Միասնական քննությունների անեծքը․ «Կրթության տապան»

Միասնական քննությունները պարտադրվեցին դպրոցներին և դարձան ավագ դպրոցի ինքնանպատակը՝ դուրս մղելով կրթության շատ ավելի կարևոր նպատակները։ Դրանք ի վիճակի չեն ստուգել բարձրակարգ հմտություններ և գերազանցապես հիմնված են անգիր անելու վրա։ Անգիրի մշակույթը, որն անիմաստ տանջում է երեխաներին, միասնական քննությունների շնորհիվ հիմնովին հաստատվեց դպրոցներում և աղավաղեց կրթությունը։ Այն նաև մեծ վնաս հասցրեց բուհական համակարգին, որը ստացավ դասագրքերը լավ սերտած, բայց բավարար հմտությունների չտիրապետող, կրթական գործընթացից հոգնած և զզված երիտասարդների մի ստվար զանգված։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ խնդիրներ ունեն միասնական քննությունները և ինչ վնաս են հասցրել կրթությանը։
#CivilNet #ՍիվիլՆեթ #կրթությանտապան
- Subscribe to our channel: goo.gl/UnKG5U
- Follow us on Instagram: / civilnet.am
- Follow us on Twitter: / civilnettv
- Follow us on Telegram: t.me/s/civilnetv
- Find us on Facebook: / civilnet.tv
- Check our website: www.civilnet.am/
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:
© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.

Пікірлер: 9

  • @oldhenri
    @oldhenri Жыл бұрын

    Կիսում եմ Ձեր կարծիքը։ Կրթության խնդիրները երկրաչափականորեն բազմապատկվում են,իսկ արձագանքը մշտապես լինում է ուշացած,կամ լավագույն դեպքում հետևանքների վերացմանը ուղղված,այնինչ պետք էր ժամանակին գտնել պատճառները և տալ ճիշտ լուծումներ։

  • @hasmikmuradyan1426
    @hasmikmuradyan1426 Жыл бұрын

    Լիովին համաձայն եմ, եւ դա ի վերուստ մտածված ծրագիր էր։ Այսօր մենք տեսնում ենք այդ համակարգի արգասիքները։

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 Жыл бұрын

    Ամեն ինչ պետք է փոխել հիմնովին, բայց զգույշ ու գրագետ։ Մտածողության հեղափոխություն է պետք, մտքի սերնդափոխություն։

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 Жыл бұрын

    Ես կրկնուսույց եմ և լիովին համաձայն եմ, որ այս ճանապարհը տանում է ոչ մի տեղ։

  • @gayanekarakhanyan5539
    @gayanekarakhanyan5539 Жыл бұрын

    Լիովին համաձայն եմ, պարոն Փախչանյան, միասնական քննությունների դարը ավարտվում է, սակայն այդ նույն թեստերով որոշում են, թե ուսուցիչներից ով է արժանի ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար

  • @aaaaaa-vm8bx
    @aaaaaa-vm8bx Жыл бұрын

    Տխմար մեթոդաբանություններ, անհասկանալի շտեմարաններ:

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 Жыл бұрын

    Թեստերն ասես գրվում են թշնամու համար. ազնիվ չէ։

  • @user-pr3po9zk9d
    @user-pr3po9zk9d Жыл бұрын

    HAYI ВСЕХ СТРАН,ЗАБУДЬТЕ СЕПАРАТИЗМ,ШОВИНИЗМ ,ЭКСТРЕМИЗМ ,ТЕРРОРИЗМ И ЖИВИТЕ МИРНО,ДРУЖНО С СОСЕДЯМИ...

Келесі