Ինչպես անել, որ մնալ Աստծո մեջ

Եթե դու քո մերձավորին չես սիրում, ուրեմն դու Աստծո պատվիրանը չես կատարում։ Իսկ եթե Աստծո պատվիրանը չես կատարում, ուրեմն Աստծուն չես սիրում։
Այսօրվա Ավետարանի ընթերցվածքից մենք սովորում ենք, Աստուծո մեջ մնալը կախված է իրար սիրելուց։ Եթե դու քո մերձավորին չես սիրում ուրեմն, քո մնացած բաները ոչ մի օգուտ չունեն։
Տեր Հիսուսը Հովհաննեսի Ավետարանի 15րդ գլխում ասում է, որ պետք է մնանք Իր մեջ ու պտուղ տանք։ Երբ մեր Քրիստոնեական կյանքը բարի պտուղներ է տալիս, ապա ինչ էլ որ Իր անունով Հորից խնդրենք, կտա մեզ։Բայց ասում է, պետք է մնանք իր մեջ, քանի որ առանց Իրեն չենք կարող պտղաբեր լինել։ Իսկ ինչպե՞ս մնալ Աստծո մեջ։ Ինչի՞ց է կախված Քրիստոսի մեջ մնալը։
Նայեք ինչ հետաքրքիր բան ենք սովորում Ավետարանի այսօրվա ընթերցվածքից։ Աստծո մեջ մնալը կախված է մեր իրար սիրելուց, քո մերձավորին սիրելուց։ Եթե դու սիրում ես քո մերձավորին ուրեմն դու մնում ես Աստծո մեջ։ Այսինքն՝ Աստծո մեջ մնալը կախված է սիրուց։ Իսկ սերը կախված է պատվիրանները կատարելուց։ Իսկ պատվիրանն այն է, որ մենք սիրենք միմյանց։ Ուրեմն, Աստծո մեջ մնալը կախված է իրար սիրելուց։

Пікірлер: 85

  • @ahareyan
    @ahareyan8 ай бұрын

    Սա իմ էջին գրել էի ուղիղ 2 տարի առաջ այս օրը։ Այդ ժամանակ ավարտվել ավարտվել էր Կովիդը ու Արցախյան 44օրյա պատերազմը։ Բայց դեռ չէին սկսվել Ուկրաինական պատերազմը, չէր սկսվել հարձակումը Հայաստանի վրա Ջերմուկում, չէինք կորցրել Արցախը և չէր սկսվել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Այս խոսքերը հիմա էլ արդիական են։ Խնդրում եմ, նորից կարդացեք ու պատմեք մարդկանց, մի գուցե ոմանք դարձի գան դեպի Քրիստոսը ու փրկվեն վերահաս վտանգից։ - Ձեզանից ոմանք գրում են որ վատ կանխազգացում ունեն, որ աշխարհը կանգնած է մեծ արհավիրքի առաջ: Եթե մտածում էք թէ սրանից ավել էլ ինչ կարա լինի, ապա ասեմ, որ կարա լինի: Կլինի ավելի դաժան ստրկություն քան հռոմեական կայսրությունում էր: Բայց մի վախեցեք եթե հնազանդվում էք Քրիստոսին (ասում եմ ԵԹԵ): Երեխեք ես ձեզ հարազատ եղբոր պես խնդրում եմ: Հետևեք Քրիստոսին: Հնազանդվեք Իր Խոսքին: Պահեք իր պատվիրանները: Այս ամենն արեք, ոչ թէ ըստ ձեր ցանկության ու կոմֆորտի, այլ ըստ իր Խոսքի: Մեզանից շատերին թվում է թէ Քրիստոնյա ենք, բայց երբ դուք կարդաք ու սովորեք Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը ու պահեք այդ Խոսքը ձեր առորյա մտքում, խոսքում ու գործում, դուք ինքներդ կտեսնեք թէ ինչքան կոնֆլիտ կա Աստծո Խոսքի ու ձեր վարքի միջև (այդ թվում և իմ): Եթե դուք ասեք որ դուք Քրիստոնյա էք, ապա ես էլ կհարցնեմ թէ, ախր Քրիստոսն ասում է, որ մարդը խոսում է իր սրտի առատությունից (Ղկ. 6:45), բա ո՞նց ա որ մի օր չեմ տեսնում ձեր էջերին Քրիստոսի մասին, ու՞ր է այդ առատությունը ձեր սրտում («Աստծո» մասին լսում եմ, բայց Քրիստոսի մասին ոչ, որովեհտև Քրիստոսը կոնկրետ է, իսկ շատերի համար «Աստված» դա իրենց ցանկությունների փունջն է, որի անունը դրել են «աստված»): Ու եթե դուք չունեք Աշխարհի Փրկչի հետ այդ հարաբերությունը, բա ձեզ ո՞վ պիտի պաշտպանի ու փրկի այդ գալիք արհավիքներից: «Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես եւ քո սրտում հավատաս, թէ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես. քանի որ արդարանալու համար սրտով էք հավատում և փրկության համար խոստովանում բերանով» (Հռ 10:9,10): - Խնդրում եմ, մի անտեսեք այս բաները: Աշխարհն ահավոր չարության ու արհավիրքի առաջ է կանգնած: Դրա համար մարգարե պետք չի լինել՝ տեսնելու համար: Այս չարության առաջընթացը ոչ մի մարդկային ուժ չի կարող կանգնեցնել: Քրիստոսից բացի ոչ ոք նույնիսկ չի էլ խոստացել որ կփրկի: Խնդրում եմ, հնազանդվեք Քրիստոսին ըստ իր պատվիրանների, այլ ոչ թէ ըստ ձեր ցանկության:

