Ինչպես դաստիարակել Էգոիստ երեխաներին այսօր - "Հեռախոսդ ցած դիր, 5 գլուխ Աստվածաշունչ՝ ապա հեռախոս

Այսօրվա կյանքը երեխաներին էգոիստ է մեծացնում, իսկ այդ դեպքում նրանց դաստիարակության համար անհրաժեշտ են հատուկ մոտեցումներ։ Եթե դու նրանց վրա միանգամից բարկանաս (ընդունում եմ որ առանց դրա հաճախ չի ստացվում), ապա նրանք կընդվզեն ու կըմբոստանան, "ո՞նց թէ, դու իմ եսին կպար։" Իսկ ի՞նչ պետք է անել։ Այ, լսեք թէ ինչ է խրատում Սբ․ Պաիսիոս Աթոսացին այսօրվա երեխաների դաստիարակության համար։

Пікірлер: 68

  • @aidamartirosyan595
    @aidamartirosyan5956 күн бұрын

    Շնորհակալ եմ Ձեզ ,հաճելի և ուսուցողական մեկնաբանության համար։

  • @ahareyan
    @ahareyan19 сағат бұрын

    Աստծո հետ, իր մոտ ապրելը մեր սկզբնական վիճակն է եղել։ Դրա համար էլ դեպի Աստված դառնալը ոչ թէ ինչ որ մի նոր տեղ գնալ է, այլ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։ Շենուդա Պատրիարքն իր "Դարձիր Առ Աստված" գրքում այնպես է մեկնաբանում, որ կարծես թէ Աստված մարդուն ասի "Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։🕯Վերադաձե՛ք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից։ Վերադարձե՛ք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից։ Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում։ Արդարության և սրբության կյանքը ձեզ համար նորություն չէ, այլ ձեր բնական վիճակն է, որով սկսվեց Իմ հարաբերությունը ձեզ հետ, և որով դուք կապրեք Ինձ հետ հավիտենության մեջ»։ Ահա մի հատված այդ գրքից, որ այսօր իր էջին կիսել է "Սրբազան Հայաստան Նախաձեռնությունը։ - ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԻՐ ՄՈՏ ✝ Աստված մեզ սիրով կանչում է․ «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։ Այս արտահայտությունը մեծ հուզական իմաստ է պարունակում․ ✅ Աստված հիշեցնում է մեզ, որ մեր իսկական ու սկզբնական վիճակը՝ Իր հետ լինելն է եղել, իսկ մեղքը օտար բան է մեզ համար, որը մտնում է մեր մեջ դրսից: 🕯Կարծես թե Տերը մեզ ասում է․ «Ինձնից ձեր բաժանումը ձեր իսկական ու սկզբնական վիճակը չէ․ իսկականը՝ Իմ մեջ ձեր հաստատվելն է, քանի որ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը» (Յովհ․ 15։5), իսկ բնության մեջ ճյուղը միշտ ամուր կպած է որթատունկին։ Քանի որ Ես եմ գլուխը (Եփես․ 5։23), իսկ դուք էլ մարմինն ու անդամները, ուստի ձեր ամուր հաստատումը Իմ մեջ՝ բնական երևույթ է։ 🕯Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։ 🕯Վերադաձե՛ք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից։ Վերադարձե՛ք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից։ Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում։ Արդարության և սրբության կյանքը ձեզ համար նորություն չէ, այլ ձեր բնական վիճակն է, որով սկսվեց Իմ հարաբերությունը ձեզ հետ, և որով դուք կապրեք Ինձ հետ հավիտենության մեջ»։ 🖌 Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ ✝ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից, որը տպագրման փուլում է: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:

  • @Armanum
    @Armanum8 күн бұрын

    Պատվիրաններով ապրող ծնողները միայն կարող են ճիշտ դաստիարակել խոսքը անցողիկ էեվ ստահոդ իսկ գործը դաստիարակող Ամեն❤

