Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 25

Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 25
Գործընկեր easywallet
Ներբեռնել - q-r.to/easypayxaylkartsiq
Մեր կյանքի ընթացքն ու որակը բացառապես ու միշտ կախված է մեր կյանքում կատարած ընտրություններից։ Ու կյանքի որակը դեպի լավը կամ դեպի վատը փոխող ընտրություն մենք կատարում ենք ամեն օր՝ կարդա՞լ մեկ ավել էջ, թե՞ անվերջ թերթել սոցցանցերը, սոցցանցեր թերթելիս ընտրե՞լ օգտակար քոնթենթ, թե՞ տրվել էժան դոֆամինին, ու այս շղթան անվերջ է։
Մեր կյանքի որակի վրա ազդում են նաև այն մարդիկ, ում ընտրում և թողնում ենք լինել մեր կյանքում, ու կրկին՝ կամ դեպի լավը, կամ դեպի վատը։ Այլ կերպ ասած՝ մեր ամենօրյա ընտրությունը կա՛մ նպաստում է մեր անձնային աճին, կա՛մ, լավագույն դեպքում, թողնում նույն կետում։
Դիանան պատմել է իր անցած ճանապարհի մասին, մենք էլ կավելացնենք՝ այո, ամեն բան հնարավոր է, եթե կա կոմֆորտ զոնայից դուրս գալու ու ոչ թե հարմարին, այլ՝ լավին ձգտելու ցանկություն։
Իսկ մենք հիշեցնենք, որ մեր փոդքասթի ընկերն ու գործընկերն է Easy Pay-ը՝ իր easywallet էլեկտրոնային դրամապանակով, որը ներբեռնելով հնարավորություն եք ստանում վճարել հազարից ավել ծառայության դիմաց՝ իզի ու արագ, իսկ նեբեռնել կարող եք նկարագրի հղմամբ կամ սքանավորելով QR կոդը։
__________________________________________
Instagram - / aylkartsiq
SoundCloud - / aylkartsiq
Spotify - open.spotify.com/show/3Ugm77A...
Google PodCast - podcasts.google.com/feed/aHR0...
Yandex Music - music.yandex.ru/album/2857129...
Apple Podcast - podcasts.apple.com/am/podcast...
SPiN Ideas Agency
Website - bit.ly/3K5kOUu
Instagram - bit.ly/3HW6qvd
Facebook - bit.ly/3RYDEyG
TikTok - bit.ly/3RYDK9w
Telegram - bit.ly/3HVVXQf
Համագործակցության համար`+374 44828844
info@spinideas.am
00:00 Այսօր
00:52 Հյուր՝ Դիանա #Հարոյան
02:14 Կյանքն ու #ինքնակրթություն ը գյուղում
17:27 easywallet
18:20 Մենակության զգացողությունն ու աջակցության պակասը
32:49 Բավարարվել ունեցածով, թե ձգտել ավելիին
36:48 Երջանկությունն ու ձեռքբերումները թաքցնելը
54:45 Սերունդների փոփոխությունը, Ա կետից Բ կետ անցնելու #մոտիվացիա ն
01:02:25 easywallet
01:03:04 Խաղարկություն

Пікірлер: 59

  • @aylkartsiq
    @aylkartsiq4 күн бұрын

    Սիրելի Այլկարծիքասերներ, մեր գործընկեր Easy Pay-ը պատրաստել է շատ գեղեցիկ նվեր մրցույթի հաղթողի համար. Մրցույթին կարող եք մասնակցել` նշելով, թե ինչ սահմանափակող մտքեր եք ունեցել կամ ունեք, որոնք խոչըդոտել են Ձեր երազած կյանքը և ինչպես եք դրանք հաղթահարել: Հաղթողը կստանա Զանգակ գրատան գիֆթ քարդ գործընկերոջ՝ EasyPay-ի կողմից: Ու չմոռանաք բաժանորդագրվել