  • @Mary-Zar-2123

    @Mary-Zar-2123

    8 ай бұрын

    Մարդը չի կարող և' Աստծուն սիրել և' Մամոնային։ Մեկին պիտի ատի և մյուսին սիրի ։ Այսօր քիչ չեն մարդիկ, որ լեզվով կսիրեն Աստծուն, բայց սրտում բնակվում է մամոնան։ Դրա համար էլ շատերը լռում են։😢

  • @goharmameyan7019
    @goharmameyan70198 ай бұрын

    Քրիստոս Արարիչ քոնն էՓառքն ու զորությունը ,թագավորությունը Ամեն

  • @gayane56
    @gayane568 ай бұрын

    Օրհնյալ է Աստված հավիտյանս հավիտենից Ամեն

  • @arevhakobyan4133
    @arevhakobyan41338 ай бұрын

    Մեղավոր եմ Քո առաջ հոգով մտքով և սրտով, Մեղա Աստծո

  • @hasipetrosyan4900
    @hasipetrosyan49008 ай бұрын

    Ամեն🙏թող աստված մեզ ուժեղ կամք տա ,որ դարձի գանք դեպի իրեն

  • @sonasargsyan5464
    @sonasargsyan54648 ай бұрын

    Տեր Ողորմեա Մեզի Բազմամեղիս 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🥺

  • @susannasandroyan4585
    @susannasandroyan45858 ай бұрын

    սիրել նշանակում է ինքնազոհողություն ի Տեր Հիսուս Քրիստոս

  • @karinesahakyan1261
    @karinesahakyan12618 ай бұрын

    Amen

  • @user-kx8we3sb2m
    @user-kx8we3sb2m8 ай бұрын

    Միշտ խնդրում ենք, որ օգնի Աստվսծ որ կարողանանք պատվիրանները պահեն ք🙏🏻🙏🏻🙏🏻

  • @hakoblalazaryan7376
    @hakoblalazaryan73768 ай бұрын

    AMEN❤❤❤

  • @user-fo8pk7zz3i
    @user-fo8pk7zz3i8 ай бұрын

    Աստված օրհնի քեզ հայր ջան որ հոգատարորեն խրատում ես մեղավորներիս

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan6708 ай бұрын

    Սիրել նշանակում է համբերել, հասկանալ չդատել, չբամբասել դիմացինին: Եվ փորձել ինքդ քեզ փոխես դեպի լավը:Որովհետև մարդ կարող է իրեն փոխել ,վատ բան չանելով հետո դիմացինին օրինակ ծառայելով:

