Chamber choir of Armenian radio - Araze heshtatsel a (Armenian folk song)

Музыка

Հայ ժողովրդական «Արազը հեշտացել ա» երգն է՝ Էդգար Հովհաննիսյանի բազմաձայնմամբ։ Կատարում է Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը։ Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան։
Նույն խոսքերով երգի մի քանի տարբերակ գրառել է Կոմիտասը, որոնք ընդգրկված են Ռոբերտ Աթայանի կազմած «Կոմիտաս․ երկերի ժողովածու» գրքի 9-րդ և 11-րդ հատորում։ 9-րդ հատորի ծանոթագրության մեջ կարդում ենք․ «Հարազատ երկրի աշխարհագրական մեծություններից Արաքսը, թերևս, ամենից ավելի հաճախ է տեղ գտել հայ գյուղական երգարվեստում։ Կոմիտասի գրառումներում կան այս խոսքերով սսկսվող առնվազն ինը երգ։ Դրանց թվում են՝ արագ, թափով, «վեր-վերիանման», պարերգեր և պարզ, հանդարտ, քնարական պարերգ, պարային ռիթմական կերտվածքով պարզագույն երգ և հակիրճ կամ ծավալուն, ավելի կամ պակաս զարգացված արիոզային-եղանակավոր երգեր։ Նույն խոսքերով երգվող նմուշների այդ բազմատեսակությունն իր հերթին վկայում է խոսքերի հուզական ներգործուն լիցքի մասին։
Հայ գյուղաին իր երգում Մայր Արաքսին դիմել է որպես իր տրամադրությունների ու զգացումների հավաստի վկայի, նրա հետ բաժանել է վիշտն ու ուրախությունը, տագնապն ու վայելքը։
Մայր գետի «հեշտանալով» ու ճանապարհների «կոշտանալով» բնության մեջ մարդկանց համար այս թե այն կերպ ստեղծված դժվար կացությունը համադրված է երիտասարդ գեղջկուհու տառապալից վիճակը․ թեև ուզողները շատացել են, բայց հեռու տեղ արդեն նա արդեն վաղուց ունի իր սիրածը, նրան է կարոտել, նրա մոտ է ուզում գնալ և հարազատ գետից ճամփա է խնդրում (էջ 153)։
Երգի խոսքերը՝
Արազը հեշտացել ա,
Ճամփեքը կոշտացել ա։

Пікірлер

    Келесі