«Ակունք» անսամբլ - Հալել եմ եղը (Armenian folk)

Музыка

Հայ ժողովրդական «Հալել եմ եղը» գեղջկական զվարթ պարերգն է՝ «Ակունք» ազգագրական անսամբլի կատարմամբ: Երգի ձայնագրությունը և նկարը վերցված է www.armenianmusic.am/ կայքից: Այս երգը գրանցվել է Եղվարդում՝ Թամար Ալավերդյանից:
Ջահել աղջիկը թեև աշխատում է տանը, յուղ է հալեցրել և լցրել է կճուճը, տարել դրել է մառանում՝ դրա համար հատկացված տեղը, սակայն նրա ուշքն ու միտքը իր սիրած տղայի հետ է: Այս է պատճառը, որ ամբողջ երգի ընթացքում մեկ խոսում է իր աշխատանքի, մեկ էլ իր սիրո մասին:
Այսպես, աշխատանքի ընթացքում իր յարին կարոտած, հիշում է, թե ինչպես էր Ծաղկեվանքի ձորում, երևի տղային թաքուն հետևելիս, կորել խոր-խոր տեղերում (Ծաղկեվանքը գտնվում է Արայի լեռան վրա, մի քարանձավի մեջ): Այնտեղ, զուլալ ջրով մի աղբյուրի մոտ, տղայի քայլած տեղերից ծաղիկներ է քաղել և ամեն տեսակից մեկ-մեկ հատ պահել, որպես նվիրական մի հուշ այդ օրից: Հետո, կարծես թե իր ծնողներին է դիմում, թե տղային տեսեք, աղջկան տվեք: Կարծես թե վստահ է, որ իր սիրած տղան այնքան արժանիքներ ունի, որ ծնողներն առանց վարանելու կհամաձայնեն:
Ապա կանչում է սոխակին ու խնդրում, որ իր համար երգի յարի սիրած երգը, ապա թռչի նրա մոտ՝ երգելու և դրա հետ բարև տանելու սիրած տղային:
Armenian folk song "Halel em yeghy" performs Akounq folk ensemble.
Երգի խոսքերը՝
Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճըճները,
Դրել եմ տեղը:
Ծաղկեվանք ձորա միջին,
Հալել եմ եղը,
Ա՜խ, կորա խորա միջին,
Հալել եմ եղը:
Ծաղկեվանք ուխտ եմ արե,
Հալել եմ եղը,
Թաց մազըս ջուխտ եմ արե,
Հալել եմ եղը:
Ծաղիկ ունեմ քաղած է,
Հալել եմ եղը,
Մի-մի հատիկ պահած է,
Հալել եմ եղը:
Պուճուր առուն զուլալ ջուր,
Հալել եմ եղը,
Տըղեն՝ տես, աղջիկը՝ տուր,
Հալել եմ եղը:
Բըլբուլ արի մեր թաղը,
Հալել եմ եղը,
Ասա իմ յարի խաղը,
Հալել եմ եղը:
Խաղի միջով բարևըս,
Հալել եմ եղը,
Հասցըրու յարիս տաղը,
Հալել եմ եղը:

Пікірлер: 17

  • @armenuhigrigoryan2365
    @armenuhigrigoryan23655 ай бұрын

    Մեր ֆոլկլորը աննման է, դարերի բույրն է զգացվում։

  • @bagratunyackingdom1983
    @bagratunyackingdom19834 күн бұрын

    Ես անկեղծ զարմացած եմ։ հզոր երգ է։

  • @sonahovsepyan3593
    @sonahovsepyan35935 жыл бұрын

    Անչափ շնորհակալ եմ, Արշակ ջան, հիասքանչ երգ է, իսկ նկարագիրը երգի, ուղակի հայտնագործություն է:

  • @khanummkrtchyan7487
    @khanummkrtchyan74872 жыл бұрын

    Շնորհակալություն

  • @sondesmuss
    @sondesmuss Жыл бұрын

    ❤❤❤❤

  • @user-bo4kp2jh2f
    @user-bo4kp2jh2f3 жыл бұрын

    Амен ангам лселов мер жох ергеры ыпартануме вор ченк морацел мер айерен ай азгы ехеле ка Ев Капри дарер шарунак кеццек шат шноракалутюн

  • @Aygaber

    @Aygaber

    3 жыл бұрын

    Շնորհակալ եմ արձագանքի համար:

  • @annaandreasyan4030
    @annaandreasyan40302 жыл бұрын

    Հատկապես շնորհակալ եմ երգերի բառերի մանրամասն բացատրության համար։ Դա թույլ է տալիս ավելի սիրել մեր երգերը 😊

  • @Aygaber

    @Aygaber

    2 жыл бұрын

    Շնորհակալ եմ գնահատնքի համար, Աննա ջան:

  • @137prduction
    @137prduction2 жыл бұрын

    Բարև Ձեզ ես ավարտական կուրսում եմ սովորում և հանձնում եմ դիպլոմային աշխատանք՝ ֆիլմ։ Եթե հնարավոր է կարող ե՞նք Ձեզ հետ կապ հաստատել այլ հարթակում, Ձեր երգացանկից երգ օգտահործելու համար։ Նախապես շնորհակալ ենք։

  • @Aygaber

    @Aygaber

    2 жыл бұрын

    Եթե «Այգաբեր»-ից եք ուզում երգ կամ որևէ երաժշտական ստեղծագործություն վերցնել, կարող եք ազատորեն վերցնել, որովհետև ոչ մեկի հանդեպ ես ոչ մի իրավունք չունեմ։ Չեմ կարծում, որ այդ հարցում կատարողները դեմ լինեն, բայց եթե, ամեն դեպքում, կամենում եք թույլտվություն ունենալ, ուրեմն պիտի իրենց դիմել։ Եթե ինչ-որ հարցով կարող եմ օգտակար լինել, սիրով պատրաստ եմ, ինձ գտեք ֆեյսբուքում. m.facebook.com/100000573512982/

  • @mehmetaslan8113

    @mehmetaslan8113

    Жыл бұрын

    Umarım ve dilerimki komşu ve kardeş halklar olan Türk ve Ermeni dostluğu konulu film yaparsınız. Emperyalizim değil , barış dostluk kazansın.. 🇹🇷🙏🧿♥️🎼🎶🎵

  • @HakobPetrosyan-qo7tv
    @HakobPetrosyan-qo7tv Жыл бұрын

  • @Alex_ShT

    @Alex_ShT

    Жыл бұрын

    Hakob Alexna 😂

  • @elina9802
    @elina98023 жыл бұрын

    Որ խնդրեմ բառերը կտեղադրեք շնորհակալ ենք

  • @Aygaber

    @Aygaber

    3 жыл бұрын

    Երգի խոսքերը վիդեոյի տակ գրված են, Էլինա ջան:

  • @anahitgalstyan1230

    @anahitgalstyan1230

    2 жыл бұрын

    Արշակ Ջան Շատ Բարի Գործ Ես Կատարում Շնորհակալություն🙏💔😔😔

Келесі