ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - Ամբոխները խելագարված

Музыка

Կարդում է՝ ՀՀ ժող. արտիստ, Խոսքարվեստի ՄԵԾ ՎԱՐՊԵՏ
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ

Пікірлер: 4

  • @disneys6144
    @disneys61444 жыл бұрын

    Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,- Հրանման հոգիներին։- Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,- Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,- Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝ Ողջակիզվող հոգիներին- ողջո՜ւյն, ողջո՜ւյն։- Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։ Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։ Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝ Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։ Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում- Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։ Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝ Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։- Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի- Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։ Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝ Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։ Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝ Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։ Ով քաղաքից էր հեռացել- նա թողել էր մշուշը ծեր,- Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել։ Ով եկել էր գյուղից հեռու- նա թողել էր հողը խոնավ, Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։ Ով եկել էր ստեպներից,ուր ապրում էր որպես գերի- Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների... Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝ Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։ Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ։ Ու դաշտերում իրիկնային մահն էր քրքջում համատարած Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին,- Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին։ Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ. Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ Ե՛րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված... Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։ Մութ է հիմա, թանձր խավար։ Մո՛ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է, որպես անդունդ՝ Երևում է հեռու-հեռուն կարմիր լույսով վառվող մի գունդ։- Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի։ Պահվել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի։ Բռնըկվել է հույսով հետին, հոգեվարքի տենդով վառված- Ու նայում են կարմիր կետին ամբոխները խելագարված... -Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ, Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։ Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն- Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։- Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում, Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։-

  • @tigransarafyan6536
    @tigransarafyan6536 Жыл бұрын

    Lava vor gone vorosh katarumner texadrvel en. Andranik lav e vor ays barzrakarg katarumnere mardik karoxanan lsel.tesnel.sovorel asminqel

  • @MrVrezhikov
    @MrVrezhikov4 жыл бұрын

    Давно искал эту поэму в исполнении гениального чтеца Владимира Абаджана. Спасибо.

  • @user-br6jg4vi7d
    @user-br6jg4vi7d3 жыл бұрын

    Некто не забито нечто не забито лус ични герезманит