Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 14

Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 14
Գործընկեր
Իմսիրուն
Instagram - bit.ly/3vbrD1W
Web - bit.ly/4csBIYT
Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ #բլոգեր ն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են #selflove -ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամուր լինի, այնքան հեշտ կդիմակայի քամիներին, չի կոտրվի, և լիարժեք կսնուցի սաղարթը։ Իսկ թե ինչ է SELF LOVE-ը, ինչպես այն տարբերել ԷԳՈ-ից, ինչպես անցնել այդ ճանապարհը, քննարկել ենք էպիզոդում։
Բայց մի բան հստակ է՝ Իմսիրունի դեմքի խնամքի պրոցեդուրաները իդեալական բաղադրիչ են SELF LOVE-ի համար, որովհետև բացի պրոցեդուրաների օգտակարությունն ու ակնհայտ արդյունավետությունը, նաև հիանալի թերապիա է մեկ ժամ տևող, որի ընթացքում ստանում եք խնամք, լիցքաթափվում եք, կարողանում եք մտքերը դասավորել, կամ ուղղակի անջատել դրանք, ու վայելել ինքներդ Ձեզ, Էնպես որ՝ այցելեք www.imsirun.am կայք, ձեռք բերեք նվեր քարտ 5% զեղչով, ու դարձրեք Իմսիրունը ձեր SELF LOVE-ի սիրուն մաս
Instagram - / aylkartsiq
SoundCloud - / aylkartsiq
Spotify - open.spotify.com/show/3Ugm77A...
Google PodCast - podcasts.google.com/feed/aHR0...
Yandex Music - music.yandex.ru/album/2857129...
Apple Podcast - podcasts.apple.com/am/podcast...
SPiN Ideas Agency
Website - bit.ly/3K5kOUu
Instagram - bit.ly/3HW6qvd
Facebook - bit.ly/3RYDEyG
TikTok - bit.ly/3RYDK9w
Telegram - bit.ly/3HVVXQf
Համագործակցության համար`+374 44828844
info@spinideas.am
00:00 Սկիզբ
02:01 ԻմՍիրուն
02:46 Հյուր՝ Ավնիկ Մելիքյան
05:20 Անձնական սահմաններ
11:06 Միմյանց հետ խոսելու և իրար լսելու մասին
20:40 ԵՍ-ը հարաբերություններում և փոխզիջում
29:53 Հետաքրքրությունների միաձուլման ռոմանտիզացիան
34:47 Self love
50:40 Ինչպես պահպանել #հարաբերություն ները հաշվի առնելով հեռավորությունը և լինելով տարբեր հասարակություններից
56:00 ԻմՍիրուն
57:25 Խաղարկություն

Пікірлер: 51

  • @aylkartsiq
    @aylkartsiq2 ай бұрын

    Սիերելի՜ ԱյլԿարծիքասերներ, հիշեցնենք, որ ակտիվ լինեք մեկնաբանություններում, և մասնակցեք խաղարկությանը, ու գուցե դուք շաահեք Իմսիրուն դեմքի խնամքի պրոցեդուրայի 39.000 դրամ արժողությամբ նվեր քարտը։ Մրցույթին կարող եք մասնակցել` նշելով, թե որն է Ձեզ համար ինքներդ Ձեզ սիրելու լավագույն միջոցը, կամ ինչպես եք դուք հասել են կետին, որ հանգիստ կարող եք ասել, որ բացի ԷԳՈ-ից ունեք նաև SELF LOVE։ Ու չմոռանաք բաժանորդագրվել

  • @user-ee2zo3is4z
    @user-ee2zo3is4z2 ай бұрын

    Իմ համար self love-ն առաջին հերթին ինքդ քեզ ճանաչելն ու ընդունելն է: Դա անելուց հետո դու հասկանում ես՝ ինչ պահանջներ, նպատակներ ու նախասիրություններ ունես ու պատասխանատվությունը ես ստանձնում սեփական անձիդ առաջ՝ դառնալու ավելի լավը 💛

  • @susanvardanyan9711
    @susanvardanyan9711Ай бұрын

    ❤❤❤❤❤Սիրուններ ,հրաշք եք,։ Հենց տարբերության մեջ է միաբանությունը։❤❤❤

  • @marineminasyan2433
    @marineminasyan24332 ай бұрын

    Ինչ լավ , խելացի, քաղաքավարի աղջիկ ա Ավնիկը❤ հետևում էի ինստագրամով, էսպես նորովի բացահայտեցի ❤

