Ձայն Արարատի 68 - Հայկ Նահապետի հետքերով / Armenology - Hayk Nahapet /

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 68-րդ թողարկումը նվիրված է հայոց ծագումնաբանությանը: Հաղորդաշարի ընթացքում ներկայացվում է Հայկյան արեգակնային տոմարը, Հայկ Նահապետը նախ որպես պատմական կերպար, ապա որպես աստվածություն, Հայկ-Օրիոն կապը, ինչպես նաև Ավեստայում հիշատակվող Հայամարդու և Հայկի կապն է քննարկվում: Հյուրն է հայագետ, տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ / azatdzayn
Թվիթեր՝ / azatdzayn
Յութուբ՝ / armfreevoicenews

Пікірлер: 6

  • @KITKAT-uu7um
    @KITKAT-uu7um3 жыл бұрын

  • @nuneayvazyan3543
    @nuneayvazyan3543 Жыл бұрын

    ❤👏✊

  • @hovogevorgyan291
    @hovogevorgyan2915 жыл бұрын

    shnohakal em

  • @xachikplavchyan3484
    @xachikplavchyan34845 жыл бұрын

    Նահապետ բառը ես վերծանում եմ այսպես' նահ կամ նոյ և ապետ կամ հապետ,այսինքն ՆՈՅի որդի Հապետ։

  • @suzannasuzan2854
    @suzannasuzan28546 жыл бұрын

    Es🤗

  • @gago195555
    @gago195555 Жыл бұрын

    Կան արդյոք մեցենատներ , որ հայագետներին խրախուսեն ???

Келесі