Բոլշևիկյան փաստարկներ ընդդեմ հոգևորականների

Բոլշևիկյան փաստարկներ ընդդեմ հոգևորականների
🇦🇲 Երբ ասում են, թե եկեղեցին չի կարող զբաղվել քաղաքականությամբ, հարց է առաջանում, որ եթե Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները իրավունք չունեն կարծիք հայտնել, բա ո՞վ իրավունք ունի դա անել։ Կարողա՞ մտածում եք, որ կարծիք հայտնելու իրավունք ունի Ալլահշուքյուր Փաշազադեն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։ Այն թեզը, որը մտել է մեր ժողովրդի մեջ, որ եկեղեցին չպետք է բան խոսի, որևէ բանի միջամտի, դա բոլշևիկյան թեզ է, ինչու՞ եք բոլշևիկյան թեզերը բերում մեր եկեղեցականների դեմ։ Սխալ են ասու՞մ։ Փաստական դաշտում բանավիճեք իրենց հետ՝ առանց ասելու ագենտ, ռուսաստրուկ, պետություն չեք ուզում ունենալ և այլն։ Ու եկեղեցու դեմ այս արշավը իրականացնում են արևմտամետ ներկայացողները, այսինքն իբրև արևմտամետ հանդես եկողները բոլշևիկյան արգումենտներ են բերում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Էդմոն Մարուքյան

Пікірлер

    Келесі