Արգելվում է Ռուսաստանից ուրանի ներկրումը. Բայդենը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքը

Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#ԱՄՆ_Ռուսաստան #5tv
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ամերիկացի կոնգրեսականների ընդունած օրենքը, որով արգելվում է Ռուսաստանից ուրանի ներկրումը: Այս մասին Սպիտակ տունն է հայտնում։ Ապրիլին էր Սենատը հավանություն տվել օրինագծին, որն արգելում է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը: Սահմանափակումն ուժի մեջ կմտնի երեք ամսից, ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը: Բայց փաստաթղթի համաձայն՝ շեղումներ թույլատրելի են: Մինչև 2028 թվականի հունվար ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կկարողանա ուրան ներկրել Ռուսաստանից, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն:

Пікірлер: 2

  • @MarkAbel-no4tw
    @MarkAbel-no4tw21 күн бұрын

    Օրենքի ուժ կստանա 2028 թ ֊ից ՝ օձի պես ճկուն ձևակերպում :

  • @merih9981
    @merih998121 күн бұрын

    😂😂😂

Келесі