Arous Goulanyan - Ed inch arir (Armenian song)

Музыка

«Էդ ի՞նչ արիր»․ երգում է Արուս Գուլանյանը։
Երգի խոսքերը՝
Թե սիրեցին, լավ իմացիր,
Ետ դառնալու ելք չկա,
Սուտ է, սիրո վերքը բուժող
Ոչ մի տեսակ ելք չկա։
Խենթացել եմ յարիս ձեռից,
Էլ գլոխըս խելք չկա,
Ճիշտ է, իրավ, յարի տված
Վերքի նման վերք չկա։
Ման եմ գալիս ես ամեն տեղ,
Էլ չեմ թողել բուրաստան,
Էդ ի՞նչ արիր, որ չեմ գտնում
Վերքիս ոչ մի բալասան։
Հայկազուններ, երգ ասելով
Շրջել եմ ողջ Հայաստան,
Բայց թե սիրո վերքը բուժող
Ոչ մի տեսակ երգ չկա։

Пікірлер

    Келесі