

    Hovo Hakobyan AMENN

  • @edmonnono4074
    @edmonnono40745 жыл бұрын

    Shat shnorhakal em cezanic Avetaran@ qarozelu ev haskanali kerpov matucelu kamar.

  • @user-nu9hc9vz1k
    @user-nu9hc9vz1k5 жыл бұрын

    Амен

  • @edmonnono4074
    @edmonnono40745 жыл бұрын

    Astvacashunch vortexic karox em gnel?

  • @ahareyan

    @ahareyan

    5 жыл бұрын

    Երևանի գրախանութներց, Ամիրյան փողոցի վրայի հոգևոր գրախանութից, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից: bible.armenia.ru/hy/toc/3.html

  • @edmonnono4074

    @edmonnono4074

    5 жыл бұрын

    Shnorhakalutyun

Келесі