Արևածագ գյուղում երկու թիմերի միջև թշնամանքը 10 տարի է՝ չի մարում

Լոռու մարզի Արևածագ գյուղում արդեն 10 տարի երկու թիմերի միջև թշնամանքը չի մարում։ 2008 թվականից ի վեր համայնքը ղեկավարելու համար իրար դեմ են դուրս եկել Արթուր Հովհաննիսյանն ու Սամվել Սարգսյանը։ Չորս տարին մեկ հերթով միմյանց են հանձնել գյուղի կառավարումը, մինչև որ անցած տարեվերջին Արևածագը միացվել է Օձունին և 2016-ին ընտրված Արթուր Հովհաննիսյանը դարձել սահմանափակ լիազորություններով վարչական ղեկավար։

Пікірлер

    Келесі