Արմեն Դավթյան, Շումերերենի նշանակությունը հայագիտության համար, 02․12․2022

Ғылым және технология

2022թ.-ի դեկտեմբերի 2-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական 37-րդ հանդիպումը:
Թեման՝ Շումերերենի նշանակությունը հայագիտության համար:
Բանախոս՝ բանասեր, շումերագետ, Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի հեղինակ, «Շումերերների Երկրագործական Ուղեցույցը Հայերեն է» գրքի հեղինակ, Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող Արմեն Դավթյանը:
Արմեն Դավթյանը Ժամանակակից Հայաստանի նշանավոր լեզվաբաններից է, հայերենի պատմական լեզվաբանության ականավոր ներկայացուցիչ, հայ-շումերական լեզուների նույնականության ապացույցների հեղինակը։
Աշխարհի բազմաթիվ լեզվաբաններ իրենց հետազոտություններում բարձրացրել են հայերենի և շումերերենի, հայերենի և թոխարերենի, հայերենի և խեթերենի զարմանահրաշ ընդհանրությունների հարցը, սակայն մնացել են ակադեմիական լեզվաբանության տարբեր խորաններում և, նրանց տեսություններին ընթացք չտալով, մոռացության են մատնվել։ Միայն Վիլեն Սաֆարյանին և Արմեն Դավթյանին հաջողվեց միանգամայն տարբեր հարթակներ ու մեթոդներ օգտագործելով գիտականորեն ցույց տալ հայերենի և շումերերենի ոչ թե ցեղակցության այլ պատմական նույնականության հարցը, որի շնորհիվ գրավոր աղյուսների վրա մեզ հասած այդ լեզուն բնութագրվում է որպես հայերենի մի փուլ, որը, որպես իրողություն, ընկած է գրաբարից առնվազն 2500 տարի առաջ։ Նույնականացման այդ գործընթացը հիմնականում կարելի է դիտել ավարտված, սակայն դրա համաշխարհային ճանաչման փուլն սկսվում է այսօրվանից։ Այսուհանդերձ, Արմեն Դավթյանը շարունակում է իր անդուլ աշխատանքը շումերերեն տեքստերի վրա և շարունակում է բացահայրել հայ-շումերական բառային, քերականական և հնչյունային ընդհանրությունների նորանոր համակարգային վկայություններ։
---------------------------------
Կարդացեք նորությունները մեր www.carahunge.org կայքում:
Միացեք մեզ FB-ում՝ / carahungengo

Пікірлер: 98

  • @aidavanoyan9548
    @aidavanoyan9548 Жыл бұрын

    Շնորհակալություն հարգելի Արմեն Դավթյան։ Աստված զորավիգ լինի ձեզ!

  • @ruzannahovh354

    @ruzannahovh354

    5 күн бұрын

    Շնորհակալություն

  • @haykanushtonoyan950
    @haykanushtonoyan950 Жыл бұрын

    Շնորհակալ եմ Հարգանքներս պարոն Դավթյան

  • @user-wy5iq2bm3v
    @user-wy5iq2bm3v Жыл бұрын

    Շնորհակալություն։տիտանական,աշխատանք։է

  • @user-yg5wt1gs5l
    @user-yg5wt1gs5l3 күн бұрын

    Նախ կարիք բերեք ձեր հաղորդման ձայնը։ Ինչ որ տրակտոր է, թէ ինչ որ շառժիչի ձայն է։ Խանգարում։ Ձեզ լսենք էթ այդ աղմուկը։

  • @lilitarshakyan4630
    @lilitarshakyan4630 Жыл бұрын

    Ոգևորող գիտելիք։ Շնորհիվ Ձեզ կարելի է սովորել ու արմատացնել այն նախ մեր մեջ, նոր մյուս ազգերին ներկայացնենք։ Պետք է սուրը մեր ձեռքում լինի։

  • @user-mx2vc5nn6q

    @user-mx2vc5nn6q

    5 ай бұрын

    😂😂😂😂😂😂 Сам тоже сомневаешся😂

  • @Best-xe7rw
    @Best-xe7rw Жыл бұрын

    Շնորհակալություն պարոն Դավթյան. Շատ հետաքրքիր է!

