«Գանձասար համույթ» - Ելիր դու մեր քաջ Նժդեհ ։

1980-ական թթ․ հիմնադրված,փառահեղ ու չքնաղ «Գանձասար» ժողովրդական երգ ու պարի համույթը այն եզակիներից էր,որ Սովետական Հայաստանի մեծ բեմերից հնչեցնում էր հայրենասիրական,ազատագրական երգեր ☀️🌾
Տեսանյութը նկարահանվել է 1989 թ․-ին։
Մենակատար`Գևորգ Գասպարյան,
Համույթի գեղ․ղեկավար ՝ Թովմաս Պողոսյան։
Տեսանյութը ՝ Սեդա Ղլչյան ջանի տրամադրած արխիվից 💛
-------
Գիշեր ու ցերեկ, դուն լե քուն չունիս,
Քո էրզու մեջը կռիվներ գենիս,
Վայրենի քրդերուն բոցով վառեցիր,
Քո ահով թուրքերու երդիկ փակեցին:
Կրկ․՝
Ելիր դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ դյուցազուն,
Ելիր քո կամքով փրկե, փրկե հայերուն,
Սասուն կարոտցերե ձիուտ ոտներուն,
Մշու դաշտերուն բերիր վառ գարուն:
Գավառ չմնաց դու չարշավեցիր,
Անթիվ անհամար թուրք կոտորեցիր,
Մարտոյին ու Վարդանին Խնուս թողեցիր,
Մեկ էլ քաջերուն դու քու հետ վերցրիր:
Հերոս ծնվեցիր, անվախ կռվեցիր,
Անհաղթ մնացիր, հերոս զոհվեցիր,
Աստված կը կանչիմ, Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
Առնիս հարություն օգնիս հայերին:
Խոսք և երաժշտություն` Աշուղ Ռազմար Սասունցի ։

Пікірлер

    Келесі