Անտոն Չեխով. «Քեռի Վանյա». Ռեժիսոր՝ Կարլեն Վարժապետյան, 1978 թ. Մաս 1

Фильм және анимация

Անտոն Չեխով. «Քեռի Վանյա». Ռեժիսոր՝ Կարլեն Վարժապետյան, 1978 թ.
Բեմադրող օպերատոր՝ Ֆրունզե Մկրտչյան
Բեմադրող նկարիչ՝ Շահեն Հակոբյան
Խմբագիր՝ Մարուսյա Մարտիրոսյան
Դերերում՝ Վլադիմիր Մսրյան, Լևոն Թուխիկյան, Կիմ Երիցյան, Անահիտ Թոփչյան, Գայանե Սարգսյան և ուրիշներ:
Երևան, 1978 թ.:
…Ինչպես իր հուշերում գրել է թատերագիր Վարսիկ Գրիգորյանը. «Այս էկրանավորումը Չեխովի ժառանգության յուրացման ուղղությամբ կարևոր քայլ էր…
…Բեմադրողին հաջողվել է հաղորդել չեխովյան ճշմարտությունը՝ քաղաքական ստրկության պայմաններում տապակվող ռուս մտավորականության ծանր կյանքի մասին՝ փլուզում, հիասթափություն, ակամա դեպի գռեհկությունն ու ալկոհոլը տանող և սեփական կործանումը խորապես զգացող մարդկանց ողբերգության մասին:
Սոնյայի հաշտություն բերող «Մենք կհանգստանանք» նշանավոր մենախոսության պահին Վանյա-Մսրյանի տառապագին հայացքում ճարահատ համակերպում կա, բայց և տարակուսանք: Ի՞նչ հանգստություն. այս է ավանդում բեմադրողը, և երևի՝ այս է իսկական չեխովյանը՝ լցված անլուր սիրո, գեղեցիկ պոռթկումների, չեխովյան թանկ հումորի՝ ավելի չհամակերպվող ոգու արտահայտմամբ…»:

Пікірлер: 2

  • @ARBEN73
    @ARBEN735 ай бұрын

    Շնորհակալություն....

  • @Lola__889
    @Lola__88911 ай бұрын

    Чехов наверно страдал депрессиями , тоска зеленая в его пьесах , жить не хочется никому😪

Келесі