Արթուր Մնացականյան - «Աննման աղջիկ» (հեղ․՝ աշուղ Շիրվանի)

Музыка

Աննման աղջիկ, աչքըդ լույս,
Այսօր քեզ նըշան են արել,
Ուրախացիր, ո՛վ սիրուն կույս
Բաղչաղ գուլիշան են արել։
Ուզած բանըդ կատարել են,
Եկող, գնացող դադարել են,
Տուն ու տեղըդ զարդարել են,
Պատըդ զարնիշան են արել
Մի վախիր, չի կորչե ջանքըդ,
Պիտի լավ անցկացնես կյանքըդ,
Տարածել են գովասանքըդ,
Մինչև Հնդստան են արել։
Զարդեր ունես՝ ոսկի խալիս,
Բարեկամքըդ ընծա են տալիս,
Խընամիքըդ գնում, դալիս,
Ձեր տունը մեյդան են արել։
Անունդ ասեմ՝ Վարդուհի,
Իսկ տեսքովըդ՝ գեղեցկուհի,
Շուտով կըդառնաս թագուհի,
Քեզի աննման են արել։
Նշանըդ շնորհավոր լինի,
Ուզածըդ բախտավոր լինի,
Շիրվանը քեզ քավոր լինի,
Ինձի պարտական են արել։
հեղինակ՝ աշուղ Շիրվանի

Пікірлер: 2

  • @user-vs9pj6nm3t
    @user-vs9pj6nm3t5 жыл бұрын

    Браво чудесное исполнение...🏄

  • @kevinwzupmtminasyan856
    @kevinwzupmtminasyan8564 жыл бұрын

    Qi

Келесі