  • @malvinaevinyan5412

    @malvinaevinyan5412

    3 күн бұрын

    Այնքան շատ են եղել այդ սահմանափակող մտքերը ու այնքան խանգարող, բայց ամենագլխավորներից եղել են՝ "ամոթա, դու աղջիկ ես քեզ համեստ պահի, դիմացինին միշտ հարգի, ուրեմն մի բան գիդի որ ասումա, դիմացինը ավելին է, աղջիկը լաչար չի լինում.... ու տենց շարունակ" ու տենց լիքը համոզմունքներ, ցավոք սրտի թե բարեբախտաբար ես ոչմի ասածներին չէի համապատասխանում և լաչար էի և եմ )), համեստ չէի և այլն․․ իհարկե կան, որ բառացի չեն ասվել, բայց ընդհանուր հանգում էր դրան....ախ՜ր էնքան ցավոտ էր😢 երևի չեն էլ պատկերացնում, որ հետագայում ազդում են, տվյալ երեխու հետագա կյանքի և հոգեբանության վրա...ուղղակի խնդրանք մեծահասակներին կամ ինչ որ մեկին, որ հատկապես իրենք գործ ունեն դեռ չձևավորված հասուն մարդու հետ մի՛ սահմափակեք երեխուն ու մի՛ քննադատեք......չեք պատկերացնի ինչքան է ազդում դա և աշխատանքային և այլ տեսակի ցանկացած հարաբերությունների վրա, այնքան ձախողումներ, վախեր, ինքնագնահատականի հետ ֆուլ խնդիրներ, ինքնախարազանում եմ ունեցել ահավոր մեծ խորությամբ(ու դեռ էլի կա որոշ չափով), որ միշտ ինձ խանգարել են այդ սահմափակող համոզմունքները, որ եկել են մանկուց(նշեմ, որ բոլորից եմ լսել՝ բարեկամներ, հարևաններ, ուղղակի անծանոթ, ինչքան հիշում եմ շատ չնչին եմ ստացել նման մտքեր ընտանիքիցս)։ Համեմատաբար բավականին շատ աշխատանք եմ տարել ու իհարկե հիմա էլ տանում եմ ավելի լայն մասշտաբով իհարկե, բայց էս վերջերս հասկացա, ինչ որ ճտիկ ճտաց (չնայած որ արդեն քանի տարի է, որ անընդհատ ճտում է ուղեղումս), որ ահավոր մեծ աղբ թափեցի ուղեղիցս, որ ինձնից բացի ԻՄ 《ԼԱՎ》_ը ոչ մեկ չգիդի. ԱՄՈԹ ՉԻ ԱՊՐԵՍ ՔՈ ՀԱՄԱՐ......❤❤❤❤❤❤❤🤍

  • @melanyahayrapetyan1622
    @melanyahayrapetyan16223 күн бұрын

    Հրաշալի եք բոլորդ, իսկ Դիանան իմ անվերջ մոտիվացիան է դարձել❤Շնորհակալ եմ❤

  • @hasiko8215
    @hasiko8215Күн бұрын

    Ես էլի եմ պահանջում Դիանային։ Շատ լավնա էէէ։ Չեմ պատկերացնում էսքան երիտասարդ տարիքում ինչքան գիտակից ա ու ինչքան լավ կեվելի ա հասել։ ❤