  • @user-no8qf5fn1i
    @user-no8qf5fn1i12 күн бұрын

    Աստված քեզ Արմեն առատապես թող օրհնի ։ Աստված մեր Հայ ժողովրդին թող դարձի բերի ։❤

  • @user-qd5wt7kn5h
    @user-qd5wt7kn5h12 күн бұрын

    Իմ դեպքում արդեն ուշա ու ամեն օր եմ համոզվում որ սխալ եմ դաստիարակել երեխաներիս առանց Աստծո խոսքի։Բայց էն ժամանակ իսկի ես չէի ճանաչում Աստծուն, իսկ հետո շատ ուշացա։Իսկ հիմա հնձում եմ ինչ որ ցանել եմ։Գիտեմ երբեք ուշ չի աղոթքներով խնդրել ողորմություն Տիրոջից։

  • @Karina-lz9wr

    @Karina-lz9wr

    12 күн бұрын

    Ush che erbeq,mi vhatveq. Es haskanum em duq inchi masin eq. Amen or axotq areq nranc hamar . Amen or. Xndreq nax vor nranq chakatagrakan sxalner chgorcen, ev vor Apashxaren, gan Astcun ❤. Xaxaxutyun dzez

  • @lhchannel8518

    @lhchannel8518

    12 күн бұрын

    Աստվածաշնչում գրված է, կլինեն անհնազանդ երեխաներ։ Ճիշտ եք միայն Աստվածաշունչ կարդալով կարելի է քրիստոնեա երեխա դաստիարակել։ Ծնված օրից պետք է երոխան լսի Աստլո գոյությաբ մասին։

  • @haigjamgochian2061

    @haigjamgochian2061

    12 күн бұрын

    Mi husatatveq, sgarunakeq Astco janaparhnere batsatrel dzer yerexanrin. Es el em dzer vijakin, bayts urish elq chka, petq e axotenq mer entaniqneri ev mer apashxarutyan hamar ev inchqan karox enq xosenq Astvatsashunchits mer erexaneri mot. Imn el paxchum e, erb vor kardum em voreve tox, bayts gitem, vor lsec, ev Astco xosqe armat e talu. Che vor yes el, vorpes mayr, patasxan em talu Astco araj im zavakin Astco masin chxoselu hamar. Astvac ognakan mez boloris

  • @Karina-lz9wr

    @Karina-lz9wr

    12 күн бұрын

    @@lhchannel8518 Miayn lsel qich e. Im erexanere lsen en , giten , havatum en. Bayc es chei asi vor nranq shat lsox kam hnazand en. Hnaravor e tariqn el kap uni. Enpes che vor nranq shat ahavor baner en anum .bayc de enpes el che ,vor irenc pahum en hogevori pes. Giteqnax mer orinakn e mec der xaxum. Amusins ir dere uni sra mej,es im. Menq shat angam mez chisht chenq pahel. Ev karcum em nayev, apashxarutyune anhatakan e. Inchqanel menq sovorecnenq, havatqe ayl ban e, nranq irenc handipume piti unenan Astco het. Bayc mi ban el ka,nranq gone giten mexqe inche .ev irenc heru en pahum dranic. Ay dzer asac mankuc lseln e der xaxacel

  • @Anahit-wf9hh
    @Anahit-wf9hh11 күн бұрын

    Ապրես Արմեն ջան,իմ կյանքի ճանապարհը անչափ դաժան էր,20տարի ամուսնացած էի երեխա չեյինք ունենում,կարելի է ասել անցել եմ դժողքի միջով,տարբեր բուժումներ վիրահատություն,սակայն ամեն առավոտ ու երեկո աղոթում էի,երբ հույսս լրիվ կորցրած Աստծուն խնդրում էի թե մի թող որևէ կին իմ անցած ճանապարհը անցնի,թող բոլորը մայրանան......ու Աստված մեզ էլ հրաշք ուղարկեց,հենց 20 տարի անց ինչպես խոստացել էի եկեղեցու մեջ,հրաշքիս ծնվելուց անունն Հարություն դրեցինկ,հիմա տղաս 8 տարեկան է,ինքն էլ ամեն օր քնելուց առաջ աղոթում է,փառք Աստծուս,սիրեք ու հասկացեք ձեր երեխաներին ,մի բղավեք ,մի խփեք,հանգիստ զրուցեք և ամեն ինչ լավ կլինի,ես համոզված եմ դրանում❤

