Arman Khachatryan-Zinvor

-------------------ԵՎ ՔՍԱՆ ԱՆԳԱՄ-----------------
---------Զոհված զինվորների հիշատակին----
Քսան գարուն պիտ բողբոջի
Քսան տարեկան զոհերի շիրմին,
Եվ քսան անգամ արյունը նրանց
Ծաղիկ պիտ դառնա...
Նրանց արյունից պիտ բացվի վարդեր,
Ա~խ, նրանց երազը դարձել է մարմին`
Քսան գարունով ծաղկած աշխարհիս
Հիմքին ու որմին...
Նրանց ժպիտը հանգել է մի օր,
Արցունքի նման ընկել է հողին,
Սակայն հաղթել են սրտերը նրանց
Ծաղիկների պես այն խորհրդավոր
Որ ծիծաղի են վերածում տխուր
Լացը անձրևի,արցունքը ցողի:
Եվ բարձրացել են պատերը փլված,
Եվ զուլալվել են ջրերը պղտոր,
Մեծ հաղթանակը դարձել է հաղթած
Հավատի աշխարհ,
Խաղաղությունը կանգնել է որպես
Քսան գարունով կոփած ողնաշար...
Հաղթանակի հետ ծնված մանչուկին
Ջահելությունն է հիմա ողջունում,
Հաղթանակի հետ ծնված աղջկան
Բանաստեղծն արդեն երգեր է ձոնում...
Եվ մանուկները` հայրեր չտեսած
Խլրտուն մանկանց հայրեր են հիմա,
Բայց քանի-քանի հերոսներ ընկած,
Զավակ մնացին ,հայրիկ չդարձան,
Քանի աղջիկներ մայրեր չդարձան...
Քանի արևներ չվառված հանգան,
Քսան տարեկան որդուն կորցրած
Մայրը վշտահար`Թոռնիկ չունեցավ ...
''Քսան տարեկան''
Քսան գարուն է բողբոջել նորից,
Ու քսան անգամ ծաղիկ է դարձել
Կիսատ ժպիտը զոհված զինվորի,
Հուշ-աղբյուրների երգ ու զրույցով
Մոռացությունն է հավետ մոռացվել,
Աշխարհի ամեն նոր լուսաբացով
Ցերեկ է դարձել գիշերը նրանց...
Եվ քսան անգամ,և քսան անգամ
Մեղքն է ծանրացել հանցավորների...
Քանզի չեն դառնա չծնվածները
Քսան տարեկան,
Եվ ապրողները չարին չեն ների...
Հեղինակ ՝ Սիլվի Հովհաննիսյան

Пікірлер: 11

  • @user-qq5ec4dp6g
    @user-qq5ec4dp6g6 жыл бұрын

    Аствац огит лусавори ахпер Джан кез Бари еразнер

  • @haruttumanyan9508
    @haruttumanyan950810 жыл бұрын

    BRAVO.ARMAN JAN ERGIT AMEN MI BAR@ CHSHT MER HEROS ARMENI MASINA

  • @taguhizurnachyan6312
    @taguhizurnachyan63129 жыл бұрын

    Shat lavner....banastexcutyunn huzich,shat shnorhakaluyun Silvi Hovhannisyanin man gexecik xoskeri hamar....

  • @hasmikchatalyan8341
    @hasmikchatalyan834110 жыл бұрын

    respeeeeeeeeect!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • @arpinegexamyan9070
    @arpinegexamyan907010 жыл бұрын

    Du misht kmnas mer srterum ARMAN JAN

  • @TheBagdasar
    @TheBagdasar10 жыл бұрын

    heros, anund kmna yndmisht u havityan mer srterum

  • @goharmartirosyan5217
    @goharmartirosyan52179 жыл бұрын

    Ապրե՛ս Արման ջան:

  • @pupghayerenph467
    @pupghayerenph4675 жыл бұрын

    Kyanqit mernem ARMEN gan

  • @gormartirosyan2790
    @gormartirosyan279010 жыл бұрын

    Astvats hogit lusavori Heros Armen!

  • @anzhelikaayvazyan6436
    @anzhelikaayvazyan64368 жыл бұрын

    Astvac hogit lusavori cnoxnerit hamberutyun Hay zinvor

  • @anulkirakosyan1325
    @anulkirakosyan132510 жыл бұрын

    kecceq txaner hianali erg u hianali katarum....

Келесі