Enslaved Sasoun Armenians weep for those killed. "Help us God." ՍԱՍՆՈՅ ԱՀԵՂ ԿՌՈՒԻՆ օգնէ մեզ Աստուած

en.wikipedia.org/wiki/Hamidia...
Տարբերակ՝ ...օգնէ մեզ Աստուած:
ՍԱՍՆՈՅ ԱՀԵՂ ԿՌՈՒԻՆ
Սասնոյ ահեղ կռուին գելիեգուզանցի Համզէն[1][2]
Էրկու մանչն իւր ղրկեց Գրգոյին[3] քոմակ[4]:
…Մեր սուրբ Մարաթուկ, Անդովկ, Ծովասար կը կանչին,[5]
Չուր ե՞րբ մեռուկ մենք մնանք, ամօթ էղնի մեզ:[6]
Ու մենք քար կը հալցունք, ջուր կը դարձունք զերկաթ,[7]
Հերիք էղնինք ծառայ տաճիկներուն[8] վատ:
Իւրեան էրկու տղին՝ Ավէյին, Հաջոյին,[9]
Գրգոն առաւ իւր խումբ, մտաւ գօտեմարտ:[10]
Իւրեանց մէլիքներն էն կ'իրիշկեն էրկու տղէն,[11]
Թէ ե՛րբ պիտի զարկին թիւրքերուն[12] նամարդ:
Հաջո՛յ, Հաջո՛յ, լաչակ քաշիմ, քաշիմ ես քո գլուխ,[13]
Հորի՞ իս կանգներ, լաօ՛, մտի՛ր գօտեմարտ:
Շատ ինք թափել արիւն[14], չը տեսանք վառ գարուն,
Մեր աչքերուն՝ միշտ լաց, չ'օգնեց մեզ Աստուած[15]:
Կռուինք, զարկինք, անցնինք, կռուով հասնինք Սասուն,[16]
Չէ՞ որ շատ ի զուր ին աղաչանք ու լաց:
Տաճիկ[17] մեր առջեւէն կը փախնի քանց կատու.[18]
Հերի՛ք մնանք, հայե՛ր, տաճկին հարկատու:
Մեր կանանց կրծքին՝ մանչ, ուսին՝ մոսին, ձեռքին՝ մաճ,[19]
Նրանց դէմքին՝ ցասում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն:
Հայոց ազատութիւն, սրբազան ջօջաց տուն,[20]
Քաջեր ունիս բազում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն:
Դուք մեզի ապաւէն, փրկէ՛ք թիւրքի դաւէն,[21]
Քաջորդի՛ք[22] Սասնոյ տան, մենք ձեզի ղուրպան:
մոտ 1894
Ծանոթագրություններ
1-2 տողերը նույնությամբ կան բոլոր վարիանտներում:
Գելիեգուզանցի Համզէն նաև 1893 թ. Տալվորիկի ապստամբության գլխավորողներից էր:
Երկրորդ և ութերորդ տողերում հիշատակվող Գրգոն զոհվեց ներկայացվող ապստամբության ժամանակ:
Տարբերակ՝ Էրկու մանչն իւր ղրկեց սարերը կռուի:
3-4 տողերը գրեթե նույնությամբ գտնում ենք "Մենք սրտով կտրիճ" երգում (Անդովկ, Ծովասար, Խարդան, Մարաթուկ // կը կանչին՝ չուր ե՞րբ մեռուկ մնաք դուք):
Ս. Սահակյանն ունի՝ "Չուր ե՞րբ գերի մենք մնանք, ամօթ է մեզի":
5-6 տողերը գրեթե նույնությամբ կան "Մենք սրտով կտրիճ" երգում (Մենք քար կը հալցունք, ջուր դարձունք (զ)երկաթ, // Ամօթ է մնանք տաճկին ըռիաթ):
"Տաճիկ" բառը գրաբարում նշանակել է արագավազ. նույն բառով հասկացել են նաև արաբներին (իբրև տաճիկ ձի ունեցողներ), իսկ իսլամի տարածումից հետո "տաճիկ" բառը հոմանիշ է դարձել մահմեդականներին ընդհանրապես:
7-8 տողերը նույնանում են Լ. Թադևոսյանի, Ս. Երանյանի, Ս. Սահակյանի մոտ:
