Chamber choir or Armenian radio - Adanayi voghbe (Armenian folk song)

Музыка

Հայ ժողովրդական «Ադանայի ողբը» երգն է՝ Հայաստանի ռադիոյի կամերային երգչաախմբի կատարմամբ: Բազմաձայնումը՝ Էդգար Հովհաննիսյանի: Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան։
Երգը 1909 թվականի ապրիլին Ադանայում տեղի ունեցած հայության կոտորածի մասին է, որին զոհ գնաց շուրջ 30 հազար մարդ:
Երգի խոսքերը՝
Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ադանան,
Կրակն ու սուրը, և անխիղճ թալան
Ռուբենյանց տունը, ախ, արին վերան:
Րոպե մը չանցավ ու անզեն հայեր
Ինկան սուրին տակ թշնամու ահեղ,
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:
Անապատ դարձավ շքեղ Ադանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Կանգուն է միայն Հաճընը սիրուն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:

Пікірлер: 1

  • @Legem2438
    @Legem24382 ай бұрын

    Հրաշալի կատարում🙌🏻❤❤

Келесі