ԱրարատԲանկը կհովանավորի Մատենադարանի կենսաբանական լաբորատորիայի վերազինումը

Фильм және анимация

Ապրիլի 15-ին Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի ունեցավ Նվիրաբերության պայմանագրի և Համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։
Պայմանագրով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով ստորագրվել է նաև հուշագիր։

Пікірлер

    Келесі