ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ասմունք Պարույր Սևակ Lavaguiny Paruir Sevak asmunq, Севак стихотворение...

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ Պարույր Սևակ ասմունք
Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից - հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:
Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):
Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք... ես եմ...
13.III.1967թ.
Արզնի

Пікірлер: 2

  • @evelinamelkonyan8634
    @evelinamelkonyan863411 ай бұрын

    Լավագույն խոսքը, լռության խորքում,լռին ասածն է.....

  • @user-tm5on8cj3v
    @user-tm5on8cj3v11 ай бұрын

    Երբ խոսքը վերաբերվումա գրքերին աշխարհը մաքրվումա

Келесі