  • @user-sq5lm1wn4p
    @user-sq5lm1wn4p8 ай бұрын

    🙏Amen🙏❤

  • @karineharutyunyan7126
    @karineharutyunyan71268 ай бұрын

    ԱՄԵՆ

  • @sonasargsyan5464
    @sonasargsyan54648 ай бұрын

    Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🥺

  • @vartanfrnzlian3461
    @vartanfrnzlian34617 ай бұрын

    Սիրելի Արմեն եղպայր ջան Տերը օրհդնի քեզ ու բոլորիս միասին սիրեմ քեզ ախպերս ամենա համով պտուղը սիրելն է ծիրանը տանձը խնձօրը մրքեր էն չե հոգեվոր պտուղների ընթանրական անունը սերն է

  • @neliyexoyan4933
    @neliyexoyan49338 ай бұрын

    Աշխատում եմ սիրել մերձավորիս բայց որոշ դեպքերում նորից մեղանչում եմ և խնդրում եմ իմ Տիրոջը ներել ու օգնել մեղավորիս

  • @liannamkrtchyan7605
    @liannamkrtchyan76058 ай бұрын

    Տերը օրհնի ձեզ և մեզ ների մեր մեղքերը

  • @GayaneKatoyanc
    @GayaneKatoyanc8 ай бұрын

    Ապրեք շատ շնորհակալ եմ

  • @areknazkeusseyan3183
    @areknazkeusseyan31838 ай бұрын

    Ամեն 🙏🙏🙏🙏🌞🌞🌞🥰

  • @martun1129
    @martun11298 ай бұрын

    Արդար առաջնորդ բերեք հայաստան որ լույս գա մեր ազգին։

  • @vartanfrnzlian3461
    @vartanfrnzlian34617 ай бұрын

    Սիրելի Արմեն ջան սիրել մերձավորին նշանակում է համերաշխ լինել ծառայել օքտակար լինել հույզերը ուրախությունը կիսելօքնել վոր մերձավորտ լինի համերաշխ Ասծո բնության մերձավորների և իհարկե ինքը իր հետ եվ սրանով մենք իրագործած կլինենք վոսկե օրենքը արա այն ինչ կուզեյիր քեզ անեյին

  • @susannaaleksanyan7263
    @susannaaleksanyan72638 ай бұрын

    Սիրել նշանակում է կամեցող,դիմացինիդ լավով ուրախացող,տխուրին կարեկցող։Փառք Տեր Հիսուսին🙏🏼

  • @Kumbar178
    @Kumbar1788 ай бұрын

    Armen jan...

  • @sargisaxa6907
    @sargisaxa69078 ай бұрын

    Փառք հավետ Քրիստոսին։

  • @-dedmoroz
    @-dedmoroz8 ай бұрын

    🙏

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan6708 ай бұрын

    Շնորհակալ եմ Արմեն ջան:

  • @liusavanoian9441
    @liusavanoian94418 ай бұрын

    Հոգի համբեր՝ Անհատնում Սեր։ Հեղ. Լուսինե

  • @user-sf7tr7ig5t
    @user-sf7tr7ig5t8 ай бұрын

    Ամեն

  • @hmelik3227
    @hmelik32278 ай бұрын

    Շատ եմ հարգում ձեզ ։ Եթե մերձավորը քեզ վնաս է տալիս , ի՞նչ ես անում ։ Ահա ասում ես . - ԱՍՏՎԱԾ հեռու պահե երևելի և աներևույթ թշնամիներից ։ Սա վերաբերվում է նաև վնաս տվող քո մերձավորին ։

  • @user-zw2ko7yi3o
    @user-zw2ko7yi3o8 ай бұрын

    Ես որթատունկն եմ, եւ դուք ճիւղերն էք. ա՛ն որ իմ մէջս կը մնայ, ու ես՝ անոր մէջ, անիկա՛ շատ պտուղ պիտի բերէ, որովհետեւ առանց ինծի ոչինչ կրնաք ընել: - ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15 :5

  • @meruzhangamer6867

    @meruzhangamer6867

    8 ай бұрын

    Այո Ամեն

  • @armin685
    @armin6858 ай бұрын

    Ամեն🙏🙏🙏

  • @karnigbalekjian8798
    @karnigbalekjian87988 ай бұрын

    Ես սիրում են ամենուն եդէ մեկը սխալ գործ կանէ նորեն սիրեմ իրեն

  • @user-jv4nw7lk3q
    @user-jv4nw7lk3q5 ай бұрын

    Այո, շատ ճիշտ էք։ԱՄԵՆ🙏🙏🙏

  • @karnigbalekjian8798
    @karnigbalekjian87988 ай бұрын

    Ամեն 🙏🙏🙏

  • @nunealaverdyan7939
    @nunealaverdyan79398 ай бұрын

    Ում սրտում չկա չարություն ու նախանձ ուրեմն ունի մաքուր սիրտ և ընդունակ է սիրելու,ինչքան էլ դժվար լինի էս անիրավ երկրում հարգենք ու սիրենք միմյանց🙏🏻