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl2 күн бұрын

    Վախխխ😩❤️էս լրիվ հոգուս ճիչն էր , էս ինչ խորնա դիպչում ներաշխարհիս ինքնազարգացման թեման😊☀️ Այլ կարծիքը մի այլ Մակարդակա🔥🫀 Սահմանափակող մտքերից են եղել Նախ տղա ,աղջիկ ընդգծված տարբերություն դնելը , ու փոքր տարիքից ընկալվումա , որ տղամարդը ավելի շատ առավելություններ ունի քան կինը/աղջիկը Կինը պիտի լինի հեզ , խոնարհ, նախաձեռնող չլինի ,փակ հագնվի , ավելի կոնկրետ ասած լինի ու դառնա Հարմար Աղջիկը չի կարող ինքնուրույն մասնագիտություն ընտրել, որը սիրումա քանի որ կան մասնագիտ. որոնք աղջկան ոչ հարիր Միշտ մտցվումա աղջիկների մեջ, որ բիզնեսը աղջկա համար չի ,աղջիկը պիտի ամուսնանա ու երեխաներ ունենա Աղջիկը չի կարող իրեն պաշտպանել ,իբր թույլ սեռա , նեղացնելու դեպքում էլ պիտի եղբորը կամ հորը ասի Շատ հաճախ ընդհանրապես չի ընկալվում ու չի թույլատրվում աղջկա աշխատելը , առաջ գնալը, զարգանալը... Հա ու ամենակարևորը նշեմ . էդ խանգարող ու սահմանափակող միտքը էդ էն էր , որ ինձ ասում էին պիտի կյանքում ՃԻՇՏ ընտրություն անեմ , հանկարծ սխալ մարդ չընտրեմ, թե չէ էդ սխալը ուղղել չի լինի ,էդ կյանքի ամենամեծ սխալը կլինի, եթե սխալ մարդու ընտրեմ Այ էս մտքերը խանգարել են ու հիմա էլ մեկ-մեկ զգում եմ,որ շատ դեպքերում իմ նախաձեռնող չլինելը ու վախերը, անհանգստությունները ու ինքս ինձ վրա վստահ չլինելը բխումա էդ սահմանափակող մտքերից ։

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    2 күн бұрын

    💕💕💕

  • @vikayepremyan-re4gz
    @vikayepremyan-re4gz5 күн бұрын

    Ինչ խորը ու լայն մարդ եք, Դիանա ջան❤ Բացահայտում եք ինձ համար։

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    Անչափ զգացված եմ ❤

  • @malvinaevinyan5412
    @malvinaevinyan54123 күн бұрын

    Ինչ հավես էր լսելը❤❤❤ապրեք շա՜տ 🥰🥰Դիան ապրես ընտիր😘❤️մանկության նույն սերիալները😀Ախ լիքը բան վերիհիշեցի ապրես շաաատ 🥰❤

  • @Heyjanxapama123
    @Heyjanxapama1235 күн бұрын

    Ես պահանջում եմ Դիանային ամեն շաբաթ կանչեք

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    😅 շատ զգացված եմ ❤❤❤

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan88256 күн бұрын

    Անհամբեր սպասում էի։ Ընտիր էր ինչպես միշտ ... Այո պետք է հավատալ ինքդ քեզ , լինել խուլ այլ կարծիքների նկատմամբ ու առաջ գնալ... Ինձ միշտ ասում էին "ոնքդ վերմակիդ համապատսխան բացիր ", եթե լսեի ես հիմա այս կետում չէի լինի, իմ երազանքի երկրները միայնակ ճամփորդած չէի լինի ու դեռ առջևում են շատ շատերը ❤❤❤ ու էդ ամենը սկսվելա 35 տարեկանից հետո։ Երբեք ուշ չի կյանքդ փոխել, ճախրել ու վայելել ամեն մի պահը❤

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    6 күн бұрын

    🩷🩷🩷

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    6 күн бұрын

    Ինչ ընտիր է❤ proud of you 😍

  • @varsinedavtyan8825

    @varsinedavtyan8825

    5 күн бұрын

    @@diannaharoyan6440 վախ, ապրեք շատ: Սիրում եմ ձեզ շատ 😘

  • @user-zr6dn8oc9k
    @user-zr6dn8oc9k6 күн бұрын

    ❤❤❤❤❤ խելացի ու օրինակելի աղջիկներ եք😊

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    6 күн бұрын

    🩵🩵🩵🩵

  • @anushgrigoryan4134
    @anushgrigoryan41346 күн бұрын

    ❤❤❤❤❤❤❤միշտ հաճույքով նայում եմ

  • @annashmavonyan6476
    @annashmavonyan64765 күн бұрын

    իսկ Դիանան, մի ուրիշ մեծ Սեր է իր գոյությամբ և գործունեությամբ, բառերով չեմ կարող կարող նկարագրել իմ համակրանքն ու սերը, նրա ազնիվ տեսակի վերաբերյալ❤🥰, աղջիկներ բռավո Ձեզ

