Շարժումը մատաղ արվեց Սերժ Սարգսյանի տանը

Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Էդմոն Մարուքյանը:
«Նաեւ ճանապարհ էի ասել, որ օրինակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու քաղաքական որեւէ պրոցեսի, իր տղան է մանդատը վայր դնում: Այսինքն իրենք իրենց ունեցած ամբողջ մասնակցությունը դադարեցնում են, նաեւ խոսքը գնում է նաեւ նրանց շուրջբոլորը հավաքված սատելիտների մասին, եւ Սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընտրողների շուրջ 50 տոկոսից ավել մարդ: Ընդդիմադիրների մասին է խոսքը: երեւանի ընտրությունները դա ցույց են տվել: Ես ցույց եմ տվել, թե ինչպես է ՔՊ-ն Երեւանի ընտրություններում առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության ստացել 32 տոկոս ձայն, այսինքն 68 տոկոսը չի քվեարկել իրենց օգտին»,-ասաց նա:
Հետո, ըստ Մարուքյանի, որոշ տեղեկություններ սպրդեցին. «Սրբազանն ասաց, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում՝ նրա առանձնատանը: Սա մի ինդիկատոր էր, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով: Մենք ասում էինք՝ դիստանցավորվիր, տարանջատվիր, դատապարտիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնաց հակառակ ճանապարհով: Նա բոլոր ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը հանդիպում են, իսկ ինքը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն: Երբ ես այդ մասին իմացա, հասկացա, որ սա դիագնոզ է, դատավճիռ է այդ պրոցեսի համար:
Մանրամասների համար դիտեք տեսանյութը:
Էդմոն Մարուքյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում է այն ճշմարտությունները, որոնք իր համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։

Пікірлер: 4

  • @edmonmarukyan
    @edmonmarukyan7 күн бұрын

    kzread.info/dash/bejne/lYeirqOxkprXn5M.htmlsi=yt46X2-TuszGq0OK

  • @edmonmarukyan
    @edmonmarukyan7 күн бұрын

    kzread.info/dash/bejne/Yoxo0Y-kZ9G3o6w.htmlsi=pBh6ukdET_oTrAtu

Келесі