  • @arine9389
    @arine9389 Жыл бұрын

    Անչափ շնորհակալ եմ։ Շատ պակաս ունենք նման գիտակների և գիտելիքների

  • @ARZARZ87
    @ARZARZ87 Жыл бұрын

    RESPECT Արմեն Դավթյան

  • @rimshovhannisyan6490
    @rimshovhannisyan6490 Жыл бұрын

    Ես կարծում եմ, որ ՄԵՆՔ չպետք է վատ զգանք, վիրավորվենք ոմանց ' ՄԵԶ կպցրած պիտակավորում... ՄԵՆՔ պետք է շարունակենք առաջ գնալ' ուշադրություն չդարձնելով լուսնահաչին... ԴՈՒՔ , պարոն ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, անգին, աՆգնահատելի ՄԵԾ գործ եք անում։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՁԵԶ։

  • @armenqloyan5022
    @armenqloyan5022 Жыл бұрын

    Միգուցե ճիշտ է և աշխարհի համար ընկալելի,եթե ձեր ներուժը օգտագործեք ապացուցելու համար հուրիթների մեր նախնիների լինելու փաստը։

  • @artvud8166
    @artvud8166 Жыл бұрын

    Спасибо огромное за работу г-н Давтян!!!!! Дай вам бог здоровья и долгих лет жизни!!!!!!

  • @sonaaleksyan4979
    @sonaaleksyan4979 Жыл бұрын

    Շնորհակալություն Ձեզ, շատ հետաքրքիր էր

  • @armanarmani2236
    @armanarmani2236 Жыл бұрын

    Արմեն ջան, շնորհակափություն ձեր աշխատանքի համար։ Ես տասից ավել տարի առաջ ԱՄՆ-ում անգլերեն մի նյութի մեջ հանդիպել եմ նման մտքերի որ Sumerian Civilization-ից Hurrian ցեղատեսակը ուղղիղ կապված էր Հայերի հետ։

  • @user-yl6yr3ez2m

    @user-yl6yr3ez2m

    Жыл бұрын

    Մենուա արքան ուրարտերեն գրել է iese ini pili aguni Եսի էնի պեղի ագունի Я этот канал провёл

  • @anahitavdalyan441
    @anahitavdalyan441 Жыл бұрын

    Սիրելի Արմեն, հոգեկան մեծ երանություն հաղորդեցիք հայիս և երանի մեր առողջ երիտասարդության զգալի մասը, որ հայագիտությունն է ընտրել որպես մասնագիտություն, իր մեջ ուժ գտնի Ձեր հարթած ճանապարհով նորանոր բացահայտումներով ամբողջացնի այն։

  • @elladamanukyan7408
    @elladamanukyan7408 Жыл бұрын

    Իմ սիրելի եղբայր ,հիանում ու հպարտանում եմ քեզանով։

  • @armanaa8482
    @armanaa8482 Жыл бұрын

    Հանդիպման հարգելի կազմակերպիչներ, շատ կարեւոր գործ եք կատարում հանրայնացնելով այս թեման եւ շատ կարեւոր է որ ձայնի ու պատկերի որակը լինի լավը: Շնորհակալություն

  • @user-mx2vc5nn6q

    @user-mx2vc5nn6q

    5 ай бұрын

    Язык как у чобанов, да😂😂😂😂

  • @vardanstepanyan1857
    @vardanstepanyan1857 Жыл бұрын

    Բարձր և մաքուր ձայնի վրա սևեռվեք, Հարգարժան կազմակերպիչներ, թախանձագին խնդրանք: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, անչափ հետաքրքիր է ձեր բոլոր եթերները:👍👍👍

  • @armidanersisyan7773
    @armidanersisyan7773 Жыл бұрын

    Շնորհակալություն 👏👏👏

  • @user-HuGTK13
    @user-HuGTK13 Жыл бұрын

    Շատ շնորհակալ եմ հարգարժան հայորդի Արմեն Դավթյանին իր անգնահատելի աշխատանքի համար։ Մի հարց ունեմ նրան տալու։ Արդյոք հնարավոր է որ շումերների թողած կավասալիկներում գտնենք մեր էպոսի մասին տեղեկություններ?

