Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձ

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձը:
Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Եվ դու Բեթղեհեմ, քեզանից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան։ Եվ նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է։ Ահա Կույսը պիտի հղիանա։ Եվ որդի ծնի։ Եվ նրա անունը պիտի լինի Էմանուել։ Որ նշանակում է՝ «Աստված մեզ հետ է»։ Մեզ համար մանուկ ծնվեց՝ Հիսուս Քրիստոս։ Մեր մշտական ընկերը։ Մեզ համար Փրկիչ ծնվեց։ Մեզ համար Աստված հայտնվեց։ Մեր կյանքում Աստծո սերը տարածվեց։ Նա ծնվեց, որպեսզի կյանք ունենանք։ Նրա ծնունդով խավարի մեջ լույս ծագեց։ Այսօր էլ, խավարի մեջ և մահվան ստվերներում բնակվողների մեջ լույս է ծագում երկնքից։ Նրա անունն է Էմանուել, որ նշանակում է «Աստված միշտ մեզ հետ է»։ Եվ քանզի մանուկը ծնվեց՝ որպես որդի, և նա մեր պարգևն է։ Նրա իշխանությունն իր ուսերի վրա է։ Նա սքանչելի խորհրդակից է։ Նա Աստված և հզոր Իշխան է։ Նրանով հայտնվեց Տիրոջ փառքը։ Նա ծնվեց, որով Աստված հայտնվեց, որպեսզի սիրել սովորենք, ներել կարողանանք, հաշտ ապրենք, խաղաղություն փնտրենք։ Այդ ամենը կկարողանանք, եթե ընդունենք նրան, հետևենք նրան, ապրենք նրանով։
Եկեք ուրեմն միասին ուրախանանք և ցնծանք, օրհնենք ու գովերգենք Տիրոջը, քանզի մեզ համար ծնվեց մեր Փրկիչը, որ օծյալ Տերն է։
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
ԱՄԵՆ:

Пікірлер: 3

  • @user-ji4rn3og4q
    @user-ji4rn3og4q7 ай бұрын

    Շնորհավոր սուրբ ծնունդ օրհնյալ ես տեր Հիսուս Քրիստոս ամեն

  • @marettaalekyan1941
    @marettaalekyan19416 ай бұрын

    Аминь 🙏🙏🙏❤❤🙏🙏🙏Аминь

  • @user-wd5xy9dd1k
    @user-wd5xy9dd1k7 ай бұрын

    АМЕН...АСТВАЦ ОГНАКАН ЕВ ПААПАН !!!❤❤❤🙏🙏🙏🎇🎇🎇💒

Келесі