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    4 күн бұрын

    Սիրելի Աննա ❤ ես չափազանց զգացված եմ 🥹☺️

  • @Heyjanxapama123
    @Heyjanxapama1235 күн бұрын

    Խենթանում եմ էս աղջկա խելքի համար❤❤❤❤❤❤Խելքի ծով

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    Լավ, ամաչեցի արդեն 😊😅 շնորհակալ եմ ❤

  • @maryg2028
    @maryg20286 күн бұрын

    En pahe, vor uzum es amen or Dianan ga u espisi temanerov xosi… Knereq HHic chem grum ❤

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    6 күн бұрын

    Շնորհակալ եմ🥹🩵

  • @annashmavonyan6476
    @annashmavonyan64765 күн бұрын

    չէք էլ պատկերացնի, ինչքան մեծ բավականություն էք պարգևում, էսքան մեծ մոտիվացնող ու շատ նուրբ թեմաները, էսքան էսթետ մատուցել ու մի բան էլ հաճույք պատճառել ձեր զրույցով

  • @annamelkonyan3621
    @annamelkonyan36216 күн бұрын

    Աշխատանքի առումով բացարձակ համաձայն չեմ , եթե գործատուն վճարումա մինչև ժամը 18:00-ը ուրեմն էլ ինչ + կետի մասինա խոսքը երկար մնալիս: Շաատ անհրաժեշտ դեպքում կարելիա երկար մնալ, իսկ ամեն օր երկար մնալը ինչ որ կետից դառնումա սովորական ու մի օր էլ շուտ գնալիս մուննաթ կգան, թե ինչի շուտ գնացիր: Պետքա հսրգանք ունենալ դեպի գործառուն ու նրա 18:00-ին աշխատավայրը լքելու իրավունքը( էդ ո՛չ լավ, ո՛չ էլ վատա, էդ նորմա):Էդ ավել 30 րոպեն մարդը իր կյանքի ժամանակիցա ներդնում: Ու բացի աշխատանքից մարդիկ ուրիշկյանք էլ ունեն: Սա շաաաատ հայկական մոտեցումա հարցին:

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    6 күн бұрын

    Ընդհանուր շատ համաձայն եմ Ձեզ հետ, այստեղ խոսքն այն մասին էր, երբ գործատուն պարզապես չոր հաշվարկ աշխատավարձ չի տալիս, այլ անում է շատ ավելին, քան պարզապես ժամավճար տալն է: Իմ փորձից էլ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ավել աշխատած ժամ միայն իմ օգտին է ծառայել: Ձեր միտքը պարզ ճշմարտություն է, որը, վստահ եմ, բոլոր ադեկվատ գործատուները կիսում են 🙌🏻🩵

