Ալիկ Գյունաշյան - «Երեքնուկ» (խոսք՝ Պարույր Սևակի, երժշտ․՝ Վաչե Հովսեփյանի)

Музыка

Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց։
Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք խաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
"Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում:
Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մեկ անգամ:
Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրել:
Չե, ինձ չէիր, չէիր սիրում...
Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ...

Пікірлер: 5

  • @nayirimanoug3685
    @nayirimanoug3685 Жыл бұрын

    ❤❤❤❤

  • @aniambarjian9758
    @aniambarjian97583 жыл бұрын

    3

  • @user-sr5li9du9k
    @user-sr5li9du9k Жыл бұрын

    Մեծատաղանդ ;մեծաշնորհ ; մեծն Գյումրեցի ։ Մեծ տաղանդների կողքին , մի տաղանդ էլ ավելացավ ֊ Ալիկ Գյունաշյան...

  • @Fermer_Huseyn
    @Fermer_Huseyn2 жыл бұрын

    🤦🏼‍♂️🤦🏼‍♂️🤦🏼‍♂️🤦🏼‍♂️🤦🏼‍♂️

  • @ishxanpetrosyan1067
    @ishxanpetrosyan1067 Жыл бұрын

    Շնորհավոր Պարույր Սևակ 99֊ամյակ։

Келесі