Ապագա դերասանները քննություն են տալիս

Արդեն 3-րդ օրն է` Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ընդունելության հանձնաժողովին փորձում են համոզել, որ իրենք օժտված են դերասանական տաղանդով: «Հենց տեսնում ես՝ սարքած բան, հասկանում ես, որ պարապել են դիմորդի հետ: Կան, սակայն, երեխաներ, որոնք շատ ավելի անմիջական են ու դա ավելի կարեւոր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, որն այս տարի կուրսղեկ է լինելու։
Նա շատ բծախնդրորեն է գնահատում դիմորդների ունակությունները: Ընդհանուր առմամբ նրա տպավորությունները դրական են, թեեւ չի թաքցնում, որ բացասական գնահատականներ ստացողները քիչ չեն. «Արդեն վերաբերմունքը շատ կարեւոր է, թե ինչ լրջությամբ է գալիս քննության»:
Քննության առաջին փուլում դիմորդները ներկայացնում են էտյուդներ, մենախոսություն, պար: Մինչ այսօր ստացված միջին գանահատականը 11-13 միավորն է։ «Ընդունված է, որ սկզբում միանգամից շռայլ գնահատականներ չդրվեն: բայց կան երեխաներ, որոնք արդեն ստացել են 15, 16 միավոր: Միգուցե չափից շատ խիստ ենք, սակայն կարծում եմ, որ վատ դերասան լինելը ահավոր բան է, եւ դիմորդն իր ճակատագրի հետ կխաղա, դրա համար՝ ավելի լավ է մենք դաժան լինենք, քան կյանքը իրենց նկատմամբ»,- Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, քննական հանձնաժողովի նախագահ Արա Երնջակյանը։
Իսկ դիմորդները հիմնականում գոհ էին իրենց կատարումներից եւ կարծում են, որ ըստ արժանվույն կգնահատվեն: Նրանք նաեւ քաջատեղյակն են, որ իրեն ընտրած մասնագիտությանբ մեծ գումարներ աշխատելը դժվար է, իսկ գործն էլ մեծ նվիրում է պահանջում:

Пікірлер

    Келесі