Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում․ ՈՒՂԻՂ

Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ՝ «Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում» թեմայով։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 8-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանը Սահմանադրության փոփոխությունն է։ «Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջությամբ խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»,- ասել է Բայրամովը։
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս պնդել էր՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Ադրբեջանի նախագահը հայ-ադրբեջանական համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրում։ Ի՞նչ է ծրագրում Ալիևը:
Այս համատեքստում ձգձգվում է Բաքվի հետ համատեղ աշխատանքի կանոնակարգի համաձայնեցումը։
Թեև երկու կողմերի՝ ապրիլի 19-ի հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այն չհամաձայնեցրին:

Пікірлер: 1

    Келесі