Ջրաղացներ. քարուքանդ եղած գանձեր

Фильм және анимация

Ի՞նչ գիտեք ջրաղացի մասին.
Ջրաղացը հացահատիկ աղալու ջրային աղացն է՝ աղորիքը:
Թանկ հաճույք է ջրացաղ ունենալը: Օշականում ունեցել են այդ թանկ հաճույքից, ավելին՝ մի քանի տասնյակն են ունեցել: Ջրաղացների տերերը հիմնականում ֆեոդալները, մեծատուններն ու վանքերն էին:
Վանական արխիվներն ասում են, որ 1711թ.-ին Օշականի հողագործները տուժում են կարկտահարությունից: Ստիպված պարտք են վերցնում Միրզա Մամադ Բեկից ու Խոջա Մոսեսից: Միրզա Մամադ Բեկից վերցրած 180 թումանի դիմաց ՝ 20 այգի և 5 ջրաղաց են գրավ դնում: Խոջա Մոսեսի տված 150 թումանի համար գրավադրում են 8 այգի և 12 ջրաղաց: Ստացվում է՝ 1700-ականների սկզբին Օշականում առնվազն 17 ջրաղաց կար:
Ցավոք, օշականցիները չեն կարողացել վճարել պարտքն ու կորցրել են այդ գրավադրված ջրաղացները: Բարեբախտաբար, հետո Ալեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսը գնել է այդ նույն այգիներն ու ջրաղացները, դրանք դարձրել վանքապատկան:
1800-ականների արխիվներն ասում են, որ օշականցիները իրավունք են ունեցել ոչ թե տնօրինել, այլ ուղղակի աշխատեցնել իրենց՝ անգամ պապենական ջրաղացները:
1820 թ.-ին Օշականցի եղբայրներ Հարություն, Գրիգոր և Նիկողայոս Սանդրոսյանները դիմել են Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին՝ խնդրելով թույլ տալ հայրենական ջրաղացի կողքին ևս մեկը կառուցել: Կաթողիոսը թույլ է տալիս ու նաև կոնդակ է հղում: Հենց այդ կոնդակում էլ ասվում, որ ջրաղացատերերն իրենց ջրաղացները վաճառելու, նվիրաբերելու իրավունք չուներին, միայն՝ օգտագործելու:
Ի դեպ, Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի կոնդակում օշականցի ևս երկու ջրաղացատերի անուն է նշվում՝ Ավետիսի և Պողոսի:
«Պողոսի ջրաղաց» էին անվանում Օշականի՝ աշխատող վերջին ջրաղացին: Պողոսն էր այն աշխատեցնում: Ջրաղացներով հարուստ գյուղում հիմա գործող ջրաղաց չկա....
... իսկ Հայկական լեռնաշխարհում ջրաղացները տարածված են եղել դեռ ուրարտական ժամանակներից։ Վկայությունը Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարն է: Հայաստանում ջրաղացները լայն կիրառությունը 10-րդ դարից է։ Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական բարձրավանդակում գոյություն ուներ 1456 ջրաղաց: Հայաստանում ջրաղացներ կառուցել են գետեր ունեցող գյուղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաև մետաղյա խողովակներով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը:
Պատահակն չէ, որ Օշականը շատ ջրաղացներ է ունեցել: Գյուղը իրեն «գրկող» երկու գետ ունի՝ Քասախը և Շաղվարդը:
Ե՛կ Բունիկ ու մենք կուղեկցնեք քեզ այդ երկու գետերի հատման կետ՝ Ջրխառնուրդ: Ցույց կտանք, թե որտեղ են եղել հին ջրաղացները, կպատմենք թե ինչպես են դրանք աշխատել:
Մինչ այդ լսեք Մանուկ պապին: Նա վայելել է Օշականի՝ «ջրաղացյան» վերջին տարիները։

Пікірлер

    Келесі