  • @haykanushtonoyan950
    @haykanushtonoyan950 Жыл бұрын

    Շնորհակալ եմ

  • @Ani-tf2uw
    @Ani-tf2uw Жыл бұрын

    Շնորհակալություն անչափ։

  • @lianaminasyan1783
    @lianaminasyan1783 Жыл бұрын

    Անգլերենով բարեւելու ձեւ կա ,,հայ,, սա նույնպես հայերեն է։

  • @sedazakryn14

    @sedazakryn14

    5 ай бұрын

    Հետո ինչ, ,,այո,, բառը մենք հաճախ փոխարինում ենք ,,հա,, ով, հնդիկները եվս այո- ին ,,հա,, են ասում

  • @user-mx2vc5nn6q

    @user-mx2vc5nn6q

    5 ай бұрын

    Эш, хай не английский, а немецкий хай Гитлер, значит Гитлер боша. Кимирици раб, история пишет кем вы были тогда-, ври не ври, бошен чи дарна, паша😂😂😂😂😂

  • @Kara3972
    @Kara3972 Жыл бұрын

    Շումերերենի մասին անպայման պետք է նյութեր տեղադրել դպրոցական դասագրքերում, որպեսզի հայը նախ` համոզված լինի իր շումերական արմատների մասին և հետագայում հիմք` որևէ շումերական բառ (եր) բացատրելու համար

  • @danm2800
    @danm2800 Жыл бұрын

    10 лет назад читала тексты шумерских нар. Песен было ощущение , что читаю комитасовский сборник армянских нар. песен. Спасибо каналу за работу.

  • @user-mx2vc5nn6q

    @user-mx2vc5nn6q

    5 ай бұрын

    Сти мере кунем😂😂😂😂😂

  • @user-uo2sy1sq6t
    @user-uo2sy1sq6t Жыл бұрын

    Делайте пожалуйста звук качественный, лишний шум очень мешает. Спасибо

  • @aleksandrsimonyan8833
    @aleksandrsimonyan8833 Жыл бұрын

    Կեցցես արմեն , իսկական հայ։

  • @user-vf6bo1ri6h
    @user-vf6bo1ri6h14 күн бұрын

    Հարգելի Քարահունջցիներ խնդրում եմ տեսագրությունը եւ ձայնագրությունը որակով կատարեք։

  • @mariamgrigorian7847
    @mariamgrigorian7847 Жыл бұрын

    🌞🌞🌞🌞🌞

  • @Armenia-9993
    @Armenia-9993 Жыл бұрын

    🙏🇦🇲

  • @go5124
    @go5124 Жыл бұрын

    Կարող եք ասել ով էր վարում հաղորդումը?? Հակոբջանյանը??

  • @sr.bazan10
    @sr.bazan10 Жыл бұрын

    29:10 Ջուրը…կար-կաչում է սարերով…

  • @TheBelilu
    @TheBelilu Жыл бұрын

    Dzayn@ ahavor e. Akhr mi hat 'remote microphone' incha vor edel minchev ors cheq ogdagortsum. 2023-i mejenq aprum. Ba amot chi??? Khshots@ yev dazyni ardzaganq@ enqan bardzr e mard 2 rope avel lsel chi uzum.

  • @MrMartuneci
    @MrMartuneci Жыл бұрын

    Լավ կլինի հյուրերին միկրոֆոն տաք։

  • @user-ns4bq9cy2u
    @user-ns4bq9cy2u Жыл бұрын

    Где звук

  • @sonagalstyan862

    @sonagalstyan862

    Жыл бұрын

    ☀️☀️☀️

  • @sr.bazan10
    @sr.bazan10 Жыл бұрын

    40:30 Սու-րու, (Սու-րա, Ռա-ի Սու, Ռա-ի ազգը, ԱՌա-ի ազգը) Ինձ թվում է։

  • @user-hu7jo9il7k
    @user-hu7jo9il7k Жыл бұрын

    Շատ ուշադիր կարդացեք գիրքը ,, Գիրք Ուրանթիաի,, ,,The Urantia Book,, եթե Շումերներից էք պարզաբանում։ Ու ընդհանրապես ,ինչ բանից որ Դուք չէիք ապրել ։

  • @AnahitGorancyan
    @AnahitGorancyan6 ай бұрын

    Mesrop Mashtoce Ur qaxaqi gradaranic girq e uzel vor nmanutyamb hayeren tare stextsi tvel en hayeren girq

  • @ianabakun6172
    @ianabakun6172 Жыл бұрын

    hayastanum irok 300 ari russi u turki lzi tak voch mi azgayin cher el karox petakan ajakzuzutyun stanal turka russ srika struk darzaz xekavarnerj miayn poxi masin en mtazum

  • @HAYK777
    @HAYK777 Жыл бұрын

    ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾԸ ՈՐՀՆԻ, ՏԵՐ ՀԻՍՒՍ ԱՍՏՒԾՈ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՒՆՈՎ, ԵՎ ՍՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾԸ ՇԱՐՒՆԱԿ ՀՒՇԻ ԵՎ ՒՂՈՐԴԻ։ ԱՅՈ, ԱՅԴՊԵՍ ԼԻՆԻ։