  • @karineharutyunyan7126
    @karineharutyunyan712611 күн бұрын

    ԱՄԵՆ։Լավ կլիներ, որ ցանկություն ունենային Աստվածաշունչ կարդալու։

  • @angelinaavanesyan6768
    @angelinaavanesyan67683 күн бұрын

    Ամեն

  • @user-kl2qv5sc8j
    @user-kl2qv5sc8j12 күн бұрын

    Աստված. Օրհնի. Քեզ. Արմեն. Ջան.

  • @araksyaharutyunyan9210
    @araksyaharutyunyan921011 күн бұрын

    Եղբայր ջան Աստված Ձեզ առատապես օրդնի ես ինքս էլ շատ ուշ եմ հասկացե Աստծու մասին հիմա էլ որ բերանս բացում եմ մի խոսք ասեմ մերՏիրոջից հազար կողմից թափում են գլխիս չեն թողում բերանս բացեմ բայց ես ծարավի պես լսում եմ ու ափսոսում եմ ցավում եմ որ չեն լսում որ հասկանան դա մեր փրկությունն է

  • @gayanemovsisyan1546

    @gayanemovsisyan1546

    9 күн бұрын

    @@araksyaharutyunyan9210 դուք ոչինչ մի փորձեք շրջապատի մարդկանց սովորեցնել։ Շարունակեք նույն ոգով, լցրեք Ձեր մեջ Աստծո խոսքը։ Կտեսնեք, որ շրջապատն իրեն իրեն փոխվում է։ Աստված օրհնի

  • @gayanemovsisyan1546
    @gayanemovsisyan154612 күн бұрын

    ...եթե իրենք դեռ ձեզ յսում են... մարդ չգիտի խնդա, թե լա։ Ցավալի իրականություն։ Աստված բոլոր ծնողներին իմաստություն տա ❤

  • @ahareyan

    @ahareyan

    12 күн бұрын

    Գայանե ջան, ես այդ հատվածը մեծ ցավով ասեցի, "եթե նրանդ դեռ ձեզ լսում են։" Իսկ եթե չեն լսում, ապա ծնողը պիտի լա, արտասուք թափի, ընկնի Քրիստոսի ոտքերը, զղջա իր սեփական մեղքերի ու բացթողումների համար, ապաշխարության կյանք ապրի ու խոստովանի իր մեղքերը։ Անձնուրաց հետևի Քրիստոսին, հեզ ու խոնարհ լինի, որ Աստված չառհամարի իր խնդրանքը ու կյանք տա իրեն և իր ընտանիքին։

  • @gayanemovsisyan1546

    @gayanemovsisyan1546

    12 күн бұрын

    @@ahareyan Ամեն ♥️

  • @lianaasatryan4546

    @lianaasatryan4546

    12 күн бұрын

    @@ahareyan amen❤ Yes inks shat bactoxumner unem u hima patasxan em talis dra hamar, bayc hima Tern e im @ntrutyun@ u im bajin@❤❤❤ u yerexaneris ararqneric el chem viravorvum ayl axotum u havatum em vor Ter@ lsum u patasxanum e bolor srtanc axotqner@ yev chisht jamanakin patasxanum nranc❤

  • @user-lw7dj6em2d

    @user-lw7dj6em2d

    10 күн бұрын

    Շատ շնորհակալություն ԱՐՄԵՆ ջանն ,ես իմ սիրելի թոռներիս լսելի եմ դարձնում , մեր ՏԵՐ ու փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքը սիրով լսում են ,բայց դեռ կնքված չեն,որի համար շատ անհանգստանում եմ մեկը 17տարեկան է,մյուսը 13 փառք Աստծո, շատ լավ երեխաներ են

