Եթե ուզում են՝ Փաշինյանը հրաժարական տա, թող 300․000 մարդ հրապարակում հավաքեն. Գագիկ Մելքոնյան

Կիրանցում սահմանապահները պետք է կանգնեն, ուղեկալների խնդիր կա, տարբեր գործողություններ են կատարվում, դրա համար էլ փակ է։ Եթե Ադրբեջանը ցանկություն ունենար, կարող էր երկու տան խնդիրը լուծել, ինձ թվում է՝ ամեն ինչ վերջացած չէ, կարող են բանակցությունների միջոցով այդ հարցերը լուծել, սյունը տեղափոխել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով սահմանազատման հետևանքով երկու տուն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքին։
Պատգամավորի համոզմամբ, Տավուշի մարզը պետք է լրիվ սահմանազատվի, հետո անցնեն Գեղարքունիքի մարզին։
Խոսելով փողոցային պայքարի մասին` Մելքոնյանը նշեց, որ հիմա Փաշինյանի հրաժարականի համար հիմքեր չկան, անհրաժեշտ քանակի մարդիկ էլ չկան փողոցում, որ նա հեռանա․ «300 000 մարդ պետք է դուրս գա փողոց, որ իշխանափոխություն լինի, Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրապարակ, Փաշինյանը հրաժարական կտա։ Եթե իշխանափոխություն են ուզում անել, ամեն օր հրապարակում 200 հազար մարդ պետք է հավաքվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: profile.php?...
Facebook: / 24news.am
Telegram: t.me/twentyfournews
TikTok / 24newsarmenia
Instagram: / 24news.am
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր

Пікірлер

    Келесі