  • @jiroparonyan8205
    @jiroparonyan82058 ай бұрын

    AMEN PARQ HISUS QRISTOSIN 🙏

  • @user-ex8rz7vq5x
    @user-ex8rz7vq5x8 ай бұрын

    Parq Tiroj Parq Hisusin ❤❤❤

  • @hakoblalazaryan7376
    @hakoblalazaryan73768 ай бұрын

    ❤❤❤

  • @melinatorosyan137
    @melinatorosyan1378 ай бұрын

    Ղուկ. 10:27: "Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով [11] և քո մերձավորին, ինչպես քո անձը [12]»։"

  • @SedaSujyan-sw7iz
    @SedaSujyan-sw7iz8 ай бұрын

    Սիրելի Արմեն,ճիշտ եք,որ սերը մեր ազգի մեջ պակասել է,չարը գյլուխ է բարձրացրել,որի համար այս օրին ենք։ Շատ շնորհակալ ենք Ձեզ,շատ ուսուցողական են,պիտի սիրենք միմյանց,ասել է սիրել Աստծուն,որ Տերը սատար լինի մեր ազգին... Պիտի հասկանալ ,որ միակ ուղին է սա մեր բարօրության...👏♥️💐🎉🌹

  • @123Ar1.
    @123Ar1.8 ай бұрын

    Այո համամիտ եմ եղբայր որքան պետք է Աստծո մեջ լինել դժվար պատվիան տվեց Տերը բայց Սուրբ հոգին միայն կարող է օգնել միայն հավատանք չսիրելը նաեվ չներելն է օգնենք միմյանց Տերով ամեն բան կարելի է

  • @anouchematanian251
    @anouchematanian2517 ай бұрын

    Parq qez Amenakal Actvat arajine mez aydqan cirelu hamar

  • @HAYK777
    @HAYK7778 ай бұрын

    ԱՅՈ

  • @susannaabrahamyan8679
    @susannaabrahamyan86798 ай бұрын

    Astvac kez shat orhni vor mardkanc kerakrumes Anxardax katov

  • @silvaarzumanyan6206
    @silvaarzumanyan62068 ай бұрын

    Մեր Սուրբ Հայրերը ասում են,մինչև չատես Քո անձը,ուրանաս չեմ կարող սիրել Աստծուն,կեխտը մեջս ոնց սիրեմ,ճիշտա պիտի մաքրվեմ ապաշխարությամբ,խոստովանությամբ, նոր Սիրեմ Աստծով,Առանց Ինձ ոչինչ անել չէք կարող,Մեր Տերնա ասում։

  • @gevsargsyan6782
    @gevsargsyan67828 ай бұрын

    Հավատն առանց գործի ոչինչ է,

  • @narinegevorgyan4299
    @narinegevorgyan42998 ай бұрын

    Амен ауо Парк им Пркич Иисус Христосин сирум ем им Тиродж@ ев паум ем патвираннер@ Аствац сер е 💓✝️✝️✝️🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @molekul147
    @molekul1477 ай бұрын

    Հարգելի Արմեն եղբայր։ Արդեն հոգնել եմ ամեն ինչից, որովհետև սայլը տեղից չի շարժվում իմ կյանքում

  • @ahareyan

    @ahareyan

    7 ай бұрын

    Ինչ անել եթե հոգնել էք կյանքից ու ձեր սիրտը դատարկվել է

  • @hmelik3227
    @hmelik32278 ай бұрын

    Եթե մերձավորը ինծ վնաս տա, ապա ես իրեն օգնելու փոխարեն , օտարին կօգնեմ և Աստծո ողորմությունը , օրհնությունը կստանամ ։

