Ապաքաղաքական նարդի

Գյուղական համայնքներում զբաղմունքի վայրերը շատ չեն, թեև այստեղ մարդիկ հաղորդակցվելու, գյուղի ու աշխարհի նորությունները քննարկելու, քաղաքակնությունից խոսելու պահանջ նույնպես ունեն։ Գյուղամեջերն ու մշակույթի տները դառնում են յուրօրինակ վայրեր, ուր գործից հետո, երբեմն էլ դրա արանքում հավաքվում են գյուղի տարեցները, հիմնականում՝ տղամարդիկ։
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը Սևանի ափին է՝ Մարտունի քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ Բնակիչների սիրելի հավաքատեղին նարդու ակումբն է, ուր կողք-կողքի նարդու, շախմատի ու շաշկու տախտակներ են շարված: Սեղանների շուրջ խաղին զուգահեռ զարգանում են ամենաթեժ խոսակցությունները, ամենաբուռն քննարկումները: Ամենամարդաշատն այստեղ ձմռանն է, երբ գյուղատնտեսական աշխատանքներն ավարտված են լինում, խոպանչիներն էլ՝ տուն վերադաձած: Այդ ժամանակ, ասում են, նստելու ազատ տեղ չի լինում: Մեկ-մեկ էլ մթնոլորտն ավելի թեժացնելու համար ակումբում առաջնություններ են կազմակերպում։
Ծովինարի նարդու ակումբն իմ ու տեսախցիկիս տեսադաշտում հայտնվեց գարնան վերջին, երբ տղամարդկանց ուշք ու միտքը դաշտի գործերն էին, իսկ գյուղամիջում հատուկենտ մարդիկ էին հավաքվում: Ինձ տեսախցիկով տեսնողներից պարտադիր ակնկալում էի լսել՝ «Բա որ դու ձմե՜ռը գայիր»։

Пікірлер: 1

  • @arpiegoyan1764
    @arpiegoyan17642 жыл бұрын

    Im Sireli gyux@hrasq Covinars

Келесі