Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետրոնոց խաչը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում բացվեց 44 մետր բարձրության խաչը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը: Խաչը օծվեց հոգևորականների կողմից, ապա ելույթ ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը: Ներկա էին նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների ծնողները, հարազատները, ընկերներն ու զինակիցները:
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2021...

Пікірлер

    Келесі