«Մեր Հայրենիք» ՀՀ Պետական Օրհներգ / "Out Fatherland" State Anthem of RA

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։
Օրհներգի բառերը՝ parliament.am/anthem.htm
Տեղեկությունը՝ hy.wikipedia.org/wiki/%D5%84%...
Երաժշտությունը՝ apo.am/audio
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ
«Մեր հայրենիք»
(խոսքերը` Միքայել Նալբանդյանի)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Пікірлер: 3

  • @franzraaber4106
    @franzraaber410626 күн бұрын

    Cheers from Brazil to Hayastan! Here we've got a huge Armenian community! 🇧🇷🇦🇲

  • @VaheMakvetsyan-rj5zo
    @VaheMakvetsyan-rj5zoАй бұрын

    🇦🇲

  • @user-jx7sz9be8v
    @user-jx7sz9be8v22 күн бұрын

    🇦🇲🇦🇲🇦🇲H. A. Y. A. S. T. A. N🦅🦅🇦🇲🇦🇲🇦🇲

Келесі