Շատ օլիգարխներ կնախանձեին մի խումբ մուսալեռցիների կատարած իսկական հայրենանվեր աշխատանքին

Այսօր՝ փետրվարի 15-ին, Մուսալեռ գյուղի մի խումբ երիտասարդներ, Մուսալեռի գյուղապետի եւ տեղի «Երկրապահ կամավորական միության» նախագահի գլխավորությամբ իրենց կողմից օրերս սարքած «1915» եւ «2015» խորհրդանշական թվերի տակ ավելացրել են «1,5 միլիոն» թիվը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ երիտասարդներ, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի և «Մուսալեռ» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ սարի լանջին, քարերով հավաքել են «1915» և «2015» թվերը, որոնք խորհրդանշում են Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը:
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2015/...

Пікірлер

    Келесі