  • @fhhhbuhbb2160
    @fhhhbuhbb21605 күн бұрын

    Մեծ Աշխատանք եք անում Շնորհակալ ենք

  • @aylkartsiq

    @aylkartsiq

    5 күн бұрын

    🩷🩷🩷

  • @user-qv6bo8qs2u
    @user-qv6bo8qs2u5 күн бұрын

    Благодарю❤❤❤

  • @emiliaslanyan9288
    @emiliaslanyan92885 күн бұрын

    Սիրելի Դիանա՜ ջան ❤❤❤ հրաշալի էպիզոդ էր

  • @motivation553
    @motivation5535 күн бұрын

  • @Armine.Tovmasyan
    @Armine.Tovmasyan6 күн бұрын

    Դուք ամեն շաբաթ Դիանային հրավիրեք էլի: Ամբողջ ընթացը վայելել եմ: 🤗😘❤️

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    6 күн бұрын

    🥹😅🩵

  • @user-bv3du8sk7m
    @user-bv3du8sk7m5 күн бұрын

    Էնքան իմ մասին էր խոսում Դիաննան❤❤❤

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    🥹❤️❤️❤️

  • @RozaHakobyan-gk3uq
    @RozaHakobyan-gk3uq6 күн бұрын

    ♥️🫶Էնքան կարեւոր գործ եք անում

  • @user-pc1wq1ff5r
    @user-pc1wq1ff5r5 күн бұрын

    🔥🔥🔥❤️❤️❤️

  • @margaritaaharonyan6002
    @margaritaaharonyan60025 күн бұрын

    ❤❤❤❤❤

  • @manetadevosian264
    @manetadevosian2645 күн бұрын

    ❤❤❤❤

  • @lilithgrigorian3424
    @lilithgrigorian34245 күн бұрын

    Ես պրոգրեսսին շատ կողմ եմ, իրոք ահավոր ճիշտ եք, բայց մի քիչ դոգմատիկ ա դա։ Հնարավոր ա դու մի ոլորտում հասել ես քո պիկին, զգում ես լճացում, բայց էլ տեղ չկա աճելու, կամ պիտի քո բիզնեսն ունենաս, կամ փոխես ոլորտդ ու սկսես ինչ-որ ավելի ցածր կետից, որը շատ պերսպեկտիվա ունի ավելի շատ աճի։ Մեկ-մեկ դինամիկան ավելի շատ ա օգնում, քան ստաբիլ պիկը, որը դարձել ա նորմ։ Սեփական օրինակով եմ ասում։ HoReCa ոլորտում ես ինձ շատ լավ էի զգում, շատ լավ էի վարձատրվում, բայց ինչ-որ պահի հասկացա որ համակարգված չի կյանքս, ես գրաֆիկ չունեմ, life-work balance-ի իսպառ բացակայություն էր։ Որոշեցի 6 անգամ ցածր աշխատավարձով մտնել այթի ոլորտ մոտ 3 տարի առաջ, երդվում եմ կյանքիս լավագույն որոշումն էր։ Ու տենց լիքը ոլորտներում՝ ճամփորդությունից մինչև շատ ավելի նեղ անձնական։

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    Ընտիր է❤ չեմ հիշում, որ հակառակն ասած լինեմ, քանզի ինքս բարձր աշխատավարձն ու հարմար աթոռը թողել եմ մեկ օրում և 0-ից սկսել մեր գործը 🙌🏻❤️

  • @lilithgrigorian3424

    @lilithgrigorian3424

    5 күн бұрын

    @@diannaharoyan6440 հանուն արդարության ասեմ՝ կիսատ լսեցի, գրեցի, հետո շարունակեցի ։)))) էնքա՜ն հավես ու օրգանիկ էիք, էնքան ընդհանուր էր ափսեն, ոնց որ հեչ հյուր չլինեիք ։)) չգիտեմ, ապրե՜ք շաաատ ☀️

  • @diannaharoyan6440

    @diannaharoyan6440

    5 күн бұрын

    Շատ ընտիր միտք եք գրել, ես էլ միշտ համաձայն եմ ավելի հետաքրքիր ու չելենջային ճանապարհներ ընտրելուն 😍🙌🏻 Ինչ հաճելի է, շնորհակալ եմ🫶🏻🫶🏻🫶🏻

  • @arminekalikian5590
    @arminekalikian55902 күн бұрын

    կեեցեք դուք

  • @user-kj3jc9ut1q
    @user-kj3jc9ut1q6 күн бұрын

    🩷🩷🩷

  • @Qwerty-yf1vo
    @Qwerty-yf1vo5 күн бұрын

    Ес кардацац ем огнем асканак кйанкн кардацек афоризмнер гнацек кахак инч кйанк ка

Келесі