Գևորգ Էմին «Զգույշ գործիր Հայաստանում» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում...
Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--
Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ... արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ... սպա է ամեն մի հայ.
Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան-
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում

Пікірлер: 31

  • @user-mu9wx9bw9s
    @user-mu9wx9bw9s2 жыл бұрын

    Հրաշալի է ասմունքում։

  • @user-is6my2ni4x
    @user-is6my2ni4x Жыл бұрын

    Ապրես Նունե ջան

  • @loosinehpetrosian3496
    @loosinehpetrosian34963 жыл бұрын

    Որքան արդիական են խոսքերը։ Հենց այսօրվա համար է գրել պոետը։

  • @user-hd8ig3tx4q
    @user-hd8ig3tx4qАй бұрын

    Հրաշալի ասմունքեցիք ։Շնորհակալություն ։❤️❤️❤️❤️❤️

  • @queenx2591
    @queenx25912 жыл бұрын

    Ես պետք է մասնակցեմ ասմունքի մրցույթի,և պետք է արտասանեմ ակս բանաստեղծությունը..շաաաաաաատ շնորհակալ եմ❤❤

  • @fopst8890
    @fopst8890 Жыл бұрын

    Հայ մեծերի մարգարտաշար մարգարե ստեղծագործությունները միմիայն դու պիտի կարդաս շատ հարգարժան նունեն ։ հիանալի է ասմունք ,, այդ հարցրու ամեն հայ օջախի արթնացրու հայրենասիրության մի պատառ որ մարսեն ուղեղի մեջ և չդավեն։

  • @aidaserobyan3527
    @aidaserobyan35272 жыл бұрын

    Միշտ առողջ լինես Նունե ջան.

  • @user-dg2bw2qr5r
    @user-dg2bw2qr5r4 жыл бұрын

    Շատ լավ ասմունք էր շնորհակալություն շատ💋💋

  • @user-ff7vh1qp5f
    @user-ff7vh1qp5f3 жыл бұрын

    Шат гехецик е браво кеццес 👍👍👍💋🙏🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @shushaniks-yan5704
    @shushaniks-yan57044 жыл бұрын

    Shat lavna

  • @sonyamusaelyan1913
    @sonyamusaelyan19133 жыл бұрын

    Bravo

  • @goharxachtryan7981
    @goharxachtryan79813 жыл бұрын

    👍👍👍👍👍

  • @sonaavoyan3160
    @sonaavoyan31603 жыл бұрын

    Bravaaaaa

  • @tesla1152
    @tesla11524 жыл бұрын

    👍👍👍👍👍❤❤❤👍👍👍👍👍

  • @sedaseda5778

    @sedaseda5778

    3 жыл бұрын

    հրաշալի է թե խոսքը թե ասմունքը

  • @user-he3ke8bk9h
    @user-he3ke8bk9h3 ай бұрын

    ❤❤

  • @user-he3ke8bk9h
    @user-he3ke8bk9h4 ай бұрын

  • @rosagarabet3672
    @rosagarabet36725 жыл бұрын

    🇦🇲🇦🇲🇦🇲🙏ARMENIA

  • @aghavnigrigoryan6318
    @aghavnigrigoryan63184 жыл бұрын

    💗

  • @tigrankirakosian1047
    @tigrankirakosian10473 жыл бұрын

    👏👏👏👏👏👏👏

  • @robpetrs4489
    @robpetrs44895 жыл бұрын

    Hianali eq asmunqum Snorhakalutyun

  • @anahitgalstyan1230
    @anahitgalstyan1230 Жыл бұрын

    👏🏻🥰💐🙏🙏🙏💔😔😔

  • @123arm9
    @123arm95 жыл бұрын

    👏👏👏👏

  • @gamletashrafiyan1326
    @gamletashrafiyan13265 жыл бұрын

    Вы лучше 🇦🇲✊🏻

  • @user-it7xu8on5r
    @user-it7xu8on5r Жыл бұрын

    Шат апрес

  • @user-yj6mr4gx3g
    @user-yj6mr4gx3g6 ай бұрын

    💖💖💖💖💖💖💖💖🫶🫶🫶👍🙏

  • @mikearmard4424
    @mikearmard44248 жыл бұрын

    ★★★★★

  • @lilitmarqaryan7388
    @lilitmarqaryan73887 ай бұрын

    Kecces Nune....

  • @hamlet5293
    @hamlet52932 жыл бұрын

    Inchpes karoxenk kapnvel Nunei het karoxek ognel

  • @VANTUN-wf2xw
    @VANTUN-wf2xw Жыл бұрын

    ԼսԵլԵմ Երբ 7_տարԵկանԵի. ԱնցԵլԵն տասնամյակնԵր , լսումԵմ կարոտով ,հոգիս ճմլվում սիրտս արնաքամ լինում .էս ինչ դառռռը բախտի պատառ հասավ ազգիս .աշխարհ դու կույրԵս !!!

  • @petrosordakyan3709
    @petrosordakyan37096 жыл бұрын

Келесі