  • @shoghervanyan2987
    @shoghervanyan29872 ай бұрын

    Ինձ չեն սովորոցրել սիրել ինձ: Ժամանակը, հանգամանքները, լավ մարդիք են կաթիլ կաթիլ հասցրել դրան😊😊

  • @arminehgasparian6642

    @arminehgasparian6642

    2 ай бұрын

    Ինձ ևս 🫂❤️

  • @vanuhiabroyan8487
    @vanuhiabroyan8487Ай бұрын

    Ֆանտաստիկ զրույց է ստացվել ❤️❤️❤️

  • @hasiko8215
    @hasiko8215Ай бұрын

    Շատ կիրթ ու գրագետ կոնտենտա, շատ հաճելի է դիտվում։ Բայց շատ շատ են ոչ հայկական բառերը։ Բոլոր անգլերեն բառերի համարժեքները հայերենում կա, ինչու խոսքը ամբողջապես հայերենով չի??

  • @user-lt4nb4tq6u
    @user-lt4nb4tq6uАй бұрын

    Էգո .Ես փորձում եմ դուր գալ ընկերոջս, որպեսի ընկերս ինձ "սիրի" և ես հաճույք ստանամ . Երեխայիս համար գնում եմ նվերներ, որպեսզի երեխաս ինձ ասի որ լավ մամա եմ ու ինձ սիրի որ էլի հաճույք ստանամ։ Այս ամենը անում եմ նրա համար, որովհետև իմ ներսում չկա սեր, (ես չգիտեմ դա ինչ է), փորձում եմ արտաքին աշխարհից ստանալ։ Էգոն արհեստական սերն է, երբ քեզ սիրամ ես ուրիշի աչքերով ու դա կեղծ է, դա սեր չէ այլ հաճույք ստանալու ձև։ Իրական սերն այն է, երբ սիրում ես քեզ, քանի որ գիտակցում ես, որ դու ամենալավ բանն ես այս կյանքում։ Ես սիրելով ինձ սիրում եմ իմը. իմ կյանքը իմ երեխային, իմ ամուսնուն, իմ ընկերներին, իմ աստծուն .չէ որ այդ ամենը կա ,քանի որ կամ❤ ես❤ Երբ սեր կա իմ ներսում, ես յուաքանչյուր բան անում եմ սիրելով ու երբ առանց էգո այլ սիրով եմ անում, փոխադարձ միշտ սեր եմ ստանում ։ ❤ Որպեսզի հաճույքի վիճակից անցնես Սիրո վիճակի, պետք է լինես ինքնագիտակից։

  • @user-lg8cf4cs5i
    @user-lg8cf4cs5i24 күн бұрын

    Աղջիկներ 😍😘🌸մեծ շնորհակալություն ձեզ յուրաքանչյուրիդ 🩷չեք էլ պատկերացնի ինչ մեծ ներդրում ունեցաք իմ ինքնագնահատականի, էգոի և ինքնաճանաչողության խառնիճաղանճ շղթայի ձևավորման և ամրապնդման հարցում 😘😘համբուրում եմ ձեզ ու գրկում 🌸🌸🌸

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    24 күн бұрын

    շատ շնորհակալ ենք💜💜💜

  • @animargaryan3807
    @animargaryan3807Ай бұрын

    Շատ սովորելու բաներ կան Ավնիկից💆🏻‍♀️🩷 գերհաճելի զրույց էր, եւ ականջին տհաճ ոչ մի պահ չկար, ինչը գովելի է: Շնորհակալ եմ նման կոնտենտի համար, աղջիկներ:🩷

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    Ай бұрын

    ❤️❤️❤️

  • @LilbitLil
    @LilbitLilАй бұрын

    Ուշքս գնումա դեռ 20ներում գտնվող էսքան իմաստուն Ավնիկի համար 🫶 շատ լավն եք բոլորդ, երանի իմ աղջիկների երիտասարդության ժամանակ ձեր նմանները մեծամասնություն լինեն և ոչ թե հակառակը:

