Ինչպե՞ս հաղթահարել անգլերեն խոսելու կոմպլեքսը․ աշխատող մեթոդներ 😉

Հասկանում եք անգլերեն, բայց չե՞ք խոսում, ուզում եք ձևակերպել ձեր մտքերը, բայց չե՞ք կարողանում, չե՞ք հիշում ժամանակաձևերը, նույնիսկ այն բառերը, որոնք վստահաբար գիտե՞ք, ուրեմն՝ հայտնվել եք ճիշտ տեղում։ Տեսանյութում խոսում եմ այն մասին, թե ի՞նչ մեթոդներ ինձ օգնեցին (ու շարունակում օգնել) ազատվել անգլերեն խոսելու կոմպլեքսից ու վախերից։
-Փորձեք հայտնվել անգլերեն խոսող մարդկանց շրջապատում, որտեղ այլընտրանք չեք ունենա ու ստիպված կլինեք խոսել անգլերեն։ Կարող եք որևէ խմբակ գնալ, որտեղ բոլորը խոսում են միայն անգլերեն։ Նման միջավայրում դուք կհայտնաբերեք, որ գիտեք անգլերեն ու թեկուզ սխալներով, բայց կարողանում եք ձևակերպել ձեր մտքերը։
-Մի վախեցեք սխալներ անելուց․ եթե չանեք սխալներ ու չուղղեք դրանք, էլ ինչպե՞ս եք սովորելու լեզուն։ Հայերենն ինչպե՞ս եք սովորել, միանգամից իդեալական գիտեի՞ք․ իհարկե, ոչ։ Տարիների ընթացքում տարբեր սխալներ անելով, մեր սխալների վրա աշխատելով վերջապես սովորում ենք մեր ՄԱՅՐԵՆԻ լեզուն։ Բա էլ ինչպե՞ս եք ուզում միանգամից անգլերեն սովորել՝ առանց որևէ սխալ անելու կամ սխալներից կոմպլեքսավորվելով։
-Նախորդ տարվա մայիսին մեկնեցի Բուլղարիա՝ կամավորական ծրագրի մասնակցելու։ Մինչ մեկնելս վախեր ունեի, թե ինչպե՞ս եմ անգլերենով մի ամբողջ ամիս հաղորդակցվելու։ Երբ այնտեղ ծանոթացա ծրագրի մյուս մասնակիցների հետ ու տեսա, թե ինչ ինքնավստահ են խոսում նույնիսկ այն դեպքում, երբ թույլ են տալիս մի շարք սխալներ, հասկացա, որ կարևոր չէ, թե ինչքան լավ գիտես լեզուն, կարևորն այն է, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե թեկուզ A1 մակարդակի անգլերեն գիտեք, նշանակում է՝ կարող եք պարզ նախադասություններով շփվել ու կարիք չկա կոմպլեքսավորվելու։
-Մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք փորձում են մեզ կոտրել, թևաթափ անել․ ուղղակի անուշադրության մատնեք նրանց։ Եթե ձեր ամենամտերիմ ընկերը ծիծաղում է ձեր անգլերենի վրա, ապա հենց այս պահին խզեք կապերը նրա հետ, այլապես, երբեք չեք ազատվի կոմպլեքսներից։ Շփվեք այն մարդկանց հետ, որոնք կշտկեն, կբացատրեն, կմոտիվացնեն, այլ ոչ թե կծաղրեն ձեզ։
-Ինքներդ ձեզ հետ անգլերեն խոսեք։ Գիտեմ, տարօրինակ է հնչում, բայց հրաշալի մեթոդ է, քանի որ ձեզ համար սովորական է դառնում անգլերեն խոսելը։ Առավոտյան երբ արթնանում եք, սկսեք անգլերեն մտածել, թե ինչ ունեք անելու, հետո սկսեք խոսել ինքներդ ձեզ հետ։ Եթե երբեմն իրավիճակներ եմ պատկերացնում ու սկսում եմ անգլերենով վիճել, զրուցել, գովաբանել և այլն 😉
-Փորձեք կրկնօրինակել լեզվակիներին։ Վերցրեք ձեր ամենասիրելի հայտնի մարդու ելույթից մի հատված, փորձեք նրա նման արտասանել ամեն բառը, նույն ինտոնացիայով, նույն ժեստերով։ Դա մեծ քայլ կլինի՝ ինքնավստահ անգլերեն խոսելու ճանապարհին։
Եվ վերջում՝ պարզապես խոսեք անգլերեն, քանի որ միայն կարդալ, գրել ու լսելով՝ երբեք չեք կարող սովորել լեզուն։

Пікірлер: 6

  • @Name-vx5ix
    @Name-vx5ix4 жыл бұрын

    ֆանտաստիիիիիւկկկ ալիք, շարունակեք անգլերենի մասին հոլովակներ պատրաստել

  • @adobadalyan6081
    @adobadalyan60814 жыл бұрын

    Էստոր լեզուն չեմ հասկնա 😂😂♥️

  • @garikgarikyan5710
    @garikgarikyan57104 жыл бұрын

    Գրողը տանիի, ինչքաաաաան դրական եք տալիս

  • @aaaaaass5907
    @aaaaaass59074 жыл бұрын

    chnorhskal em xorhurdi hamar

  • @ananqaloyan9695
    @ananqaloyan96954 жыл бұрын

    Ուազմիկ ջան դուք ինչ ծրագրերի խորհուրդ կտաք մասնակցել ու որ տարիքից:

Келесі