  • @user-qy3vu4db6c
    @user-qy3vu4db6c8 ай бұрын

    БЛАГОДАРНА ВАМ АРМЕН🕊СПАСИБО И ЗА ВАШЕ ТЕРПЕНИЕ😊 КАК ВЫ С ТЕРПЕНИЕМ ГОВОРИТЕ И ОБЪЯСНЯЕТЕ ОДНО И ТОЖЕ С РАЗНЫХ РАКУРСОВ💎НЕТ ЛЮБВИ В НАС. ПОМОГИ ГОСПОДИ И НАУЧИ ЛЮБИТЬ БЛИЖНИХ❤я у БОГА ПРОШУ НА КАЖДОЕ ПРИЧАСТИЕ - УМНОЖ ГОСПОДИ ЛЮБОВЬ в сердце моём❤ сердце оживает😊СЛАВА БОГУ ЗА ВСЁ❤💎🕊🌷

  • @milenabela5252
    @milenabela52528 ай бұрын

    AMEN 🙏🏻

  • @user-gv8nv5jt5x
    @user-gv8nv5jt5x8 ай бұрын

    Աստծուն հավատալու համար մեծ խելք էպետք։

  • @elmaskesyan2187
    @elmaskesyan21878 ай бұрын

    Ինչպես կրեմ չկիտեմ ես գնացի որ ամեն ինչ կողք տնեմ բայց ինքը չարեց մերժեց ինձ ինչ անեմ հետո Տէր մեր ներիր սխսլներիս ինձ ճանապար տւր որ սխալ չանեմ ես ւզւմ եմ Աստծւ մոտ լինել Ամեն 🙏🙏🙏

  • @armineharsenian188
    @armineharsenian1888 ай бұрын

    Ինչպէս Աստծոյ պատվիրակներինց որ ասել է ուզեցեք փնտրեցեք և որոնեցեք ձեզ կտրվի, ուրեմն մենք էլ պպէտքէ իրար սիրենք և բարեխօս լինենք որ Տէր Աստված էլ մեզ սիրի Հայր Որդի և Սուրբ Հոգին Ամէն։

  • @ahareyan
    @ahareyan8 ай бұрын

    Սիրելի եղբայրներ ու քույրեր, հետևեք այս էջին նաև t.me/ahareyan եթե ունեք Տելեգրամ։ Հայտնի չէ, թէ այս հարթակը դեռ որքան կհանդուրժի Քրիստոնեական խոսք։

  • @user-pr2us5dw1m
    @user-pr2us5dw1m8 ай бұрын

    ARMEN DJAN mite astvac k neri ov obort arec.es chem karcum eti anhnarin e nerel v udunel et gocanq ...😔

  • @gandzer911
    @gandzer9118 ай бұрын

    Բայց ես շատեմ ուզում համփերեմ ներեմ ես դա գիտակցում եմ բայց դիմացի մարդիկ դա ոչ հասկանում եմ ոչ գնահատում ։Ինչպես վարվաել այս դեպքում։

  • @misakmovsesyan1560
    @misakmovsesyan15608 ай бұрын

    Տեր Արմեն ջան խնդրում եմ Ասացեք իմ Ամուսինը թաքուն դավաճանում է ինչ կասես այնել կանեմ գրեցեք շնորակալ կլինեմ երկու ջրի մեջն եմ Աստված մի տեղ ասում է պորնիկների հետ չշպվեք խնդրում եմ արձագանքել եթե պետք է հանդուրժել այդ կանեմ հանուն Հիսուսի Սիրո համար

  • @anna-op9jk

    @anna-op9jk

    8 ай бұрын

    Քույրիկ ջան ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը Աստվածաշնչում, դրա համար էլ ինձ իրավունք վերապահել պատասխանել Ձեզ։ Ըստ Աստվածաշնչի մի դեպքում ԱՍՏՎԱԾ ատում է ապահարզանը ( բաժանությունը) Մաղաքյանի 2։16, մեկ այլ դեպք Աստված թույլ է տալիս բաժանություն միայն ամուսնական դավաճանության և կյանքին վտանգ սպառնալու դեպքում , սակայն ավելացնում է, բայց եթե կարող ես ներիր։ Դրա համար էլ ասվում է , որ Աստծո խոսքը երկսայրի սուր է։ Սիրելի քույր, իմ խորհուրդը քեզ, եթե կարող ես ներիր և հավատա , որ Ասված կհատուցի քեզ քո ներելու համար, բայց եթե ներել չես կարողանում և անվերջ տանջվում ես կարող ես բաժանվել, դու դրանով Աստծուն հակառակ քայլ չես անի։