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    Ай бұрын

    շնորհակալ ենք💕

  • @gayavardanyan3569
    @gayavardanyan35692 ай бұрын

    Wow, ինչ կարևոր թեմա եք քննարկել աղջիկնեեեեեր ❤ Ինձ մոտ self love-ն ավելի շատ ամրապնդվել է հոգեբանի հետ աշխատելիս, երբ սկսեցի ցանկացած իրավիճակում կենտրոնանալ ոչ թե դիմացինի արարքների կամ խոսքերի, այլ իմ զգացողությունների վրա: Դա շատ կարևոր էր հատկապես հարաբերություններում, երբ այնքան էի կենտրոնացել, որ հարաբերությունները լինեն առողջ, որ "ես"-ը կորում էր "մենք"-ում: Այժմ միշտ ներս եմ նայում, թե ինչ եմ ցանկանում, ինչ եմ զգում, ընդունում եմ որ իդեալական ոչինչ և ոչ-ոք չկա, չնայած նրան որ բոլորս ձգտում ենք մեր ամենալավ տեսակը լինել: "Հանգիստ" եմ թողել ինձ և ինքս ինձ թույլատրում եմ սխալվել, ծուլանալ, լինել ոչ կատարյալ ու ընդունել ինձ այդպիսին, բարի լինել ինքս իմ նկատմամբ ու խնամել: Արդյունքում ավելի երջանիկ եմ, ու շուրջս ամեն բան դրական է երբ ես եմ դրական ❤

  • @AnnaBaloyan-ss3js
    @AnnaBaloyan-ss3js2 ай бұрын

    Ես կարծում եմ որ անբնականություն կա նախապես պայմանավորվելու ու հարցերը քննարկելու հարաբերությունների մեջ։Մի գուցե սխալ եմ բայց առաջինը երբ պատկերացրի այդ պրոցեսը կարծես հիշեցրեց ֆիլմից մի հատված«սիրելիս ես քեզ հետ խոսելու բան ունեմ արի իմ աշխատասենյակ»։Իհարկե ան պատեհ խոսելը ճիշտ չէ բայց առանց նախապես պայմանավորվելու մի հարմար ժամանակ ընտրել եւ զրույց վարելը ավելի հեշտ է։

  • @anahithovhannisyan9601
    @anahithovhannisyan96012 ай бұрын

    Աղջիկներ ջան ոչ մի հաղորդում բայց չեմ թողնում, շատ լավ թեմաներ էք քննարկում։ Մայրս էլ է մեծ հաճույքով նայում , բայց այսօր բառացիորեն թարգմանում էի որ մայրս (87) տարեկան կարողանա հասկանալ։ Հյուրին չեմ ճանաչում , երբ որ ինքներդ ձեզ նորից լսեք կհասկանաք որ նախադասություն կեսից ավելին օտար բառեր են։ Մինչ մեր հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է։ Ես ապրում եմ դրսում և չորս լեզու ենք խոսում ամեն օր, բայց հենց մտանք տուն ավտոմատ դա հայերենն է։ Խնդրում եմ հետագա հաղորդումներում ուշադրություն դարձրեք հենց լեզվի վրա։ Ձեզ շատ սիրում ու սպասում եմ։

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    շատ շնորհակալ ենք, որ հետևում ենք, ձեր մայրիկին առավել ևս💕💕 մենք համամիտ ենք ձեր հետ, որ այս անգամ շատ են օտար բառերը, անպայման ուշադրություն կդարձնենք💕

  • @user-fl3wl9sw6y
    @user-fl3wl9sw6y2 ай бұрын

    Ինքս ինձ սիրելու լավագույն միջոցը անկեղծությունն է ինքս իմ հետ, ուրիշների կարծիքները իմ վրա չփաթաթելը, քառակուսիների մեջ չապրելը ու ուղղակի կյանքը վայելելը իր գույներով❤

  • @Mariam.01018
    @Mariam.010182 ай бұрын

    Ինքս ինձ սիրելու լավագույն միջոցը Ոչ ասելն է, ինքս իմ մասին հոգ տանելը, ինձ ու իմ մտքերին ժամանակ տրամադրելը։ ❤️❤️

