"Akounq" ensemble - Hayro (Armenian folk song)

Музыка

Հայ ժողովրդական «Հայրո» երգն է՝ «Ակունք» անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սարգիս Բաղդասարյան:
Հայ ժողովրդական «Հայրո» պարերգն է՝ «Ակունք» անսամբլի կատարմամբ։ Այս երգի հերոս Հայրոյին հավանաբար բախտ չի վիճակվել ամուսնանալու իր սիրած աղջկա հետ։ Հայրոյին տեսնում ենք թոնրի եզրին մտածկոտ նստած։ Նա սուրճ է խմում՝ բաժակը դրած ծնկանը։ Հետո նրան տեսնում ենք օդայի մութ անկյունում դարձյալ միայնակ նստած, կարծես, տեղը չի գտնում, մե՛րթ այստեղ է գնում, մե՛րթ այնտեղ՝ խուսափելով տանեցիներից, որոնք, երևի, գնում-գալիս են սենյակներով։
Պարզվում է, որ նա խռովել է կնոջից, մեզ անհայտ պատճառով նրանք վիճել են իրար հետ, և այժմ Հայրոն, դառնացած սրտով, հեռացել է իր ամուսնական առագաստից, մտել օդա՝ վճռելով չքանդել իր տաբատի գոտին։ Սա նշանակում է, որ նա տաբատը հագից չի հանի և կնոջ հետ մեկ անկողնում չի պառկի։ Հանկարծ նրան նկատում ենք դրկիցի կնոջը նայելիս։ Հավանաբար նրան է սիրել Հայրոյի սիրտը, սակայն հանգամանքները թույլ չեն տվել ամուսնանալու իր սիրած աղջկա հետ, այլ ստիպված է եղել կյանքը կապել ուրիշ աղջկա հետ։ Եվ հիմա, երբ վիճել են երիտասարդ ամուսինները, Հայրոյի սիրտը դառնացել է․ չէ՞ որ ինքը նրան չէր սիրում, իսկ նման պարագայում դա անտանելի է թվում նրան։ Ուրիշ բան, եթե ամուսնանար իր սիրած աղջկա հետ և նրա հետ վիճած լիներ․ այդ դեպքում այսքան ցավ չէր ապրի, որովհետև սիրելով նրան, շուտով կհաշտվեր։ Իսկ հիմա նրա սիրտը մղկտում է այն մտքից, որ եթե իր սիրածի հետ ամուսնանար, այսպես չէին վիճի, իրար հետ հաշտ ու խաղաղ կապրեին, իսկ ծագած հարցերը կլուծեին փոխզիջումով, փոխադարձ հարգանքով ու սիրով։
Եվ այդպես, նա նորից աչք է գցում հարևանի հետ ամուսնացած իր սիրելուն և հոգու խռովքն ավելի է խորանում։
Տներից մեկում էլ խոսվում է այն մասին, թե ինչպես Հայրոն չի կարողանում վերջ տալ յարի հանդեպ իր սիրուն, որը շնություն է անում, իսկ խիղճը թույլ չի տալիս խփել նրան:
Պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանի կարծիքով, երգի խոսքերի սկզբում աղավաղում կա, քանի որ տղամարդուն երբեք «ջեյրան» չեն անվանել։ Կամ գուցե այդ խոսքը վերաբերում է Հայրոյի սիրած աղջկա՞ն։
Երգի խոսքերը՝
Հայրոն հայրանըմ, հայ, հայրոն հայրանըմ,
Հայրոն հայրանըմ, չոլի ջեյրանըմ:
Հայրոն նստեր է վըր թունդրա շրթան,
Խմեր է ղայֆեն, դրեր վըր ծնկան:
Հայրոն նստեր է օդու մութ քնջան,
Խռով է կնգան, կապեր է խոնջան:
Կորեկ իմ ցանի վերին արտու հող,
Յարուկ մ'իմ սիրի, զ'ըն է կ'ըսին թող:
Հայրոն կայներ է վըր օդու քնջան,
Աչքը գցեր է դըրկըցու կնգան:
Ցորեն իմ ցանի, հեյ, ելիր է, պառկի,
Յարուկ մ'իմ սիրի, չեմ կըրնա թարգի,
Շընութուն կէնի, չըմ ղըմշի զարկի:
Գացինք Ստամպոլ, բերինք ջուխտըմ սոլ,
Հայրոն ու յարը հագնին դորեդոր:

Пікірлер: 22

  • @galiyev4002
    @galiyev40022 жыл бұрын

    Muhteşem 👍

  • @Babako777

    @Babako777

    Жыл бұрын

    Neden bu kadar kürtceye benziyor sözlerde

  • @galiyev4002

    @galiyev4002

    Жыл бұрын

    @@Babako777 Kürtçe-farsça ile büyük oranda aynı, ermenice de farsça nın etkisi büyük. Çok farsçadan gelen kelime var, bunlar büyük oranda değişsede anlaşılabiliyor.

  • @Babako777

    @Babako777

    Жыл бұрын

    @@galiyev4002 nerelisin kanka

  • @galiyev4002

    @galiyev4002

    Жыл бұрын

    @@Babako777 erzurum sen?

  • @Babako777

    @Babako777

    Жыл бұрын

    @@galiyev4002bende erzurum Neresi?

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 Жыл бұрын

    Սա իմ շատ սիրած երգերից մեկն։

  • @Gohar_Mkrtchyan
    @Gohar_Mkrtchyan2 жыл бұрын

    Արշակ ջան,կարող ե՞մ տանել 😊💛

  • @Aygaber

    @Aygaber

    2 жыл бұрын

    Ոչ թե կարող ես, Գոհար ջան, պարտադիր տար։ «Աշտանակը չեն դնում մահճակալի տակ, այլ մի բաց տեղ, որ լուսավորի շրջակայքը»։ Մեր ազգայինը էդ նույն լույսն է, չի կարելի փակի տակ պահել։ Տարածիր, թող լույսը շատանա մեր երկրում։

  • @Gohar_Mkrtchyan

    @Gohar_Mkrtchyan

    2 жыл бұрын

    @@Aygaber Պատասխանն իմանալով էլ հարցրել էի 💛 Այո Արշակ ջան,շատ ճիշտ ես,հենց այս մտածելակերպն էլ պետք է լինի հաղթողը ✊🏻 Շնորհակալ եմ ✨

  • @Aygaber

    @Aygaber

    2 жыл бұрын

    @@Gohar_Mkrtchyan Ես էլ ;)

  • @earthculture214
    @earthculture2142 жыл бұрын

    Arants kananc dzaynaktsutyamb nuyn@ chi.

Келесі