  • @AnahitGorancyan
    @AnahitGorancyan6 ай бұрын

    Vochte qarahunj ayl qarapunj

  • @radikharutyunyan943
    @radikharutyunyan943Ай бұрын

    Աղմուկը խանգարում է ։

  • @lusinepetrosyan1330
    @lusinepetrosyan1330 Жыл бұрын

    Piliposyany traktorov zorac qarern er porum, hima el turismo kazmakerpum es taracqum.....sranq hnaget Chen, hasarak charchi bosha en

  • @hamletmazmanyan9956
    @hamletmazmanyan9956 Жыл бұрын

    Առանց աչքը թարթելու հայտարարեց, որ ,,շումերերենը Արարատյան բարբառից ա,,😁😁😁։

  • @haykuhi_haykazyan

    @haykuhi_haykazyan

    Жыл бұрын

    Իսկ դուք վատ զգացիք՞ ,ուզում էիք լսէլ որ "հին " իվրիտյան " լէզու է" 😁😁😁😁😁😁😁😁😁😁😁😁

  • @tadcotadco6344

    @tadcotadco6344

    Жыл бұрын

    իսկ էն, որ խեթերը հայ են, էս ակումբի անդամները ոչ մի կասկած չունեն։ Գոգոլի ասած "Лёгкость мысли необыкновенная"...

  • @hamletmazmanyan9956

    @hamletmazmanyan9956

    Жыл бұрын

    Ոչ մի բանի էլ կասկած չունեն։ Եթե Խաղաղ օվկիանոսի, Ինդոնեզիայի կղզիների բնիկներն հայ են, խեթերն ո՞վ են, որ հայ չլինեն😁😁😁։ Բոլորն էլ հայ են, բոլոր լեզուներն էլ՝ հայերեն😁։

  • @tadcotadco6344

    @tadcotadco6344

    Жыл бұрын

    @@hamletmazmanyan9956 Էս "բոլորնհայենականների" հորը՝ Այվազյանին հիշու՞մ եք։ Մեր հարևանն էր։ Հնդկաստանի կրիկետի թիմը մի Օլիմպիադայում հաղթեց, դա երեխու պես հրճվում էր՝ "հայերն հաղթեցին" )) Ոնց որ, Ստալինի ասած, ընտրությունների արդյունքները կախված են hաշվողից, էնպես էլ տարբեր գրերի հայերեն լինել/չլինելը կախված ա կարդացողից )) Հրաչիկ Հակոբջանյանի պես Ճարտար, հունարով կարդացողը ճապոներեն տեքստն էլ հայերեն կկարդա առանց աչք թարթելու !

  • @hamletmazmanyan9956

    @hamletmazmanyan9956

    Жыл бұрын

    @@tadcotadco6344 Եթե Սուրեն Այվազյան անունով կեղծարարի մասին էխոսքը, ապա իհարկե հիշում եմ։ Բայց դե առաջ մենակ Այվազյանն էր, հիմա լիքն են, որ մեկին հիշես, որ մեկին չհիշես։ Հակոբջանյանը անցած տարի , այս նույն դահլիճում հայտարարեց,որ հայերեն ,,ծ,, տառը նշանակում է ,,ծնունդ,, և իր ձևով նման է կնոջ արգանդի😁😁😁։ Ինչն, իհարկե, այս պուբլիկային հորթի հրճվանք պատճառեց։ Իսկ ես մտածեցի, թե նույն նմանույթամբ ինչ տեսք պետք է ունենար ,,կ,, տառը՝ երևի առնանդամի, ու ամոթից կարմրեցի😁։

  • @GGnuni
    @GGnuni Жыл бұрын

    Հեքիաթասացները ինչքան շատ են...