  • @gayanemovsisyan1546

    @gayanemovsisyan1546

    9 күн бұрын

    @@user-lw7dj6em2d Դուք շատ ճիշտ ճանապարհի վրա էք։ Կարեվորը երեխաների հավատն է։ Շարունակեք նրանց լսելի դարձնել Աստծո խոսքին։ Մնացած գործը Աստված կանի։ Չկնքված լինելուց էլ մի վախեցեք։ Հիշեք թե Հիսուսն ինչ ասած զղջացող, խաչին գամված ավազակին' " դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես"։ Ավազակը ե՞րբ էր կնքվել։ Նա կնքված չէր։

  • @user-hi6zg2lt2g
    @user-hi6zg2lt2g12 күн бұрын

    Շատ շնորհակալություն Ձեզ, շատ ճիշտ եք համամիտ եմ ձեր հետ.։

  • @telmikpanosyan5163
    @telmikpanosyan516310 күн бұрын

    Աստվսծ ձեզ օգնսկան Արմեն եղբայր 🙏փառք քեզ Տեր 🙏🙏🙏

  • @ahareyan
    @ahareyan5 күн бұрын

    Այս գալիք Կիրակի մենք անչափ մի կարևոր տոն ենք տոնելու, բայց շատերը դա չեն հասկանալ ու կբավարարվեն միայն ջրոցի խաղալով։ Իսկ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել այդ տոնին նախորդող 5-օրհյա պահքը, որը մի բացառիկ քողարկված ընդհանրություն ունի։ Այն երեք մարդիկ, ովքեր Քրիստոսի Պայծառակերպության լեռան վրա կանգնած էին փառավոր լույսի մեջ, մի հետաքրքիր ընդհանրություն ունեին։ Նրանցից երեքն էլ ծոմապահությունը կատարելության հասցնողներ էին։ Եվ Տեր Հիսուսը, և Մովսեսը և Եղիան երեքն էլ 40 օր ծոմ էին պահել։ Շենուդա Պատրիարքն իր "Պահեցողության Հոգևոր Իմաստը" գրքում գրում է, որ "այս հոյակապ տեսարանը թաքցնում է իր հետևում մի կարևոր պատգամ, այն է՝ ծոմի միջոցով մարմինը նվաճելով՝ հոգին բացահայտվում է և մարմինը կերպարանափոխվում:" Մեր Տեր Հիսուս Քրիստոս ընտրեց երկու մարդկանց, ովքեր ծոմ պահեցին, որպեսզի Իր հետ լինեն Պայծառակերպության լեռան վրա՝ ցույց տալով իրենց այլակերպված էությունը հավերժության մեջ: "Սննդից հրաժարվելով՝ մարդը բարձրանում է մարմնի մակարդակից և նյութից, և սա է պահքի հետևում կանգնած իմաստությունը," գրում է Պատրիարքը։ - Այսօր սկսվել է Քրիստոսի Պայծառակերպության պահքը։ Պահք պահելը առաջին պատվիրանն է Աստվածաշնչում։ Աստված դրանով ցույց է տվել որ սահման մեր մարմինների ու ցանկությունների համար, և որ ամեն ինչ որ աչքդ տեսնում է, դրան մի դպիր, ու մի ձգտիր, այլ փորձիր զսպել սեփական անձդ, խոսքդ, կերակուրդ, հագուկապդ, և տիրապետիր անձիդ։ Եթե դուք այսօր պահքը չէք պահել, ոչինչ, վաղվանից սկսեք, մինչև Ուրբաթ ներառյալ։ Դա շատ օգտակար բան է։ Եվ խնդրում եմ, ձեր աղոթքների մեջ աղաչեք ու խնդրեք Տեր Հիսուս Քրիստոսի օգնականությունը, որպեսզի ձեր պահքը պտղաբեր լինի։ Թէ ինչ, ինչպես Տերն ասաց Վերջին Ընթրիքի ժամանակ, առանց Իրեն, ոչինչ անել չենք կարող։ Հովհ․ 15։5։ - Խնդրում եմ, եթե դուք այս բաները համարում էք կարևոր, դուք էլ կիսեք ձեր էջերին ու պատմեք մարդկանց, որպեսզի թէրևս ավելի շատ մարդիկ իմանան և իրենք էլ սկսեն մի բան անել, սահմանափակելով իրենց անձերը և զսպեն իրենց անաստված ցանկությունները։

