ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. առյուծ տղերքը առաջնագիծը պահում են անառիկ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասում շարունակում են իրենց զինվորական պարտականությունները փայլուն կատարել ժամկետային զինծառայողները և Արցախի պաշտպանության բանակի սպաները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները կրկին իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն հայտնեցին ՀՀ և ԼՂՀ իշխանություններին ու ողջ հայ ժողովրդին՝ իրենց սատար կանգնելու և տարբեր՝ կենցաղային ու հոգեբանական հարցերում աջակցելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իրենք ոչ մի բանի կարիք չունեն և ապահովված են և սննդով, և հագուստով ու այլ առաջին անհրաժեշտության պարագաներով:
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2016/...

Пікірлер

    Келесі