  • @stefano1005

    @stefano1005

    11 ай бұрын

    Sik exi

  • @xelktube
    @xelktube Жыл бұрын

    Ժող ջան սա փսեվդո-գիտություն ա, էս մարդը անգրագետ բաներ ա ասում

  • @tadcotadco6344

    @tadcotadco6344

    Жыл бұрын

    չէ, հայերենում շումերական ու աքքադական շերտեր իսկապես կան, բայց, իհարկե, տիրապետող է հնդեվրոպական շերտը։ Ուղղակի էս մարդու ֆունդամենտա՛ հավակնությունները չեն հիմնավորվում բավարար փաստարկներով

  • @stefano1005

    @stefano1005

    Жыл бұрын

    Հընդերոպերենից ընդամենը 500բառ կա հայերենում։ Ինչ՞ տիրապետողի մասինա խոսքը

  • @xelktube

    @xelktube

    Жыл бұрын

    @@tadcotadco6344 չէ ես ասում բայց ինձ չես հակասում.. աքքադական շերտեր իսկապես կան, հետո? անգլերենում ել կան, ասենք "cane" բառը:

  • @xelktube

    @xelktube

    Жыл бұрын

    @@stefano1005 տենց չի որոշվում, գիտությունը ուզելով չի ու տառեր հաշվելով չի: Language "genealogy" is about core grammar, core vocabulary, etc, not the layers of substrate/superstrate words and later borrowings. It's 100% certain Armenian is a separate branch of IE, that's not under any sort of dispute.

  • @xelktube

    @xelktube

    Жыл бұрын

    Even if there are any real descendants of Sumer/Akkad today, it's much more likely to be these guys: kzread.info/dash/bejne/rJ93ucyheLvSj84.html

  • @user-bh2pz6qu5y
    @user-bh2pz6qu5y Жыл бұрын

    Շնորհակալություն Պարոն Դավթյան ։

  • @VAN.ER1960
    @VAN.ER196011 ай бұрын

    👍👍👍👍👍

  • @user-mh7hg1gl7u
    @user-mh7hg1gl7u Жыл бұрын

    Ես ուղակի ապշում եմ, բոլորը կրթված մարդիք են, բայց կուլտուրայի մակարդակը ահավոր է, էտ անտեր հեռախոսները չեք կարող անջատել, դեռ դա քիչ է մեկն էլ լեզվին է տալիս հեռախոսով երբ մարդը լեկցիա է կարդում!

  • @tadcotadco6344

    @tadcotadco6344

    Жыл бұрын

    հավաքվածների մեծ մասը կրթված մարդիկ չեն, այլ հայերի հնության գաղափարի վրա խփնված կիսախելագար պերսոնաժներ, որոնց բերվող փաստարկերը չեն հետաքրքրում։ Վարմունքն էլ՝ համապատասխան Կարծես թե հնությունը արդարացնում ա ներկա ժեխությունը ու դեգրադացիան․․․

  • @tadeosgevorgian4395
    @tadeosgevorgian4395 Жыл бұрын

    Հարգելի Արմեն, բայց չէ որ -երեց- բառը հունական ծագում ունի iereus-քուրմ, որը հետագայում վերաիմաստավորվեց և դարձավ քահանա։ Արդյո°ք հույները հայերից են փոխառել այդ բառը։ Եթե դժվար չէ, ապա բացատրեք։

  • @stefano1005

    @stefano1005

    8 ай бұрын

    Այո! Հայերեն բառ է

  • @JewelryRubberMoldscom
    @JewelryRubberMoldscom11 ай бұрын

    Great lesson . Thank you very match Armen

  • @user-lv5du3sy1x
    @user-lv5du3sy1x8 ай бұрын

    Գյոթոնե,,,,,գնա սպիդ բուժող սեռժի համար ճառ գրի կլրիս ծայր, դու ի՞նչ մտավոռ😂😂😂

  • @user-vu4hj2op1n
    @user-vu4hj2op1n Жыл бұрын

    իմ նախնիները իրենց խոսակցական առօրյայում ամեն օր օգտագործում էին, հմա ստեղ, այսինքն, հենց այստեղ, հմա մկա, այսինքն֊ հենց հիմա, հմա տենամ քե քսեմ, ֊ այսինքն, հենց տեսնեմ քեզ կտեղեկացնեմ, և այլն, բարբառը ՄՇԵՑՈՒ կամ ԱԼԱՇԿԵՐՏՑՈՒ Է

