Հնդկաստանն Իրանի հետ նոր՝ հեռանկարային պայմանագիր է ստորագրել

Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#Հնդկաստան_Իրան #5tv
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել: Այս մասին հայտնել է Հնդկաստանի կառավարությունը։ Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել Թեհրանում: Այնտեղ էր ժամանել Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։ Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը օգտագործելու է՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանի նավահանգիստները: Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները դանդաղեցրել էին նավահանգստի զարգացումը։ Հայաստանը նախկինում հայտնել էր Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով ասիական շուկաներ մուտք գործելու իր ցանկությունը և հայտարարել, որ բանակցություններ է վարում Իրանի հետ Հնդկաստան և ասիական այլ երկրներ մուտք գործելու համար։

Пікірлер

    Келесі