  • @user-lt4nb4tq6u
    @user-lt4nb4tq6uАй бұрын

    Աղջիկներ Ձեզ շատ հավանեցի❤

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    Ай бұрын

    ❤️❤️❤️

  • @NarinMkrtchyan-dq3vj
    @NarinMkrtchyan-dq3vj2 ай бұрын

    Vay inc lava ❤ dzez karotel ei❤

  • @karinehovsepyan2468
    @karinehovsepyan24682 ай бұрын

    Միշտ իմ ինքնագնահատականն ուղիղ համեմատական է եղել նրան, թե ես ինչ հաջողությունների եմ հասել, իսկ երբ չեմ հաջողել սկսել եմ մտածել, որ ես բավականաչափ լավը չեմ, ինչ-որ տեղ էլ պերֆեկցիոնիստ եմ դարձել: Բայց աստիճանաբար սկսել եմ գիտակցել, որ պարտադիր չէ ես հաջողեմ ինչ-որ գործում, նոր ինձ սիրեմ, կամ սիրելուն արժանի համարեմ: Վերջերս այնպես ստացվեց, որ ինչ-որ գործում չհաջողեցի,ու եթե առաջ ես դրանից կընկճվեի ու կներփակվեի, ապա հիմա ես սկսեցի ինձ չմեղադրել, ու այն գիտակցումը, որ դա ինձ մոտ ստացվել է ավելի բարձրացրել է ինքս իմ հանդեպ սերը: Առաջ ես ինձ անհարմարություն պատճառելով կզիջեի ամեն ինչ, միայն թե դիմացինի համար լավ լինի, հիմա այս խնդրի վրա աշխատելով արդեն շատ բաներում առաջնային տեղում եմ դնում իմ հարմարությունը: Կարծում եմ կարևորը գիտակցելն է, որ կա խնդիր ու դա հասկանալուց հետո ինքնաբերաբար կսկսես աշխատել ինքդ քո վրա դրանք հաղթահարելու համար: Իրականում երկար ու դժվար ճանապարհ է, բայց կարծում եմ, որ պահից սկսած գիտակցես խնդրի առկայությունը ու սկսես աշխատել դրա վրա, այնքան ավելի շուտ կսկսես նկատել փոփոխություններ: Ձեզ էլ շնորհակալություն որակյալ կոնտենտի համար💗💗

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    շնորհակալ ենք💕

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    խնդրում ենք Ձեզ կապ հաստատել մեզ հետ❤

  • @narikadroidyan9086

    @narikadroidyan9086

    Ай бұрын

    Կարծես թե ես գրած լինեի, իսկապես շատ դիպուկ նկարագրեցիք այն ամենը, ինչի միջով անցել և անցնում եմ ես։ Շնորհակալություն Ձեզ։

  • @karinehovsepyan2468

    @karinehovsepyan2468

    Ай бұрын

    @@narikadroidyan9086 ❤️❤️❤️❤️

  • @tatevkamavosyan9681
    @tatevkamavosyan96812 ай бұрын

    Gorgeous ❤❤❤

  • @tatevkamavosyan9681
    @tatevkamavosyan96812 ай бұрын

    Թողարկում,որին արժանի էինք 🥹

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    💜🩷🩷

  • @user-ik3cd8cp9o
    @user-ik3cd8cp9o2 ай бұрын

    Asi-in kancheq Hyur shat lav Klini ☺️💙

  • @NarinMkrtchyan-dq3vj
    @NarinMkrtchyan-dq3vj2 ай бұрын

    Duq inc shat eq oqnum ❤❤❤surum em dzez shat❤❤❤

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    շնորհակալ ենք շատ💕

  • @tatevdiremszyan5425
    @tatevdiremszyan5425Ай бұрын

    🙌🏻🙌🏻🙌🏻

  • @lilitmakaryan7758
    @lilitmakaryan77582 ай бұрын

    Բարև ձեզ սիրելիներս❤😍😘❤❤

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    Բարև Ձեզ💕

  • @nare3482
    @nare34822 ай бұрын

    Ավնիկկկ 💗

  • @NarinMkrtchyan-dq3vj
    @NarinMkrtchyan-dq3vj2 ай бұрын

  • @user-ik3cd8cp9o
    @user-ik3cd8cp9o2 ай бұрын

    ❤❤❤

  • @marineminasyan2433
    @marineminasyan24332 ай бұрын

    Վայ, համեստ բառը իմ համար էնքան նեգատիվ իմաստով ա դառել, հատկապես որ որպես կոմպլիմենտ են ասում դիմացինին։

  • @avattgrigoryan2917
    @avattgrigoryan29172 ай бұрын

    Սիրում ենք երեքիդ էլ ❤ եւ խնդրում, որ երեխա ունեցող մի սիրուն մամայի էլ հյուր կանչեք, ու կիմանաք ինչ է -ին չկորցնելն ու թելից կախվող հարաբերությունները պահել փրկելն ու էդ կրկնակի սթրեսը 🥹

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 ай бұрын

    շատ լավ💕

  • @coc_ht9738
    @coc_ht97382 ай бұрын

    shat hetaqrqir er zarmanakia ditumneri vra((

  • @sonavahanyan7043

    @sonavahanyan7043

    2 ай бұрын

    Haytnineri uteliqi u intim kyanqi masin chi dra hamar Chen nayum …

Келесі