  • @anushvardanyan6717
    @anushvardanyan671712 күн бұрын

    Աստված օգնական,ԱՄԵՆ

  • @lon1xso2YT
    @lon1xso2YT12 күн бұрын

    Ես փորձեցի Նարեկ կարդալ էլի թողեցի, ինքներս չենք կարդում, երեխաներից ինչ պահանջենք։ Աշխատում եմ հաճախ եկեղեցի տանել։ Տերունական աղոթքն եմ սովորեցրել։ Բացատրում եմ, որ պատասխան ենք տալու մեր սխալների համար։

  • @covinargasparyan573

    @covinargasparyan573

    12 күн бұрын

    Իսկ դուք փորձեք մանկական Աստվածաշունչ կարդալ,

  • @user-sj3ng3be9x
    @user-sj3ng3be9x12 күн бұрын

    ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ԱՄԵՆ🙏🙏🙏

  • @user-cc7me3mi3f
    @user-cc7me3mi3f12 күн бұрын

    Փառք Տիրոջը ամեն ❤❤❤

  • @anaisqueliand4236
    @anaisqueliand423612 күн бұрын

    Թեման ուշադրությունս շատ գրավեց հատկապես ձեր մեկնաբանությունը։ Տիրոջ դաստիարակությունն է ընդունելի, իր գրքով ապրելը։

  • @ahareyan

    @ahareyan

    12 күн бұрын

    Հա ժողովուրդ ջան, շատ-փոքր տարիքից երեխաներին կապեք Աստծո հետ։ Սովորեցրեք կարդալ ու սովորել Աստվածաշունչը, որ իմանան թէ Տերն ինչ է ասել, ու ինչպես ապրել։

  • @lianaasatryan4546

    @lianaasatryan4546

    12 күн бұрын

    ⁠aprek!

  • @arevhakobyan4133

    @arevhakobyan4133

    10 күн бұрын

    Շնորհակալ ենք Ձեզ

  • @ahareyan
    @ahareyanКүн бұрын

    Մի կին պատմեց, որ 2000 թվականների սկզբին, երբ նոր էր ամուսնացել, առաջին անգամ հղիացավ ու աբորտ արեց, մտածելով, որ դեռ երեխաներ ունենալու ժամանակը չէ։ Ուզում էր կյանքը վայելել։ Հետո 2-րդին էլ աբորտ արեց։ Հետո երրորդին ծնեց՝ մտածելով, որ հիմա արդեն կարելի է։ Սիրով, ահով ու դողով բամբակի վրա մեծացրեց երրորդին։ Ու երբ երրորդը դարձավ 18 տարեկան, հանկարծամահ եղավ։ Պատկերացրեք կնոջ վիշտն ու տառապանքը։ Նա անաստված կյանք էր վարել ու ասում է՝ «Սողալով գնացի եկեղեցի աղոթելու», երբ դարձի եկա ու զղջացի՝ Աստված ողորմություն արեց և երազիս տղաս եկավ։ Ասաց, «մամ, մի տխրի, Քրիստոսով ապրի։ Իսկ ես լավ տեղ եմ, Աստծո մոտ։ Այստեղ են նաև իմ փոքրիկ երկու եղբայրները։ Ու նրանք սպասում են մի օր քեզ հետ հանդիպմանը։» Դե հիմա մտածեք, սիրելի ծնողներ, մի օր դուք ինչպե՞ս եք կանգնելու ձեր աբորտովսպանած երեխաների առաջ ու նայելու նրանց անմեղ աչքերին։ Էլ չեմ ասում, թե ինչպե՞ս էք կանգնելու Քրիստոսի առաջ՝ առանց այս ահարկու մեղքը զղջալու և առանց խոստովանության։ - Սա հատված էր Առավոտ թերթին աբորտի մեղքի մասին հարցազրույցից։ Ամբողջական հարցազրույցը խնդրում եմ կարդացեք հետևյալ հղումով, և կիսեք ձեր էջերին։ www.aravot.am/2024/07/05/1431015/ Այս մեղքն այնքան տարածված է մեր ազգում և ամենուր։ Սրա համար շատ արտասուքով պետք է ապաշխարել։ Խնդրում եմ հատկապես պատմեք ջահել հարսերին ու անջիգյար տատիկներին։