  • @misakmovsesyan1560

    @misakmovsesyan1560

    8 ай бұрын

    Անչափ շնորակալ եմ ուրեմն կաշխատեմ ներել ու լրել

  • @meruzhangamer6867

    @meruzhangamer6867

    8 ай бұрын

    @@anna-op9jk սիրելի քույր բոլորիս կյանքում էլ էտ երեվութը կա եթե նոր էք ամուսնացած ուրեմն ինքդ որոշիր իսկ եթե երկար տարիներ է անցել հանուն քո ընտանիքի հանուն սիրո սերը Քրիստոսն է եթե հետեվում ես Քրիստոսին պիտի համբերես գուցե դա քո խաչն է պիտի տանես որ խոնարվես մենք Տիրոջից ինչով ենք ավել եթե մեր Տերը հալածվեց մատնվեց խաչվեց մեղավորներ կողմից հանուն իր ժառանգության որպեսզի մարդը փրկություն ստանա ուրեմն մենք էլ պիտի համբերենք սիրենք հավատանք վստահենք և հույս ունենանք որ մեր Տերը մեր զոհողությունների համար կսրփի կփրկի նաեվմեր ընտանիքը Քեզ իմաստություն խաղաղություն Քրիստոսի սիրով Ամեն

  • @anna-op9jk

    @anna-op9jk

    8 ай бұрын

    @@misakmovsesyan1560 ես ուրախ եմ, որ այդպես ես որոշել, հավատա, որ դու անպայման կստանաս Աստծո հատուցումը, քանի որ դու հանուն Աստծո ես դա անում, բայց ուզում եմ , որ իմանաս , շատ դժվար կլինի, երբեմն քեզ կթվա, որ անտանելի իրավիճակում ես, որ սխալ որոշում ես կայացրել, հանկարծ այսպիսի իրավիճակներից չվախենալ, դա չարից է , այսպիսի պահերի միշտ հիշիր, որ Աստված իրեն հավատացողներին երբեք մենակ ու անօգնական չի թողնում, միշտ կարդա Աստվածաշունչը, այդ ձևով Աստված կխոսւ քեզ հետ, և միշտ աղոթիր ու խնդրիր Աստծո օգնությունը ու զորությունը, որ կարողանաս դիմակայել չարին։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ և ԶՈՐԱՑՆԻ ՔԵԶ։

  • @user-zw2ko7yi3o
    @user-zw2ko7yi3o8 ай бұрын

    Սէրը համբերատար է, քաղցր է. սէրը չի նախանձիր. սէրը չի գոռոզանար, չի հպարտանար. անվայել վարմունք չ՚ունենար, իրենը չի փնտռեր, չի գրգռուիր, չարութիւն չի մտածեր. անիրաւութեան համար չ՚ուրախանար, հապա ճշմարտութեան ուրախակից կ՚ըլլայ. ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ: Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ: Արդարեւ հիմա մասա՛մբ գիտենք ու մասա՛մբ կը մարգարէանանք. բայց երբ կատարեալը գայ, մասնակին պիտի ոչնչանայ: Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի: Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ: Իսկ հիմա սա՛ երեքը կը մնան՝ հաւատքը, յոյսը, սէրը. բայց սէ՛րն է ասոնց մեծագոյնը: - 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13

  • @lusinehakobyan9147

    @lusinehakobyan9147

    7 ай бұрын

    Ամեն❤

  • @avoj6797
    @avoj67978 ай бұрын

    Եղբայր մի հարց Իսկ թուրքը մահմետականը եւ բոլոր հեդանոսները մեր մեղցավորը Համարվում են դէ չէ ? խնդրում եմ պատասխանեք շնորհակալ եմ

  • @ashotmakaryan670

    @ashotmakaryan670

    8 ай бұрын

    ՍԵրը պետք է մեր ազգի մեջ լինի: Որովհետև հայ են, քրիստոյա ենք, խոսսում ենք հայերեն, նույն հոգեկերտվածք ունենք, Հայկ Նահապետի սերունդնենք: Իսկ հայրենիք և մերձավորին պաշտպանելը մեր սսուրբ պարտականուէյուն է:

  • @avoj6797

    @avoj6797

    8 ай бұрын

    @@ashotmakaryan670 ես տա շատ լավ գիտեմ եւ ես Սիրում եմ դէ մեր Հայերին եւ դէ բոլոր Քրիստոնիաներին , իսկ իմ հարցին պատասխանը չեմ ըստացել Հեդանոսների մասին որը իսլամն ու հինտուն Պուտիզմը եւ այլ հեդանոսները տրանք համարվում են մեր մեղցավորները դէ Ոչ ?