Ս. Սահակյանն ունի՝ Առաւ իւր խմբի մէջ, մտաւ գօտեմարտ: Ուշագրավ է այն, որ խոսվում է և՛ Համզէի "էրկու մանչի", և՛ Գրգոյի "էրկու տղի"՝ ապստամբության մեջ մտնելու մասին:
9-10 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
Քանի որ "թուրք" էթնոնիմը ձևավորվել է 1970-ականներին, իսկ մինչ այդ եղել է "թիւրք" (ինչի մասին վկայում են բոլոր աղբյուրները), մենք երգում հանդիպող "թուրք"-երը դարձրել ենք "թիւրք": Ի դեպ՝ թիւրքերին հաճախ անվանել են տաճիկ, արևմտահայերին՝ տաճկահայեր. ուրեմն՝ խոսվում է նույն թշնամի ազգության՝ տաճիկ-թիւրքերի մասին:
11-12 տողերը նույնանում են երեք վարիանտում էլ:
Լ. Թադևոսյանն ունի՝ Հերիք էսքան արիւն...
Տարբերակ՝ ...օգնէ մեզ Աստուած:
15-16 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
Լ. Թադևոսյանն ունի՝ Առիւծ…
17-18 տողերը հանդիպում են Լ. Թադևոսյանի վարիանտում և գրեթե նույնությամբ՝ "Մենք սրտով կտրիճ" երգում (Թիւրք մեր առջեւէն փախնի քանց կատու // Ամօթ է մնանք թիւրքին հարկատու):
19-20 տողերը նույնանում են երեք վարիանտում էլ:
21-22 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
23-24 տողերը (Դուք մեզի ապաւէն, փրկեք թիւրքի դաւէն...), որ կան բոլոր վարիանտներում, հաճախ կրում են կրկներգի դեր և երգվում են յուրաքանչյուր տնից հետո:
Տարբերակ՝ Հայորդիք…
Լիլիթ Թադևոսյանի վարիանտն ունի ևս մեկ տուն, որ և՛ լեզվական, և՛ իմաստային անհամապատասխանության պատճառով դուրս է մնացել մեր բնագրից՝ հավանաբար ավելացված լինելով հենց Լ. Թադևոսյանի կողմից.
Երգում էր հայ քաջուհին, գրոհ տանում որդիքն իւր,
Երգում էին մայր ու որդի երգ այս անբասիր.
Դուք մեզի ապաւէն…
hy.wikisource.org/wiki/%D5%8D...
Sasnu aheġ kṙvin
Sasnu aheġ kṙvin Geliguzancʻi Havsen,
Erku mančʻn ir ġrkecʻ Grkʻoyin kʻomak:
Mer surb Maratʻuk, Andok, Covasar kkančʻen,
Čʻur epʻ meṙuk menkʻ mnankʻ, amotʻ eġi mez:
Ur menkʻ kʻar khalcʻunkʻ,
J̌ur kdarjunkʻ erkatʻ,
Herikʻ ēġninkʻ caṙa,
Taǰiknerun vat:
Iren erku tġin Aveyin, Haǰoyin,
Grkʻon aṙav ur xumb, mtav gotemart,
Haǰo, Haǰo lačʻak kʻašem,
Kʻašem es kʻo glux,
Hori es kayne lao,
Mti gotemart:
Ergum ēr hay kʻaǰuhin, groh tanum orikʻ ir,
Ergum en mayr u ordi, erg ays anbasir,
Aṙyuc mər aṙǰev en kpʻaxni kʻancʻ katu,
Herikʻ eġninkʻ hayer taǰkin harkatu:
Herikʻ ayskʻan aryun, čʻtesankʻ vaṙ garun,
Mer ačʻkʻerum mišt lacʻ, ōgne mez astvac,
Dukʻ məzi apaven, pʻrgikʻ tʻurkʻi daven,
Kʻaǰ ordikʻ Sasna tan menkʻ jezi:
lyricstranslate.com

Пікірлер

    Келесі