Արթուր Գրաբսկի, «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2005թ. և մինչ օրս ղեկավարվում է ՀՀ ԱՆ խորհրդատու ուրոլոգիայի գծով, բ.գ.դ., ԵՊԲՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արթուր Գրաբսկու կողմից:
18 տարվա գիտական եւ պրակտիկ գործունեության ընթացքում ընդլայնվել են մատուցվող բուժօգնության ծառայությունների ծավալները, բարելավվել է տրամադրվող բուժօգնության որակը՝ համապատասխանելով ժամանակակից եվրոպական չափանիշներին:
Ուրոլոգիական բաժանմունքում ուրոլոգիական հիվանդությունների հետազոտությունները, ախտորոշումն ու բուժումն ընդգրկում է ուրոլոգիական պրոֆիլի բուժօգնության ամբողջ ծավալը` լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ոչ ինվազիվ վիրաբուժական միջամտություններ, միզասեռական համակարգի արմատական և վերականգնողական վիրահատություններ:
_______________________________
☎️ (010)24 20 24
📍Հասցե. փող. Ահարոնյան, 6
📥 Izmirlianmedicalcenter@gmail.com

Пікірлер

    Келесі