  • @user-bm2gx8tr6f
    @user-bm2gx8tr6fАй бұрын

    Дук шумєрнєр чєк тупои вочхарнєр

  • @tadcotadco6344
    @tadcotadco6344 Жыл бұрын

    Մի հայտնի խոսք կա՝ "Extraordinary claims require extraordinary evidence”, որն նույնիսկ իր հապավումն ունի - ECREE. Այն, որ շումերերենը հայերենն է, նման արտասովոր պնդում է և չի ընդունվի միջազգային գիտական հանրության կողմից նույնիսկ քննարկման մինչև որ կա՛մ համակարգված, ներկայացման ընդունված կանոններով և լավ անգլերենով հրապարակում չլինի համոզիչ փաստարկների ցնցող զանգվածով, կա՛մ մեղմացվի մինչև "Հայերենում և շումերերենում բազմաթիվ ընդհանրություններ կան"։ Օրինակ՝ ներկայումս այլևս չի վիճարկվում, որ շումերերենն ունի ընդհանրություններ տիբեթերենի հետ՝ առաջին հինգ թե վեց թվերի անվանումները, ինչպես նաև անձնական դերանունները համընկնում են։ Դուք պետք է բավարար ապացույցներ բերեք, որ հայերենի հետ ընդհանրությունները, առնվազն, ավելի քիչ չեն, քան տիբեթերենի, որպեսզի ձեր պնդումը գոնե հիշատակվի շումերերենի մասին հանրագիտարանական հոդվածներում։ Իսկ "Շումերերենը դա հայերենն է" կամ "Հայերենը դա շումերերենն է" սաստիկ պնդումով (strong claim) հաջողության երբեք չեք հասնի։ Մանավանդ որ Ձեր ելույթից էլ օբյեկտիվ ունկընդրի մոտ տպավորություն է ստեղծվում, որ իսկապես հայերենում շումերերենի մի շերտ (սուբստրատ) կա, բայց նույնության մասին պնդումը դեռ շատ հեռու է ապացուցված, կամ նույնիսկ հավանական համարվելուց։

  • @smbatmartirosyan9166

    @smbatmartirosyan9166

    Жыл бұрын

    Angleren nerkaia nelu masin shat chsht eq! Ashxarhum miak dzeva hasaneliucian angleren e! Baic mnacac banera uxxaki jamanki harc en! Ete ays mardu ashxatanqnera patshach dzevov neekaiacven arvmtian gitakan forumnerum, aintex mardik kgtnven hetapndeli ev aveli amrapndelu hayerani het kap

  • @tadcotadco6344

    @tadcotadco6344

    Жыл бұрын

    @@smbatmartirosyan9166 բան չհասկացա։ Հայերեն չգիտեք - մի՛ գրեք

  • @ArsHay979

    @ArsHay979

    Жыл бұрын

    Արտասովոր պնդման արտասովոր ապացույցներն իրոք կան (արտասովոր և ծավալով և որակով)։ Երբ ավելի խորը ու բազմակողմանի եք ծանոթանում նյութին, դրանք ի հայտ են գալիս, բայց գիտական շրջանակներում միանգամից ոչինչ չի ընդունվում։ Համաձայն եմ, որ պետք է սկզբի համար նշաձողն իջեցնել ու նյութը կամաց կամաց տալ, այսպես կոչված, համաշխարհային գիտական հանրությանը։ Գիտեք շատ դեպքերում նոր արտասովոր տեսության առաջ գալով հեղինակություն վայելող գիտնականներն իրենց համար շատ անցանկալի իրավիճակում են հայտնվում։ Բնական է, որ այդ մարդիկ մինչև վերջ պաշտպանելու են իրենցը։ Դա հատուկ է բոլոր գիտություններին, լինի պատմություն, լեզվաբանություն, թե ասենք աստղագիտություն կամ ֆիզիկա։ Օրինակ` հայերի եկվորության տեսությունը, որը բազմաթիվ իրարից անկախ, ուսումնասիրությունների (հնագիտական, լեզվաբանական, գենետիկ և այլն) արդյունքում ի հայտ եկած փաստերով ուղղակի ջախջախված է, այնուամենայնիվ շատ ու շատ ակադեմիական շրջանակներ շարունակում են փաստերն անտեսելով մնալ իրենց նախկին կարծիքին(կարելի է ասել 19-րդ դարի)։ Հատկապես հումանիտար գիտությունները շատ դանդաղաշարժ են։ Գենետիկան, հնագիտությունը, գենետիկ լեզվաբանությունը կարող են բացահայտումներ անել, բայց մինչև պատմագիտությունը այդ բացահայտումների արդյունքներով դասագրքեր կփոխի տասնամյակներ կանցնեն։ Բարեբախտաբար այդ ուսումնասիրությունները հայերի կողմից չեն արված և հեղինակները կողմնակալության մեջ մեղադրվել չեն կարող։

  • @stefano1005

    @stefano1005

    11 ай бұрын

    Ախպեր պետք չի սաստիկ, կարելիա քնքուշ ձեվով էլ ներկայացնել

Келесі