  • @aigerim1213
    @aigerim121312 күн бұрын

    Цавали иракануцюн э аматарац. Талис ем анзнараруцюн артагрелу Аствацашнчиц ели джвпруцямб ен лсусм. Амен керп узум ем торникнерис Астцо ет капел. Екехеци ем танум ев шат ажуйхов галис ев ахотум ен инз ет. Мецериц шат бан э кахвац🙏🙏🙏❤️

  • @lusinemusaeljan8695
    @lusinemusaeljan869512 күн бұрын

    Ամեն🕊

  • @user-bj5xb3gl9m
    @user-bj5xb3gl9m12 күн бұрын

    Էէէէ՜… հիմա երեխաները էնքան անկախատեսելի են, իմ աղջիկս էնքան սիրված և հարգված էր բոլորի կողմից, թե ընտանիքում , թե դպրոցում և թե բարեկամության մեջ։ 6 ամիս առաջ ինքնասպան եղավ, 16 րդ հարկից իրեն գցեց, բոլորը շոկի մեջ են մինչ օրս։ Այնքան համեստ, բարի, մեծի հետ մեծ , փոքրի հետ փոքր, իր հասակակիցների մեջ իրենց դպրոցում միակ գերազանցիկն էր, բայց եղավ այն , ինչ որ եղավ, մընչ օրս պատճառը դեռ պարզ չի… ԱՍՏԾՈՎ ԵՄ ՄԽԻԹԱՐՎՈԼՄ… Հարգելի ծնողներ շատ ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, ինչքան էլ վստահություն ցուցաբերեն միևնույն է ստուգեք, չնայած էնպես չեր , որ ես ուշադիր չեմ եղել

  • @user-ud4tv3vc5z

    @user-ud4tv3vc5z

    12 күн бұрын

    Թող Աստված մխիթարի Ձեզ, 😢😢😢 Բառեր չեմ գտնում գրելու

  • @lon1xso2YT

    @lon1xso2YT

    12 күн бұрын

    Շատ հուզիչ էր, Աստված Ձեզ համբերություն տա։ Իմ հայրս էլ ինքնասպան է եղել, բայց նա հոգեկան խանգարում ուներ։

