Ե. Չարենց Վերջին աղոթք. Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո. Իմ լերան աղոթքը

Ե. Չարենց
«Վերջին աղոթք»,
«Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո»
«Իմ լերան աղոթքը»
Կարդում է Արսեն Ղազարյանը
1935-37-ը Չարենցի ստեղծագործական գործունեության ամենաբեղուն միևնույն ժամանակ հասարակական կյանքում ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով: 1936-1937թթ Չարենցն իր հոգու խորը հույզերն ու ապրումներն արտահայտել է բազմաթիվ բանաստեղծություններում ու պոեմներում, որոնք պետք է դիտել գրողի անհատական ճակատագրի և ժողովրդի վիճակի նույնական պատկերով։ Այդ երկերից են՝ «Ա․ Բ․-ին (Ակսել Բակունցին) », «Հուսահատության ժամերին իմ սև», «Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ», «Շնորհակալ եմ, Տե՛ր․․․», «Վերջին աղոթք», «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», «Անվերնագիր (Իմ մահվան օրը կիջնի լռություն)», «Մայրամուտ», «Մայրամուտի երգ», «Կոմիտասի հիշատակին», «Իմ լերան աղոթքը»։
«Եղիշե Չարենցը դարձավ 1935-1937 թթ. մոլեգնող քաղաքական հալածանքների զոհը: Իսկ այդ տարիները նրա հանճարի բարձրագույն շրջանն էին: 1935-1937թթ. Չարենցն ավելի շատ է ստեղծագործել, քան նախորդ տարիներին, իսկ նրա ստեղծագործական կյանքը տևել է 25 տարի՝ 1912-1937 թթ.: Այդ ժառանգության ցանկացած պատառիկ պատմական վավերագիր է իր ժամանակի մասին»:
Դավիթ Վ. Գասպարյան
Գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պրեմիերան. 2023թ.Հունիսի 15 ին. Հանրային Ռադիոյում

Пікірлер: 7

  • @user-lm5hx2qy2k
    @user-lm5hx2qy2k3 ай бұрын

    Սա հրաշք է, որ մեր սիրելի Չարենցն էլ իր սրտի խոսքը բարձրացրել է առ Աստված:Շատ գեղեցիկ մատուցվեց, շնորհակալություն:

  • @marieyar7975
    @marieyar797510 ай бұрын

    Շնորհակալութիւն, Պրն. Ղազարեան, այս սքանչելի ներկայացման համար: Անմահական է...:

  • @manushakyagubyan3644
    @manushakyagubyan3644Ай бұрын

    Չարենցի հանճարի վեջին պոռթկումն է, կարծես Նարեկացի էի լսում, շնորհակալություն💖💖💖🌹

  • @GayaneVardumyan
    @GayaneVardumyan3 ай бұрын

    Միշտ սիրով եմ լսել Ձեր ընթերցումները, այս անգամ էլ հրաշալի էր՝ ի խորոց սրտի...

  • @user-qr6fi8zj5j
    @user-qr6fi8zj5jАй бұрын

    🔥🔥🔥🔥🔥🙏🙏🙏

  • @user-cu7rd8ck7k
    @user-cu7rd8ck7k2 ай бұрын

    😊

  • @user-cu7rd8ck7k
    @user-cu7rd8ck7k2 ай бұрын

    🤔🙏🏼👂