ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրքաշարի հինգերորդ՝ ԽՆՈՒՍ հատորի (հեղ.` Րաֆֆի Քորթոշյան) շնորհանդես

2022 թ. ապրիլի 21-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «ԽՆՈՒՍ» գրքի շնորհանդեսը (հեղինակ` Րաֆֆի Քորթոշյան): Այն հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Հայաստանի պատմություն» գրքաշարի հինգերորդ հատորն է, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառը:
Հատորը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՃՈՒ-ԱՄՆ մասնաճյուղի և «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ: Հրատարակվել է Հայաստանում և Սփյուռքում հայագիտության զարգացմանը մշտապես սատարած երջանկահիշատակ Հարություն Սիմոնյանի մերձավորների մեկենասությամբ:
Շնորհանդեսի հիմնական բանախոսներն էին
«Խնուս» հայրենակցական միության նախագահ,
պատմական գիտությունների դոկտ.-պրոֆ. Էդիկ Մինասյանը:
Պատմական գիտությունների դոկտ.-պրոֆ. Համլետ Պետրոսյանը:
Պատմական գիտությունների դոկտ.-պրոֆ. Խաչատուր Ստեփանյանը:
ՀՃՈՒ հիմնադրամի տնօրեն Էմմա Աբրահամյանը:

Пікірлер: 1

  • @knarikhambardzumyan2475
    @knarikhambardzumyan2475 Жыл бұрын

    Անպայման շարունակեք Սամվել Կարապետյանի գործը, կեցցեք !!! 🇦🇲

Келесі