  • @user-bj5xb3gl9m

    @user-bj5xb3gl9m

    12 күн бұрын

    @@lon1xso2YT Ձեզ էլ համբերություն🙏🏻🙏🏻

  • @user-qt4gf4we9n

    @user-qt4gf4we9n

    12 күн бұрын

    😢

  • @gayanemovsisyan1546

    @gayanemovsisyan1546

    12 күн бұрын

    @@user-bj5xb3gl9m ցավակցում եմ։ Աստված Ձեզ նեցուկ։

  • @arlindagrigoryan2766
    @arlindagrigoryan276611 күн бұрын

    100%

  • @user-mp2lw6ot1w
    @user-mp2lw6ot1w12 күн бұрын

    ես շատ լսել եմ Պաիսիոս Աթսացու մասին շատ լավա խոսում

  • @user-vn2xs8pi6b
    @user-vn2xs8pi6b10 күн бұрын

    Արմեն եղբայր ջան իմ երեխաները փոքր են

  • @armanatv2510
    @armanatv251011 күн бұрын

    Shnorhakalutyun Dzer xorhdi hamar 🙏🏻

  • @user-vo1mh6nj2x
    @user-vo1mh6nj2x12 күн бұрын

    Орнвес ду Армен джан . Аствац огнакан аменкис 🙏🙏🙏

  • @shamammshecyan2554
    @shamammshecyan255412 күн бұрын

    Chat hetakrkir temae k entrelDuk chat wichtek chnorhakalutyun ❤❤ Astvas orhni Dez❤❤

  • @jannaarakelyan8092
    @jannaarakelyan809211 күн бұрын

    🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @-dedmoroz
    @-dedmoroz12 күн бұрын

    🙏

  • @sonasargsyan5464
    @sonasargsyan546412 күн бұрын

    🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🥺

  • @user-vn2xs8pi6b
    @user-vn2xs8pi6b10 күн бұрын

    Armen exbayr jan im erexaner@ poor en

  • @arlindagrigoryan2766
    @arlindagrigoryan276611 күн бұрын

    Henc nor ayt masin ey xosum

  • @h...1000
    @h...100012 күн бұрын

    Jox im orinakov em asum dzez,txas zinvora u shat porcanqneric dursa ekel menak axotqov🙏Parq mer tiroj@ shnorhakal em🙏🙏🙏 u inqnel hamozvec vor harcer@ lucox@ ASTVACA u eli parq tiroj@ ira havatqi mej amracav,,,ter mexa em qez,shat chhamares🙏🙏🙏🙏🙏

  • @ahareyan

    @ahareyan

    12 күн бұрын

    Աստված պահի ու ողորմություն անի։ Շնորհակալություն որ գրեցիք։

  • @Nike-zi9nu
    @Nike-zi9nu9 күн бұрын

    Septemberic minchev mayisi verj xexj erexeq@ kardacel en arden hognel en, es 3 amisna @ndamen@ gone toxenq hangstanan vor septemberic eli sksveluya. Es shat jamanak em tramadrum erexanerin, ayo barutyun em sermanum mejnern, bavakanin lav ognuma gishern heqiatner em patmum bariutyan masin Astco masin...... Te che 12 amis ho chen kardalu.

  • @ahareyan
    @ahareyan8 күн бұрын

    Աստուծո Խոսքն արգելում է ոխ պահել ու վրեժ լուծել։ Լսեք ու տեսեք թէ ինչ է պատահում այն մարդկանց հետ, ովքեր չեն լսում Աստծուն, այլ իրենց թիկունքն են շրջում ու ծանրացնում իրենց ականջները՝ չլսելու համար։ kzread.info/dash/bejne/pJZkzbOam9ecoKQ.html

  • @ahareyan
    @ahareyan10 күн бұрын

    Աստված թռչող գերանդի ունի գողերին ու ստախոսներին պատժելու համար։ Այդ մասին լսեք Զաքարիա մարգարեի տեսիլքում։ Ու տեսեք թէ ինչպես է այդ գերանդին լինում ստախոս և գող մարդկանց տներում և կործանում այդ տները։ kzread.info/dash/bejne/ZKydtcOTfNqXZbw.html

  • @rafiagassi4841
    @rafiagassi484112 күн бұрын

    Es kasem jisht es egoist en mecanum dara poxve schat erexeq himi amenichu unen u djgoh en araj menq ban chuneinq u goh einq

  • @eduarddarbinyan7538
    @eduarddarbinyan753812 күн бұрын

    Yes ateist em

  • @tigranpetrosyan3245

    @tigranpetrosyan3245

    17 сағат бұрын

    Shat vat a

  • @user-yv1fl3ip3o
    @user-yv1fl3ip3o6 күн бұрын

    Ամեն

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan67012 күн бұрын

    Ամեն

Келесі