  • @ashotmakaryan670

    @ashotmakaryan670

    8 ай бұрын

    Մերձավորը Հայ քրիստոնյան է։

  • @avoj6797

    @avoj6797

    8 ай бұрын

    Իսկ մեր Հայ ժողովուրդը ինչի է գրկաբաց ընդունում իսլամ արաբ եւ այլ մահմետականներին տուն տեղ հող են վաճարում վարցով են տալիս աղչիկ են տալիս եւ աշխատանգներ տեսեք ոնց արագիչները շինարարները եւ համալսարանները դպրոցները արաբ իսլամներով լցվեցին որը շատ վտանգավոր է Հայերի համար որով տրանգ շուտով շատանալու են եդէ չարգիլենգ տրանց գալը Հայաստան եւ մնալը ամեն կերպ նույնիսկ նրանց հետ ամուսնացող կարգ մը Հայ կոչվելու իրավունք չունեցող անձնավորությունների որը գանդում են մեր կեները պղծելով մեզ ու մեր Հայրենիքը իսկ ապագային շատանալով խլելու են ամեն բան Հայերի ցերներից ոնց որ համասանցում ասում են եւ իրար Հայաստան Հրավիրելով , եւ Ոչ էլ Ուսում կամ տանք եւ ոչ էլ բախստականներ նրանց ընդունելով գանի Ստախոսութիամբ են կալիս մի սուտ հորինում եւ դիմում են ՄԱԿԻ. Եւ ծրագրված ենկալիս իրագից լիպիայից եմենից Սուտանից բագիստան հնդկաստանից եկողների մեծ մասը իսլամներ են եւեգիմտոսմարոգսիրիա ինչկեղտպիղծուզեսլցվեցինՀայաստան , ես Արաբերեն եւ թուրգերեն լեզուն շատ լավ կը Հասկանամ նրա համար հետեվում եմ նրանց , եւ տեսնենք երբ մեր Հայ Ժողովուրդը արդնանալու է իր գնից չի բավերթուրքերի սերունդըհիմա արաբները իսկհետոասելուենմերնէՀայաստանը տրանց կրոնքը սա է սովորեցնում սուտ մարգարենին մուհամետ կոչված Սատանան սա է սովորեցնում շատացեք եւ խաբեք ինգզինգնիդ լավ մարդ իբր ցույց տվեք մինչեվ շատանանք ու ուժեղանանք ու ետգը խլեք ամեն բան Քրիստոնիաների ցերներից , մեր ժողովուրդը չի հասկանում վտանգի մեծությունը եւ չեն տենում մեծ հզոր Եվրոպայի մեչ ոնց իսլամ մահմետականները շատացան եւ արդեն գանդում են ներսից , նույնը հիմա թագուն գիչ գիչ կալիս տեղավորվում են ամեն կերպ գործածելով ստերով գարան դեմքով եւ վերչը ուշ է լինելու ոչ մեկին հոգը չի ովգեր են կալիս եւ նույնիսկ արանց վիզայի , Հայը ուրախանում է որ կնում է արաբական երկրներ արանց վիզայի բայց լուր չունի որ տրանգ կալիս են Հայաստան տեղավորվելու , Տեր Ողորմիա մեզ

  • @shushikgerolimou5664
    @shushikgerolimou56648 ай бұрын

    Amen

  • @user-dk3xl4fx4k
    @user-dk3xl4fx4k8 ай бұрын

    Ամեն

  • @techelp97
    @techelp972 ай бұрын

    Ամեն🙏🙏🙏

  • @mairamnahapetian6707
    @mairamnahapetian67078 ай бұрын

    🙏

  • @tigranmadoyan4687
    @tigranmadoyan46878 ай бұрын

    ❤❤❤

  • @KayfotMusic
    @KayfotMusic8 ай бұрын

    🙏🙏

  • @user-kl2qv5sc8j
    @user-kl2qv5sc8j2 ай бұрын

    🙏

Келесі