Նվիրվում է Հասմիկ Մ՛խիթարյանի հիշատակին

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից վաղաժամ հեռացել է "Արցախ կարպետ" ընկերության երկարամյա արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը։
Բոլորի կողմից շատ սիրված տիկին Հասմիկը լուրջ ներդրում է ունեցել Արցախում գորգագործության եւ կիրառական ձեռագործ արվեստի այլ ճյուղերի ու արհեստների զարգացման, տարածման գործում։
2013 թ․ Երեւանից երկու շաբաթով Արցախ գործուղված վարպետը սիրահարվեց Հայրենիքի այդ հատվածին՝ անկրկնելի Արցախին (ինչպես ինքն էր ասում) եւ մնաց իր սիրելի Արցախում 10 տարի՝ գրեթե մինչեւ Արցախի Հանրապետության վերջին ամիսները։
Շուշիում, Ստեփանակերտում, Ճարտարում, Հադրութում եւ Բերձորում հարյուրավոր կանայք տիրապետել են հայկական գորգագործության ավանդույթներին ու տեխնիկային տիկին Հասմիկի ուսուցմամբ եւ ձեռամբ։
Տեսանյութը նվիրվում է տիկին Հասմիկի հիշատակին:

Пікірлер: 2

  • @GarnikXaratyan
    @GarnikXaratyanАй бұрын

    Ֆիլմի ամբողջական տարբերակը կարող եք դիտել` անցնելով հղումով👇 kzread.info/dash/bejne/eJmOtsexg5DZerA.html

  • @magamelkonyan1246
    @magamelkonyan1246Ай бұрын

    ❤❤❤

Келесі