Միքայել Պողոսյան - Տաղ անձնական

Музыка

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս- մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,-
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի-
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի-
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Пікірлер: 11

  • @martirosyan3432
    @martirosyan34323 ай бұрын

    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով― Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,― Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով: Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի. Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի. Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի― Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜ Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի― Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով... Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում. Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն. Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում― Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ - մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

  • @davidjanjughazyan3263
    @davidjanjughazyan32639 жыл бұрын

    👏👏👏👏👏

  • @tatevjann
    @tatevjann12 жыл бұрын

    shaaat lavn ee!

  • @silvabaxdasaryan7120
    @silvabaxdasaryan71202 жыл бұрын

    Ջան😁😁

  • @erikshahumyan4090
    @erikshahumyan40903 жыл бұрын

    Gjvumem es stexcagorcutyan hamar

  • @tatevjann
    @tatevjann12 жыл бұрын

    Charenc hanchar!!!

  • @taguhimelqonyan8010
    @taguhimelqonyan80103 жыл бұрын

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @Nare727
    @Nare7279 жыл бұрын

    Ջա'ն )))

  • @hasmikmanukyan
    @hasmikmanukyan7 жыл бұрын

    գերազանց գործ ա

  • @user-fm9os3ir9w
    @user-fm9os3ir9w4 жыл бұрын

    Ա

  • @annushka58
    @annushka585 жыл бұрын

    բռավո. Չարենցն է որ կա

Келесі